Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին  

15:16, 15 հոկտեմբերի

Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղար Քերոլին Լիվիտը շփվել է իր 3.1 միլիոն Instagram-ի հետևորդների հետ՝ պատասխանելով իր անձնական կյանքի, տարիքային մեծ տարբերությամբ հանդիպումների, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և երեխաների դաստիարակության վերաբերյալ հարցերին։

Լիվիտը վարել է ոչ պաշտոնական «Հարցրեք ինձ ամեն ինչ» նիստ, որի ընթացքում ներկայացրել է կարիերայի վերաբերյալ խորհուրդներ, խոսել իր ընտանեկան կյանքի մասին և անսպասելիորեն ջերմորեն գովաբանել իր նախկին ղեկավարին։

Նախկին մամուլի քարտուղարը պատասխանել է հետևորդների հարցերին կարճ հաղորդագրությունների և տեսանյութերի միջոցով։

Հետևորդների կողմից ամենահաճախ քննարկվող հարցերից մեկը վերաբերում էր ԱՄՆ նախագահի բնավորությանը։ Մի օգտատեր հետաքրքրվել է, թե արդյոք Դոնալդ Թրամփը իսկապես բարի և հաճելի է։

«Այո՛։ Նա լավագույն ղեկավարն է», - հուզականորեն պատասխանել է Լիվիտը, գրառմանը կից հրապարակելով նախագահի լուսանկարը, որտեղ նա բարձրացրել է բութ մատը։ Լիվիտը հատուկ ուշադրություն է դարձրել տարիքային մեծ տարբերությամբ հարաբերություններին։ Նրա ամուսինը՝ անշարժ գույքի գործակալ Նիկոլաս Ռիչիոն, 32 տարով մեծ է իրենից։

«Մոռացեք քննադատությունների մասին և հետևեք ձեր սրտին», - խորհուրդ է տվել նա նմանատիպ հարաբերություններում գտնվող կանանց։

Լիվիթը Ռիչիոյի հետ հանդիպել է 2022 թվականին՝ Նյու Հեմփշիրում Կոնգրեսի համար իր քարոզարշավի ժամանակ։ Նա պարտվել է ընդհանուր ընտրություններում դեմոկրատ Քրիս Պապասին։

Զույգն ունեցել է իրենց առաջնեկը 2024 թվականին, իսկ ամուսնացել է 2025 թվականին։

«Նա աշխարհի լավագույն ամուսինն ու հայրն է։ Երբ մարդիկ իրականում հանդիպում են նրան և տեսնում մեզ միասին, հասկանում են, թե ինչու ենք մենք միասին», - ասել է Լիվիթը։

Նախկին մամուլի քարտուղարը նաև բացատրել է, թե ինչու ցույց չի տալիս իր երեխաների դեմքերը սոցիալական ցանցերում լուսանկարներում։

«Ես կցանկանայի, որ ես ստիպված չլինեի դա անել, քանի որ իմ երեխաները աներևակայելի քաղցր են։ Բայց ես կարծում եմ, որ դա ճիշտ բան է՝ պաշտպանել նրանց անմեղությունը», - խոստովանել է երկու երեխաների մայրը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search