Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

ԴՆԹ թեստը անհավանական ընտանեկան գաղտնիք է բացահայտել. տղամարդը պարզել է, որ իր կենսաբանական հայրը Գրեմմի հնգակի մրցանակակիր է  

12:32, 2 հոկտեմբերի

Սենթ Լուիսի բնակիչ Մայքլ Գոսլինգը տասնամյակներ շարունակ մտածում էր իր կենսաբանական արմատների մասին։ Նա մանկուց գիտեր, որ որդեգրված է, բայց երբեք չէր պատկերացնում, որ մի օր ԴՆԹ թեստը կբացահայտի անհավանական ճշմարտությունը. նրա կենսաբանական հայրը հայտնի երաժիշտ և Գրեմմի հնգակի մրցանակի դափնեկիր Մայքլ Մաքդոնալդն էր։

«Ես միշտ գիտեի, որ որդեգրված եմ։ Ես հրաշալի մանկություն եմ ունեցել։ Ես չէի կարող երկու ավելի լավ մարդկանց ընտրել ինձ դաստիարակելու համար», - ասել է նա KMOV St. Louis-ին։

Ընտանեկան գաղտնիքի լուծումը սկսել է բացահայտվել գրեթե վեց տասնամյակ անց, երբ նրա անհայտ խորթ եղբայրը որոշել է անցնել 23andMe գենետիկական թեստը։ «Երեսունվեց ժամ անց նա էլեկտրոնային նամակ ստացավ՝ ծանուցմամբ. «Մայքլ Գոսլինգ, խորթ եղբայր, Սենթ Լուիս»։ Ահա թե ինչպես սկսվեց ամեն ինչ», - հիշում է Գոսլինգը։

Իր 58-ամյակի օրը տղամարդը առաջին անգամ անձամբ հանդիպել է իր կենսաբանական մորը։ Ավելի ուշ նա հեռախոսով կապվել է իր կենսաբանական հոր հետ։ Զրույցի ընթացքում Գոսլինգը հարցրել է նրան, թե ինչով է զբաղվում։

Հայրը բացատրել է, որ ինքը երաժիշտ է և պլանավորում էր այդ ամռանը շրջագայել Սենթ Լուիսում։

Այնուհետև Գոսլինգը վերջապես տվել է այն հարցը, որը ընդմիշտ կփոխեր նրա կյանքը։ «Եվ հետո ես վերջապես հարցրի. «Դուք Մայքլ Մաքդոնալդն եք՞»։ Եվ նա ասաց. «Այո, վախենում եմ, որ այդպես է», - պատմել է տղամարդը։

Պարզվել է, որ նրա կենսաբանական հայրը 74-ամյա Մայքլ Մաքդոնալդն է՝ հայտնի երգիչ, երգահան և The Doobie Brothers խմբի անդամ, հինգ Գրեմմի մրցանակի դափնեկիր։

KMOV-ի տվյալներով՝ նրա կենսաբանական ծնողները ընդամենը 14 տարեկան էին, երբ նա բեղմնավորվել է։ Երաժշտի համար որդու ճակատագրի մասին իմանալը այդքան տարիներ անց աներևակայելի հուզիչ էր և միաժամանակ թեթևացում։ FaceTime-ի միջոցով զրույցի ժամանակ Մաքդոնալդը խոստովանել է, որ տասնամյակներ շարունակ չի կարողացել մոռանալ նրան։ «Ես միշտ այս մեղքի զգացումը կրել եմ ինձ հետ։ Բայց պարզելը, որ նա լավ է, որ նա լավ կյանք է ունեցել, կյանք, որը ես չէի կարող ապահովել նրա համար իմ կյանքի այդ պահին՝ դա ինձ համար մեծ պարգև է», - խոստովանել է երաժիշտը։

Մաքդոնալդը նաև իր որդու որդեգիր ծնողներին անվանել է այս պատմության իրական հերոսներ։

«Այս պատմության իսկական ռոք աստղերը նրա որդեգիր ծնողներն են։ Նրանք Մայքլին տվեցին այն ամենը, ինչ անհրաժեշտ է երեխային՝ սեր և անվտանգության զգացում», - ասել է նա։

Շուտով հայրն ու որդին առաջին անգամ անձամբ հանդիլ են՝ երկարատև ընտանեկան առեղծվածը վերածելով երկար սպասված վերամիավորման։

«Նա պարզապես բացեց իր ձեռքերը, ամուր գրկեց ինձ և ասաց, որ սիրում է ինձ։ Ես էլ նույնկերպ արձագանքեցի», - ասել է Գոսլինգը։ «Անհավանական էր, բացարձակապես անհավանական, տեսնել Մայքլին և վերջապես հանդիպել որդուս՝ այսքան տարիներ նրա մասին մտածելուց հետո», - խոստովանել է Մաքդոնալդը։

Սակայն անակնկալները դրանով չեն ավարտվել։ Անսպասելի վերամիավորման արդյունքում Մաքդոնալդը հանկարծ իմացել է, որ նաև պապիկ է։ «Այո՛, դեռ փորձում եմ հասկանալ դա։ Ի՜նչ նվեր է», - ծիծաղելով ասել է երաժիշտը։ «Իմ հարսն այն ամենն է, ինչի մասին ծնողը կարող է երազել։ Եվ երեխաները պարզապես հրաշալի են։ Ես անչափ հպարտ եմ նրանցով»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search