Բրիջերտոնների տիեզերքը շարունակում է ընդլայնվել։ Netflix-ը և Shondaland-ը հայտարարել են նոր մինի-սերիալի մեկնարկի մասին, որը կպատմի Լեդի Վայոլեթ Բրիջերտոնի երիտասարդության և նրա սիրավեպի մասին հայտնի ընտանիքի ապագա հոր՝ վիկոնտ Էդմունդ Բրիջերտոնի հետ։
Նախագիծը դեռևս պաշտոնական անվանում չունի. այն ներկայացվում է որպես Բրիջերտոնների տիեզերքում տեղի ունեցող նոր սերիալ։ Սակայն, հաշվի առնելով նախորդ սփին-օֆֆի՝ «Թագուհի Շառլոտ. Բրիջերտոնի պատմություն»-ի հաջողությունը, հնարավոր է, որ շոուն անվանվի «Լեդի Վայոլեթ. Բրիջերտոնի պատմություն»։ Սակայն, Variety-ի տվյալներով՝ վերջնական որոշում դեռևս չի կայացվել։
Նոր սփին-օֆֆը խոստանում է բացահայտել Բրիջերտոնների ընտանիքի պատմության անսպասելի կողմը՝ ցույց տալով, թե ինչպես է սկսվել սերը, որը դարձել է նրանց ընտանեկան ժառանգության մաս։
Բրիջերտոնների մասին օրիգինալ սերիալում չափահաս Լեդի Վայոլեթի դերը կատարում է բրիտանացի դերասանուհի Ռութ Գեմմելը։ «Թագուհի Շառլոտ»-ում Քոնի Ջենքինս-Գրիգը մարմնավորել է երիտասարդ Վայոլեթ Լեջերին։ Դեռևս անհայտ է, թե արդյոք դերասանուհին կվերադառնա նոր նախագծում իր դերին, թե՞ կհայտնվեն «Բրիջերտոն» կամ «Թագուհի Շառլոտա» սերիալի այլ աստղեր։
Միևնույն ժամանակ, Լոնդոնում արդեն ընթացքի մեջ են «Բրիջերտոն» սերիալի հինգերորդ եթերաշրջանի նկարահանումները։ Սյուժեն կենտրոնանալու է Ֆրանչեսկա Բրիջերտոնի, որի դերը մարմնավորում է Հաննա Դոդը, և Միկաելա Ստիրլինգի, որի դերը մարմնավորում է Մասալի Բադուզան։
Չորրորդ եթերաշրջանը կրկին հաստատել է ֆրանշիզայի ժողովրդականությունը՝ առաջին տեղը զբաղեցնելով Netflix-ի համաշխարհային անգլալեզու սերիալների չարթերում։ «Թագուհի Շառլոտա» սերիալի հաջողությունը ոչ պակաս տպավորիչ էր. վեց սերիայից բաղկացած նախագիծը, որի թողարկումը նախատեսված էր 2023 թվականին, գլխավորել է Netflix-ի չարթերը 91 երկրներում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 22 նոյեմբերի
Շուշաննա Թովմասյանի նոր ֆոտոշարքը, Սիուշոյի նորությունը, Հայաստանը՝ Our Generation մրցույթում. Instagram-ը՝ այս շաբաթ18:30, 22 նոյեմբերի
Որտե՞ղ զգալ տոնական տրամադրությունն ու ինչպե՞ս անցկացնել ձմռան առաջին օրը Երևանում16:13, 22 նոյեմբերի
Տարեկան 300 հազար դոլար արժողությամբ երազանք՝ Ֆորմուլա 1․ ինչպես են հարուստ ծնողները փոքր երեխաներին պատրաստում ավտոսպորտի ապագա աստղեր դառնալուն15:20, 22 նոյեմբերի
Մաշկի իմունիտետը․ ինչպես ազատվել ճաքերից ու կարմրությունից և ցուրտ եղանակին վերականգնել դեմքի փայլը14:35, 22 նոյեմբերի
Հայկական ոճ․ 70-ականների ռոմանտիկայից մինչև քրեական աշխարհի կնոջ էսթետիկա․ ընտրում ենք այս աշնան նորաձև կողմը13:56, 22 նոյեմբերի
Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն զբաղեցրել է 2-րդ տեղը12:12, 22 նոյեմբերի
Ո՞վ կդառնա ԱՄՆ հաջորդ առաջին տիկինը․ հանրապետական քաղաքական գործիչների կանայք և ընտրյալներն արդեն պայքարում են Մելանյա Թրամփի տեղը զբաղեցնելու համար10:30, 22 նոյեմբերի

09:00, 22 նոյեմբերի
Wine Scope․ Ո՞ր գինին եք դուք այս հանգստյան օրերին ըստ կենդանակերպի նշանի19:23, 21 նոյեմբերի
Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան19:10, 21 նոյեմբերի
Մահացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին, ով ընտանեկան բիզնեսը վերածել էր համաշխարհային շքեղության18:17, 21 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով