Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը կրկին քննադատության է ենթարկվել արքայադուստր Դիանայի եղբոր՝ Չարլզ Սփենսերի՝ կոմս Սփենսերի կողմից: Նրա հուշագրության հրապարակման ֆոնին Բուքինգհեմյան պալատը պատրաստվում է նոր հրատարակությունների, որոնք նվիրված են բրիտանական թագավորական ընտանիքի կյանքին։
Գրքի նոր հատվածում Սփենսերը պնդում է, որ Դիանայի՝ 1997 թվականին Փարիզում տեղի ունեցած ավտովթարից անմիջապես հետո այն ժամանակ արքայազն Չարլզը խոսել է «այնպես, կարծես էքստազի վիճակում լիներ» և հնչել է «ինչպես վիճակախաղում շահած մարդ»: Այդ ժամանակ Չարլզի և Դիանայի պաշտոնական ամուսնալուծությունից անցել էր ընդամենը մեկ տարի։
Սփենսերը, որի արիստոկրատական ընտանիքը սերունդներ շարունակ կապեր է ունեցել բրիտանական թագավորական ընտանիքի հետ, գրում է, որ ինքը Հարավային Աֆրիկայում գտնվող իր տանն էր իր երեխաների հետ, երբ քրոջից՝ Ջեյն Ֆելոուզից, իմացել է, որ Դիանան ավտովթարի է ենթարկվել: Ավելի ուշ, տանջալից սպասումից և աճող վախից հետո, նա իմացել է նրա մահվան մասին։
«Հեռախոսը անընդհատ զանգում էր»։ «Արքայազն Չարլզը բռնեց ինձ վերևի հարթակն անցնելիս։ Ի տարբերություն մյուս զանգահարողների, որոնք ցնցված էին և հազիվ էին կարողանում ցավակցության կամ օգնության առաջարկի խոսքեր արտաբերել, նա, ըստ իս, անսովոր ոգեշնչված էր հնչում՝ ինչպես մի մարդ, որը վիճակախաղում էր հաղթել», - հիշում է Սփենսերը։
Ըստ Սփենսերի՝ զանգի ժամանակ Չարլզը նրան հայտնել է, որ արդեն մոր մահվան մասին տեղեկացրել է արքայազններ Ուիլյամին և Հարրիին, որոնք այդ ժամանակ համապատասխանաբար 15 և 12 տարեկան էին։
«Հետ նայելով՝ ես հիմա կասկածում եմ, որ արքայազնի սկզբնական արձագանքը պետք է որ այն միտքը լիներ, որ այս իրադարձությունը թույլ կտա նրան ամուսնանալ իր սիրելի կնոջ հետ, այլ ոչ թե գիտակցել այն կնոջ կորուստը, որին նա չէր սիրում։ Ցավալի ամուսնալուծությունից հետո դժվար է չափազանց մեծ կարեկցանք զգալ նախկին կնոջ կամ նրանց նկատմամբ, ովքեր խորապես հոգ էին տանում նրա մասին»,-հավելել է նա։
Իր հուշագրություններում Սփենսերը նաև մանրամասնել է, թե ինչպես, իր խոսքերով, թագավորական արարողակարգը արդյունավետորեն բացառել է Դիանայի ընտանիքին մասնակցել նրա հուղարկավորության կազմակերպմանը։ Նա պնդում է, որ թագավորական ներկայացուցիչները մերժել են Դիանայի սիրելի երաժշտությունը՝ Մոցարտի «Ռեքվիեմը», արարողությանը ներառելու խնդրանքը։
«Բուքինգհեմյան պալատի աչքերում Դիանան մնում էր նրանց սեփականությունը նույնիսկ մահից հետո։ Նրա ընտանիքը, չնայած ամուսնալուծությանը, պարզապես ստիպված էր հետևել թագավորական ընտանիքի կողմից կայացված ցանկացած որոշմանը», - գրել է Սփենսերը։
1997 թվականին Չարլզ Սփենսերն ինքը քայլում էր քրոջ դագաղի ետևից իր զարմիկների՝ արքայազններ Ուիլյամի և Հարրիի հետ միասին։
Սա Սփենսերի առաջին նման պնդումը չէ։ Այս շաբաթվա սկզբին նա պնդում էր, որ Չարլզը Դիանայի մահից մի քանի օր անց իրեն ասել է, որ նրան շուտով կմոռացնեն։
Բուքինգհեմյան պալատը անսովոր կոշտ հայտարարություն է տարածել՝ մերժելով Սփենսերի պնդումները և ենթադրելով, որ քրոջ մահից հետո նրա կրած վիշտը կարող է ազդել իր հիշողությունների վրա։
Սփենսերը BBC-ին տված հարցազրույցում մերժել է պալատի դիրքորոշումը՝ ասելով. «Ես կարող եմ ձեզ ասել այստեղ և հիմա. սրանք հենց այն խոսքերն են, որոնք նա ասել է»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:16, 20 հոկտեմբերի
«Էյֆորիա» տրանսգենդեր աստղը բացահայտել է իր սեռի փոփոխման վիրահատության մասին. «Ես հիացած եմ արդյունքից»16:04, 20 հոկտեմբերի
SpaDuet-ը Երևանում․ երաժշտական ճանապարհորդություն ժողովրդական մեղեդիներից մինչև ջազ և կինոերաժշտություն15:17, 20 հոկտեմբերի
«Կեղտոտ պարեր» սիքվելի պրոդյուսերը խոստացել է չվերակենդանացնել Պատրիկ Սուեյզիին՝ օգտագործելով արհեստական բանականություն15:05, 20 հոկտեմբերի
Ռաֆայել Երանոսյանի նոր ստենդափը՝ «Ծանր ու թեթև». բեմում՝ ծիծաղ, ետնաբեմում՝ անձնական հարցեր (VIDEO)14:33, 20 հոկտեմբերի
5.6 միլիոն դոլար Թրամփի հետ մոտիկության համար. թուրք միլիարդատերը սկանդալի կենտրոնում14:11, 20 հոկտեմբերի
Ջո Մանգանիելոն ցուցադրել է հսկայական վիշապի դաջվածքը, որն արել է վիրահատությունից հետո՝ սպիները ծածկելու համար13:16, 20 հոկտեմբերի
Իրինա Շեյքը «նորաձև մերկապար» է բեմադրել թափանցիկ տաբատով12:37, 20 հոկտեմբերի
Միխայիլ Գալուստյանը՝ նոր կնոջ մասին. «Տղամարդը ոչխար չէ, որին կարելի է պարանով քարշ տալ. Լիլիան ոչ մեկին չի գողացել»12:14, 20 հոկտեմբերի
Փարիզի անկարգությունների ժամանակ գողացված Hermès և Louis Vuitton պայուսակները հայտնվել են համացանցում11:34, 20 հոկտեմբերի
Ադամանդներ, նախանձ և գաղտնի գործարք Քրիս Ջենների հետ. Քայլի Ջենները վեճ է առաջացրել սուպերմոդելների շրջանում Victoria's Secret-ի շոուի ժամանակ11:17, 20 հոկտեմբերի
Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով10:55, 20 հոկտեմբերի
Ջասթին Բիբերի նախկին ընկերուհին մահացել է 34 տարեկանում. Լրատվամիջոցները հայտնել են ֆենտանիլի գերդոզավորման մասին