Ռաֆայել Երանոսյանը «Ծանր ու թեթև» արեց բոլոր թեմաները՝ քաղաքականությունից մինչև Կարմիր խնձոր: Դերասանի նոր ստենդափը կայացավ երեկ՝ հոկտեմբերի 19-ին, «Բոհեմ» թատրոնում:
Մեկ ու կես ժամ անդադար ծիծաղ ու ծափահարություններ: Դերասանին հաջողվեց մի պահ հանդիսատեսին կտրել բոլոր ծանրություններից՝ առաջարկելով ավելի թեթև նայել խնդիրներին:
Իր նոր ստենդափում դերասանն անդրադարձավ բոլորիս կյանքում հանդիպող առօրյա հարցերին, հարաբերություններին ու դրանց հանդեպ մարդկային վերաբերմունքին. այդ ամենն արեց իրեն բնորոշ հումորով ու անմիջականությամբ՝ հանդիսատեսին դարձնելով իր քննարկումների մասնակիցը, իսկ վերջում հանգեց այն եզրակացության, որ բոլոր խնդիրներն առաջանում են միջակությունից ու չարությունից, որոնք Ջոկերին էլ, ի վերջո, խենթացրին: Ներկայացումը նա ավարտեց հայտնի հերոսի կերպարով՝ իր ետևից տանելով հանդիսատեսի ոգևորված ծափահարությունները:
Посмотреть эту публикацию в Instagram
«Ծանր ու թեթև» ներկայացման սցենարի հեղինակներն են Արմեն Վարդանյանը, Թելման Առաքելյանը, Գարիկ Գևորգյանը և Գևորգ Սահակյանը։ Բեմադրող ռեժիսորը Դավիթ Աբրահամյանն է, պրոդյուսերը՝ Վահան Թովմասյանը։ Պաստառի լուսանկարի հեղինակը Արվին Քոչարյանն է, իսկ երաժշտական ձևավորումն իրականացրել է Վահե Գրիգորյանը։
Ստեղծագործական անձնակազմը ետնաբեմում արդեն խոստովանեց՝ սպասում էին հանդիսատեսի դրական արձագանքին, բայց այն, ինչ կատարվեց Ռաֆայել Երանոսյանի ներկայացումից հետո, գերազանցել էր բոլոր սպասումները:
Ինքը՝ գլխավոր հերոսն ավելի բծախնդիր է վերաբերվում իր բեմելուն. ասում է՝ պրեմիերաներին միշտ ավելի հուզված է լինում և վստահ է՝ հաջորդ ներկայացմանը հանդիսատեսը կտեսնի ուրիշ դինամիկա ու ուրիշ Ռաֆայել Երանոսյան:
Ետնաբեմում, ինչպես միշտ, հնչեց բոլորին հետաքրքրող հարցը՝ իսկ ո՞ւմ հետ է ամուսնացած ինքը՝ դերասանը, որը բեմից ակտիվորեն քննարկում էր հարսանիքները, Կարմիր խնձորն ու ամուսնական հարաբերությունները: Պատասխանը՝ NEWS.am STYLE-ի պատրաստած տեսանյութի վերջում: Իսկ հաջորդ ներկայացումը՝ հոկտեմբերի 20-ին:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:16, 20 հոկտեմբերի
«Էյֆորիա» տրանսգենդեր աստղը բացահայտել է իր սեռի փոփոխման վիրահատության մասին. «Ես հիացած եմ արդյունքից»16:04, 20 հոկտեմբերի
SpaDuet-ը Երևանում․ երաժշտական ճանապարհորդություն ժողովրդական մեղեդիներից մինչև ջազ և կինոերաժշտություն15:17, 20 հոկտեմբերի
«Կեղտոտ պարեր» սիքվելի պրոդյուսերը խոստացել է չվերակենդանացնել Պատրիկ Սուեյզիին՝ օգտագործելով արհեստական բանականություն15:05, 20 հոկտեմբերի
Ռաֆայել Երանոսյանի նոր ստենդափը՝ «Ծանր ու թեթև». բեմում՝ ծիծաղ, ետնաբեմում՝ անձնական հարցեր (VIDEO)14:33, 20 հոկտեմբերի
5.6 միլիոն դոլար Թրամփի հետ մոտիկության համար. թուրք միլիարդատերը սկանդալի կենտրոնում14:11, 20 հոկտեմբերի
Ջո Մանգանիելոն ցուցադրել է հսկայական վիշապի դաջվածքը, որն արել է վիրահատությունից հետո՝ սպիները ծածկելու համար13:16, 20 հոկտեմբերի
Իրինա Շեյքը «նորաձև մերկապար» է բեմադրել թափանցիկ տաբատով12:37, 20 հոկտեմբերի
Միխայիլ Գալուստյանը՝ նոր կնոջ մասին. «Տղամարդը ոչխար չէ, որին կարելի է պարանով քարշ տալ. Լիլիան ոչ մեկին չի գողացել»12:14, 20 հոկտեմբերի
Փարիզի անկարգությունների ժամանակ գողացված Hermès և Louis Vuitton պայուսակները հայտնվել են համացանցում11:34, 20 հոկտեմբերի
Ադամանդներ, նախանձ և գաղտնի գործարք Քրիս Ջենների հետ. Քայլի Ջենները վեճ է առաջացրել սուպերմոդելների շրջանում Victoria's Secret-ի շոուի ժամանակ11:17, 20 հոկտեմբերի
Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով10:55, 20 հոկտեմբերի
Ջասթին Բիբերի նախկին ընկերուհին մահացել է 34 տարեկանում. Լրատվամիջոցները հայտնել են ֆենտանիլի գերդոզավորման մասին