Մայքլ Ջեքսոնի սև-կարմիր խորհրդանշական բաճկոնը, որը փոփի արքան կրել էր 1983 թվականի «Thriller» տեսահոլովակում զոմբիների հետ պարելիս, աճուրդի է հանվել։ Daily Mail-ի փոխանցմամբ՝ լեգենդար ստեղծագործությունը, ենթադրաբար, կվաճառվի ավելի քան 10 միլիոն դոլարով՝ հնարավոր է՝ սահմանելով երաժշտական հուշանվերների նոր ռեկորդ։
Աճուրդը կազմակերպվում է Julien's Auctions-ի կողմից Լոս Անջելեսում դեկտեմբերին։ Իրավիճակին ծանոթ աղբյուրի խոսքով՝ բաճկոնը կարող է վաճառվել ավելի քան 10 միլիոն դոլարով։ Եթե այս կանխատեսումը ճիշտ լինի, այն կսահմանի նոր ռեկորդ. այս տարի Pink Floyd-ի Դեյվիդ Գիլմորի Black Strat-ը վաճառվել է 14,55 միլիոն դոլարով։

Հորթի կաշվից բաճկոնն ունի վառ կարմիր գույն, արծաթե ճարմանդներ թևքերի վրա, մետաքսե աստառ, կարված օձիք և առանձնահատուկ լայնացած ուսեր, որոնք ստեղծում են ճանաչելի V-աձև ուրվագիծ։ Ներսում մնացել է Marc Laurent Paris պիտակը։
«Thriller» ֆիլմի նկարահանումների համար պատրաստվել են երկու բաճկոններ։ Երկրորդը միտումնավոր մաշված և պատռված էր այն տեսարանների համար, որոնցում Ջեքսոնը վերածվում է զոմբիի:
Այն մնում է արտիստի ժառանգության հավաքածուում և ցուցադրվել է Ռոքնռոլի փառքի սրահում: Երգչի միակ բաճկոնը, որը կրել էր տեսահոլովակում՝ առանց զոմբիի դիմահարդարման, կվաճառվի աճուրդում:
Պատմական ուրվագիծը ստեղծել է զգեստների դիզայներ Դեբորա Նադուլման Լանդիսը: Իր չափազանց լայն ուսերով հանդերձանքը ընդգծում էր Ջեքսոնի կազմվածքը և դարձել է փոփ երաժշտության պատմության ամենաճանաչելի կերպարներից մեկը:
Ձեռնոց, որից սկսեց լուսնային քայլքը
Բաճկոնի հետ մեկտեղ աճուրդի կհանվեն նաև Ջեքսոնի կարիերայի կարևորագույն պահերին կապված այլ իրեր: Դրանց թվում են սև կաշվե Florsheim լոֆերները, որոնք երգիչը կրել է «Thriller» ֆիլմի նկարահանումների և փորձերի ժամանակ: Դրանց նախնական արժեքը կազմում է 30,000-50,000 դոլարով:

Մեկ այլ ցուցանմուշ է հայտնի ադամանդե ձեռնոցը, որը Ջեքսոնը կրել է «Billie Jean» երգի իր պատմական կատարման ժամանակ Motown 25-ում: Հենց այդ ժամանակ էլ հեռուստատեսային լսարանը ականատես է եղել նրա լեգենդար «լուսնային քայլքը»:
Սա առաջին անգամն է, որ ձեռնոցը աճուրդի է հանվում 2009 թվականի նոյեմբերից՝ երգչի մահից ընդամենը մի քանի ամիս անց։ Այնուհետև այն գնվել է հոնկոնգցի գործարար Հոֆման Ման 430,000 դոլարով, ինչը այդ ժամանակվա համար ռեկորդային գին էր նման իրի համար։ Կազմակերպիչները ձեռնոցն անվանում են Մայքլ Ջեքսոնի հուշանվերների հավաքագրման «սուրբ գավաթ»։
Հուշանվերների վաճառքը կլինի Աբու Դաբիում կայանալիք ցուցահանդեսների և աճուրդների շարքի մաս։ Դեկտեմբերյան աճուրդից առաջ ընտրված իրերը կմեկնեն միջազգային շրջագայության։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:09, 31 հոկտեմբերի
Քոլին Ֆարելի 23-ամյա որդին՝ Ջեյմսը, հազվագյուտ կերպով հայտնվել է նոր վավերագրական ֆիլմի թրեյլերում21:30, 31 հոկտեմբերի
Ինչպես են անցնում «Նոր Մեր բակ»-ի նկարահանումները (VIDEO)19:10, 31 հոկտեմբերի

17:30, 31 հոկտեմբերի
Հռիփսիմե Հակոբյանի ու Մարտին Մկրտչյանի ընտանեկան հանգիստը Մալդիվներում (ֆոտո)16:26, 31 հոկտեմբերի
Քորթնի Քարդաշյանի 11-ամյա որդին՝ Ռեյն Դիսիկը, բացահայտել է, որ մայրն ամեն ինչ անում է միայն տեսախցիկների համար15:12, 31 հոկտեմբերի
Բրուքլին Բեքհեմը պատասխանել է մեկնաբանություններ գրողներին. «Ես տարված եմ իմ կնոջով, կարող եք գրել մեկնաբանություններում. ես թքած ունեմ»14:05, 31 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը հազվադեպ մանրամասներ է հայտնել իր ընկեր Ջեք Նիկոլսոնի մասին․ «Նա անհետացել է տեսադաշտից»13:05, 31 հոկտեմբերի
«Իմն ա». Զիրոյանը կթողարկի այն երգը, որը ժամանակին երգել էր Իննա Խոջամիրյանի ծննդյան օրը12:25, 31 հոկտեմբերի
Խաղաքարտերի թագուհին. Աննա Մինիոնի հետաքրքիր կերպարանափոխությունը՝ սեփական դիմահարդարմամբ11:30, 31 հոկտեմբերի
Մարգարեթ Քուալին և Ջեք Անտոնոֆը պաշտոնապես ամուսնալուծության հայց են ներկայացրել՝ շուրջ երեք տարվա ամուսնությունից հետո10:09, 31 հոկտեմբերի
Թրամփի ինքնագրով շոկոլադ և Սպիտակ տան վրայով թռչող ինքնաթիռ․ ինչով զարմացրեց Սպիտակ տան Հելոուինը09:00, 31 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ