Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Լորեն Սանչեսը Սպիտակ տանը ընթրիքի ժամանակ ցուցադրել է իր՝ աչքի ընկնող կազմվածքը  

14:37, 25 սեպտեմբերի

Լորեն Սանչեսը կրկին ուշադրություն է գրավել իր աչքի ընկնող տեսքով։ 56-ամյա լրագրողուհին և ձեռնարկատերը միացել է իր ամուսնուն՝ Ջեֆ Բեզոսին, Սպիտակ տանը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի պատվին կազմակերպված հանդիսավոր պետական ընթրիքի ժամանակ։

Երեկոյի համար Սանչեսն ընտրել է 2000-ականների հավաքածուից սև, բաց ուսերով, Alexander McQueen-ի վինտաժային զգեստ։ Հագուստը շեշտում էր նրա կազմվածքը և դարձավ երեկոյի ամենաակնառու կերպարներից մեկը։ Christian Louboutin-ի կոշիկներն ու սև կլաչը լրացնում էին կերպարը։

лсб1.jpg (31 KB)

Սանչեսը կրում էր իր երկար, մուգ մազերը՝ իջեցված և մեկ ուսի վրայով։ Առանձնահատուկ շեշտը դրել է մեծ ադամանդե վզնոցը՝ աչքի ընկնող կախազարդով, որը հատկապես աչքի էր ընկնում նրա բաց դեկոլտեի ֆոնին։

Amazon-ի հիմնադիրը շքեղ պետական ընթրիքին հրավիրված ազդեցիկ ամերիկացի գործարարների շարքում էր։ Հյուրերի ցանկում կային նաև այնպիսի ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ինչպիսիք են Apple-ը, NVIDIA-ն, Microsoft-ը և Tesla-ն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփը հյուրընկալել են Սի ՑԾինփինին և նրա կնոջը՝ Պեն Լիյուանին, Սպիտակ տան արևելյան սենյակում։

Սա Սանչեսի առաջին ելույթը չէ Սպիտակ տան նման միջոցառմանը։ Ապրիլին նա Բեզոսի հետ միասին մասնակցել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի և թագուհի Կամիլայի պատվին կազմակերպված պետական ընթրիքին։

лсб2.jpg (41 KB)

Սանչեսը միջոցառմանը նաև կրել է բաց սև զգեստ։ Նրա կերպարը լրացրել է կոլումբիական զմրուխտներով շքեղ Lorraine Schwartz վզնոցը։

Այնուամենայնիվ, Սանչեսի հագուստն էր, որը ամենամեծ աղմուկը բարձրացրեց՝ այն, որը նա կրել էր Թրամփի երդմնակալության ժամանակ 2025 թվականի հունվարին։

лсб3.jpg (68 KB)

Դոնալդ Թրամփի՝ որպես Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի երդմնակալության արարողության ժամանակ լրագրողը հանել է վերարկուն և բացահայտել սպիտակ տաբատը։ Բաճկոնի տակ նա հագել է սպիտակ ժանյակավոր կրծկալ, որը բացվել է և զգալի մեկնաբանություններ է առաջացրել։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search