Երևանը միայն քարտեզի վրա նշված քաղաք չէ․ այն հիշողություն է, պատմություն, սեր ու երազանք՝ միավորված մեկ անվան մեջ։
Այսօր մեր սիրելի մայրաքաղաքը տոնում է իր 2808-ամյակը։ 2808 տարի՝ լի պատմական շրջադարձերով, հաղթանակներով ու փորձություններով, վերելքներով ու դժվարություններով։ Դարերի միջով անցած Երևանը շարունակում է ապրել, շնչել, զարգանալ ու ամեն օր նոր էջեր գրել իր պատմության մեջ։
Երևանի փողոցներն ունեն իրենց պատմությունները, հին շենքերը՝ իրենց լուռ վկայությունները, իսկ նորակառույցներն ու ժամանակակից թաղամասերը՝ ապագայի մասին իրենց ասելիքը։ Այստեղ անցյալն ու ներկան քայլում են կողք կողքի, իսկ քաղաքի իրական դիմագիծը կերտում են նրա բնակիչները՝ իրենց առօրյայով, երազանքներով ու մայրաքաղաքի հանդեպ ունեցած սիրով։
Երևանի տարեդարձի առիթով մենք դուրս ենք եկել փողոցներ՝ մարդկանց հետ զրուցելու մեր մայրաքաղաքի մասին։ Երեք պարզ, բայց շատ խոսուն հարց ենք ուղղել նրանց՝ քանի՞ տարեկան է Երևանը, ո՞ր շենքը կամ փողոցն են ամենից շատ սիրում և ինչպիսի՞ն կուզենային տեսնել մեր մայրաքաղաքն ապագայում։
Առաջին հարցը կարծես պատմության փոքրիկ քննություն լինի։ Գիտե՞նք արդյոք, թե քանի տարեկան է այն քաղաքը, որտեղ ապրում ենք, աշխատում, սիրում, մեծացնում մեր երեխաներին ու ամեն օր կառուցում մեր վաղվա օրը։ Երևանի տարիքը պարզապես թիվ չէ։ Այն մեր պատմական հիշողության, մեր արմատների և հազարամյակների խորքից եկող ինքնության խորհրդանիշն է։
Երկրորդ հարցի պատասխանը մեզ տանում է դեպի յուրաքանչյուրի անձնական Երևանը։ Մեկի համար այն Հանրապետության հրապարակն է՝ իր վեհությամբ ու երեկոյան լուսավորությամբ, մյուսի համար՝ Աբովյան փողոցը՝ իր հին շենքերով ու յուրահատուկ մթնոլորտով։ Ոմանք սիրում են քաղաքի նեղլիկ փողոցները, որտեղ կարծես դեռ լսվում են անցյալի ձայները, մյուսները՝ կանաչապատ այգիները, աշխույժ պողոտաներն ու այն անկյունները, որտեղ հաճելի է պարզապես կանգ առնել և զգալ քաղաքի զարկերակը։
Իսկ գուցե Երևանի ամենասիրելի վայրը ոչ թե որևէ շենք կամ փողոց է, այլ մի հիշողություն՝ առաջին հանդիպումը, մանկության բակը, ընկերների հետ անցկացրած երեկոն կամ մի ճանապարհ, որով ամեն օր տուն ենք վերադառնում։ Չէ՞ որ քաղաքը միայն քարե շինություններն ու ասֆալտապատ ճանապարհները չեն։ Քաղաքը նաև այն զգացողությունն է, որ ունենում ենք նրա յուրաքանչյուր հարազատ անկյունում։
Եվ ահա երրորդ հարցը՝ ինչպիսի՞ն կուզենայինք տեսնել Երևանը։
Այս հարցի պատասխանում թաքնված է մեր մայրաքաղաքի ապագան։ Երևանը, որի մասին երազում ենք, պետք է լինի ավելի կանաչ ու մաքուր, ավելի հարմարավետ ու մարդակենտրոն։ Քաղաք, որտեղ մայթերը պատկանում են հետիոտներին, որտեղ երեխաներն ապահով խաղում են բակերում, տարեցները հանգիստ զբոսնում են այգիներում, իսկ հաշմանդամություն ունեցող մարդիկ կարողանում են ազատ տեղաշարժվել։
Երևան, որտեղ պահպանվում են պատմական շենքերը, հարգվում է քաղաքի ճարտարապետական դիմագիծը, բայց միաժամանակ տեղ է տրվում նորարարությանը, մշակույթին ու ժամանակակից մտածողությանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:33, 10 հոկտեմբերի
Կարո՞ղ է, արդյոք, սխտորը օգնել գրավել կնոջը․ գիտնականներն ուսումնասիրել են սննդի ազդեցությունը ժամադրությունների վրա17:00, 10 հոկտեմբերի

16:30, 10 հոկտեմբերի
Մալդիվներում գտնվող մասնավոր կղզին վաճառքի է հանվել 72 միլիոն դոլարով․ վճարումը հնարավոր է կատարել կրիպտոարժույթուվ15:24, 10 հոկտեմբերի
«Երես առած ժառանգորդուհի»․ Դոնալդ Թրամփի թոռնուհուն քննադատել են շքեղ բնակարանի և 531 դոլար արժողությամբ կոսմետիկայի համար14:14, 10 հոկտեմբերի
Մեգան Ֆոքսը գործարկել է OnlyFans-ի իր սեփական անալոգը. բաժանորդագրությունը արժե ամսական 20 դոլար13:33, 10 հոկտեմբերի
Արքայազն Հարրին 100,000 դոլար է ստացել դեպրեսիայի և արքայադուստր Դիանայի մահվան մասին բացահայտումների համար12:30, 10 հոկտեմբերի

12:17, 10 հոկտեմբերի
«Զոհը, որին դուր է գալիս հետապնդումը». Թրամփի զարմուհին խոսել է նրա և երիտասարդ օգնականի տարօրինակ հարաբերությունների մասին11:22, 10 հոկտեմբերի
«Նա դա ընդունեց որպես երեխայի մահ». Իլոն Մասկի նախկին կինը խոսել է այն մասին, թե ինչպես է նա արձագանքել, երբ դուստրը տրանսգենդեր է10:30, 10 հոկտեմբերի
Ամալ Քլունին առաջ է անցնում թրենդներից. շքեղ Gucci զգեստը դարձավ նրա կերպարի հիմնական շեշտադրումը09:00, 10 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 9 հոկտեմբերի
Ինչո՞ւ են միլիարդատերերը այդքան շատ երեխաներ ունենում, եթե պատրաստ չեն անձամբ մեծացնել նրանց