«Սարդ-մարդու» աստղ Թոբի Մագուայրը անսպասելի դերում է հայտնվել իր նախկին կնոջ՝ Ջենիֆեր Մեյերի հարսանիքին. դերասանն անձամբ էր վարում զարդերի դիզայների և նրա նոր սիրեցյալի՝ միլիարդատեր Ջեֆրի Օգունլեսիի հարսանիքը։ Հարսանիքը տեղի է ունեցել Մագուայրի և Մեյերի ամուսնալուծության պաշտոնական ավարտից ընդամենը մի քանի շաբաթ անց։
49-ամյա Մեյերը և Օգունլեսին ամուսնացել են հոկտեմբերի 10-ին Հավայան կղզիներում՝ շքեղ Four Seasons Resort Lanai հյուրանոցում։ Դիզայների նշանածը նիգերիացի միլիարդատեր, իրավաբան և ներդրումային բանկիր Ադեբայո Օգունլեսիի որդին է։

Տոնակատարությանը ներկա էին բազմաթիվ հայտնիներ։ Հյուրերի թվում էին Լեոնարդո Դի Կապրիոն և նրա ընկերուհի Վիտտորիա Չերետին, Ջեֆ Բեզոսը և նրա կինը՝ Լորեն Սանչես Բեզոսը, Քորթնի Քոքսը և Ռեյչել Զոին։
51-ամյա Մագուայրն էր, որը գրավել է հատուկ ուշադրությունը՝ ոչ միայն մասնակցելով իր նախկին կնոջ հարսանիքին, այլև հանդես գալով որպես արարողության հաղորդավար։ Նախկին զույգն ունի երկու երեխա՝ 19-ամյա դուստր Ռուբի Սվիթհարթը և 17-ամյա որդի Օտիս Թոբիասը: Երկու երեխաներն էլ, ինչպես նաև Մեյերի երրորդ երեխան, ներկա են եղել մոր հարսանիքին։

Մեյերը հայտարարել է Օգյունլեսիի հետ իր նշանադրության մասին 2024 թվականի օգոստոսին: Նա հրապարակել է զույգի լուսանկարը, որտեղ նրանք գրկախառնված են վառվող մոմերով և նուրբ վարդագույն ծաղիկներով զարդարված ռեստորանի սեղանի շուրջ: Դիզայների մատնեմատին զարդարված էր մեծ ադամանդե մատանի։

«ԱՅՈ!!!»,- հակիրճ մակագրել է նա լուսանկարը: Օգյունլեսին «Օգյունլեսի Գրուպ»-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենն է, որը երաժշտության և զվարճանքի կառավարման ընկերություն է
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 10 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 9 նոյեմբերի
Կրիշտիանու Ռոնալդուի որդին պատրաստվում է զբաղեցնել հոր տեղը. նրան արգելված է նույնիսկ կոլա խմել22:38, 9 նոյեմբերի
Միլիարդատեր Ուորեն Բաֆեթը 1970-ականներից ի վեր սովորական ջուր չի խմել. նրա սննդակարգում օրական հինգ շիշ Կոկա-Կոլա է և ֆասթֆուդ21:22, 9 նոյեմբերի
Քնելու պարզ սովորությունը կարող է օգնել ձեզ նիհարել20:30, 9 նոյեմբերի
Մարկ Ցուկերբերգի դուստրը ցանկանում էր ստեղծել ծանոթությունների կայք, բայց մայրը կտրականապես մերժել է19:27, 9 նոյեմբերի
Գիտնականները պարզել են, թե ինչպես է տղամարդկանց ներքնազգեստը ազդում պոտենցիայի վրա18:30, 9 նոյեմբերի
Երևանում մեկնարկել է «ՌեԱնիմանիա» 18-րդ փառատոնը. ինչպես է մայրաքաղաքը սուզվել անիմացիայի, կոմիքսների և ստեղծագործական բացահայտումների աշխարհ17:50, 9 նոյեմբերի
Նոր կադրեր՝ Արթուր Ալեքսանյանի հարսանիքից16:19, 9 նոյեմբերի
Ժակլին Քենեդին մերկ շրջել է մեքենայով Ջոն Քենեդիի դամբարանի դիզայների հետ. սիրավեպի ցնցող մանրամասներ15:20, 9 նոյեմբերի
«Կյանքը շատ կարճ է». Էնդի Սերկիսը այլևս չի արդարանում Գոլումի համար14:37, 9 նոյեմբերի
Խելացի ակնոցները կարող են արգելվել լողավազաններում և հանդերձարաններում՝ կանանց գաղտնի նկարահանումների պատճառով14:17, 9 նոյեմբերի
Միլիարդատեր Էմի Գրիֆինը պաշտպանվում է ուրիշի սեռական բռնության պատմությունը գողանալու մեղադրանքներից