OnlyFans-ի աստղ Սոֆի Ռեյնը առաջարկել է Փիթ Դևիդսոնին «իր խոսքերը հաստատել գործով» այն բանից հետո, երբ կատակերգուն ծաղրել է ինֆլունսերներին, որոնք միլիոնավոր դոլարներ են վաստակում համացանցում։
«Saturday Night Live»-ի նախկին մասնակիցը այս շաբաթ վիրուսային է դարձել կանանց մասին կոշտ մեկնաբանություններ անելուց հետո, որոնք, ըստ նրա, տարեկան մինչև 40 միլիոն դոլար են վաստակում՝ գրեթե ոչինչ չանելով։ Ռեյնը, ով, ըստ որոշ տեղեկությունների, տարեկան մոտ 45 միլիոն դոլար է վաստակում, այդ մեկնաբանությունները անպատասխան չի թողել։
«Ես նրան կասեի. «Եթե դա իսկապես այդքան հեշտ է, թող ինքը փորձի», - ասել է նա The Post-ին։
Ռեյնը նշել է, որ Դևիդսոնն ինքը կատակել է, թե ինքն էլ կարող է OnlyFans–ում հաշիվ բացել։ «Նա կատակել է, որ ինքն էլ կարող է OnlyFans հաշիվ բացել, ուստի նա հստակ հասկանում է, թե որքան գումար կարող է այնտեղ վաստակել։ Բայց եթե կարծում եք, որ մարդիկ պատահաբար միլիոններ են վաստակում, ապա, իրականում այնքան էլ լավ չեք հասկանում, թե ինչպես է այս բիզնեսը գործում», - ասել է նա։
22-ամյա Ռեյնի խոսքերով՝ Դևիդսոնի մեկնաբանությունները հնչել են այնպես, կարծես դրանք ուղղված էին ուղղակիորեն իրեն և հարթակի մյուս հաջողակ բովանդակության ստեղծողներին։ Սակայն, նա կարծում է, որ կատակերգուն դիտավորյալ խուսափել է որևէ մեկի անունը կոնկրետ նշելուց։
«Եթե պատրաստվում եք բողոքել աղջիկներից, որոնք միլիոններ են վաստակում համացանցում, գոնե ասեք, թե ում մասին եք խոսում», - ասել է նա ու հավելել. ««Ես ոչ մեկի անունը չնշեցի»։
Ռեյնը, որը մեծացել է Մայամիում և նախկինում սննդի կտրոններ է ստացել, Դևիդսոնի դատողություններն անվանել է անտեղի։ Նա հատկապես զարմացած էր, որ նրանք երբեք չէին հանդիպել կամ նույնիսկ չէին խոսել։
«Փիթը երբեք չի փորձել ինձ հետ հանդիպել կամ նույնիսկ ուղղակիորեն հաղորդագրություն չի գրել։ Գուցե դրա համար էլ նա չի հասկանում, թե ես ինչ եմ անում», - կատակել է նա։
Հակամարտությունը ծագել է Դևիդսոնի կողմից Variety ամսագրին տված հարցազրույցից։ Այնտեղ կատակերգուն նշել է, որ ինքը նեղվում է, երբ մտածում է, թե որքան գումար են կանայք վաստակում համացանցում։
«Աղջիկները պարզապես այնտեղ խոսում ենք իրենք իրենց հետ... Եվ ես ասում եմ. «Ընդհանրապես, ո՞վ եք դուք և ինչով եք զբաղված։ Ոչ մի բանով», - ասել է նա։
«Նրանք տարեկան 40 միլիոն դոլար են վաստակում... Եվ ես մտածում եմ. «Աշխարհը խելագարվել է»։
Ռեյնը, որը OnlyFans-ում հայտնի է իրեն կույս հռչակելով և իր բովանդակությունը սահմանափակելով բաց, բայց սահմանը չանցնող ներքնազգեստով և բիկինիով լուսանկարներով ու տեսանյութերով, ասել է, որ Դևիդսոնը չափազանց պարզեցնում է իր աշխատանքը։
«Շատ հեշտ է դիտել 60 վայրկյան տևողությամբ տեսանյութ և ասել. «Ընդհանրապես, ի՞նչ է անում այս մարդը», երբ պատկերացում չունես, թե որքան ջանք է պահանջվում լսարան ստեղծելու կամ առցանց բիզնես վարելու համար։ Ես հասկանում եմ, որ նա կատակերգու է, բայց «աղջիկները ոչինչ չեն անում» բնույթի հայտարարությունները պարզապես ծույլ կատակ է», - ասել է նա։
Ըստ Ռեյնի, իր բովանդակության ակնհայտ հեշտությունը հսկայական աշխատանք է պահանջում։
«Ես անընդհատ նկարահանում եմ, լուսանկարում, խմբագրում, պլանավորում եմ բովանդակությունը, շփվում եմ բաժանորդների հետ, վերլուծում եմ վիճակագրությունը, համակարգում նկարահանումները, ճանապարհորդում և աշխատում եմ իմ թիմի հետ։ Կան օրեր, երբ ես աշխատում եմ արթնանալու պահից մինչև քնելու գնալը։ Այն, որ վերջնական արդյունքը թվում է անխափան և անփույթ, չի նշանակում, որ այն հեշտ էր ստեղծել», - ընդգծել է նա։
Ռեյնը Դևիդսոնի մեկնաբանությունները հատկապես իրոնիկ է համարում, քանի որ կատակերգուն սոցիալական ցանցերում ներկայություն չունի։ Նա նախկինում ասել է, որ առցանց բացասական մեկնաբանությունները լուրջ ազդեցություն են ունեցել իր վրա։
Ռեյնն ինքը միայն TikTok-ում ունի 15.4 միլիոն հետևորդ։ Նա կարծում է, որ Դևիդսոնի նման մեկի համար դժվար է պատկերացնել, թե որքան աշխատանք է պահանջվում իր ժողովրդականության համար։ Ռեյնը խոստովանել է, որ Դևիդսոնը կարող է զվարճալի լինել, բայց կարծում է, որ նրա կատակները կին ազդեցիկ անձանց մասին անտեղի են։
32-ամյա Դևիդսոնն այժմ միայնակ է՝ վերջերս բաժանվելով մոդել և դերասանուհի Էլսի Հյուիթից, որը նրա երեխայի մայրն է։ Անցյալում կատակերգուն հանդիպել է այնպիսի հայտնի կանանց հետ, ինչպիսիք են Քիմ Քարդաշյանը, Արիանա Գրանդեն, Քեյթ Բեքինսեյլը և Էմիլի Ռատակովսկին։
«Ակնհայտ է, որ նա ունի իր ուժեղ կողմերը։ Ես պարզապես չեմ կարծում, որ հայտնի կանանց հետ հանդիպելը ավտոմատ կերպով մեկին դարձնում է փորձագետ այն կանանց հարցում, որոնք կառուցել են իրենց սեփական առցանց բիզնեսը», - նկատել է Ռեյնը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:33, 5 հոկտեմբերի
Լյուկ Էվանսը խոսել է ԼԳԲՏ կերպարների մասին կարծրատիպերի դեմ. «Եթե գեյերին մարմնավորեին միայն գեյերը, ես ընդհանրապես կարիերա չէի ունենա»14:40, 5 հոկտեմբերի
Եգիպտոսն առանց զբոսաշրջիկների. Ինչպիսի տեսք ունի փարավոնների նավով շքեղ զբոսանքը Նեղոսի վրա14:21, 5 հոկտեմբերի

13:13, 5 հոկտեմբերի

12:33, 5 հոկտեմբերի
OnlyFans-ի աստղը խիստ պատասխանել է Փիթ Դևիդսոնին՝ կին ինֆլյուենսերներին ծաղրելու համար. «Թող ինքը փորձի»12:15, 5 հոկտեմբերի
Քայլի Ջենները խորասուզվել է էրոտիկ ֆենտեզիի մեջ. 29-ամյա աստղը անսպասելիորեն բացահայտել է իր նոր կիրքը11:39, 5 հոկտեմբերի
«Ես պետք է բուժվեի». Քիմ Քարդաշյանը խոստովանել է, թե ինչու է Քանյե Ուեսթից հետո տղամարդկանց հեռու պահել իրենից11:17, 5 հոկտեմբերի
ՀԴԲ տնօրենը նշանադրվել է քանթրի երգչուհու հետ10:50, 5 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը հերքել է սեռական կախվածության մասին լուրերը՝ իրեն անվանելով «վաթսունականների առողջ պրոդուկտ»10:29, 5 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը իր երեխաների համար հինգ դայակներից բաղկացած բանակ է վարձել09:00, 5 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 4 հոկտեմբերի
Անահիտի փայլուն ելույթը՝ ռուսական նախագծում, Լիլիթ Հովհաննիսյանի շքեղ համերգը՝ Երևանում, Վարդուհի Վարդանյանին նվիրված համերգին ընդառաջ․ Instagram-ը՝ այս շաբաթ