Երևանի նորաձևության շաբաթը (Yerevan Fashion Week), որն այս տարի անցկացվեց հոկտեմբերի 8-11-ը, կրկին մեկ հարկի տակ համախմբեց դիզայներների, ստեղծագործողների և նորաձևության ոլորտի մասնագետների՝ թե՛ Հայաստանից, թե՛ աշխարհի տարբեր երկրներից։ «Էրեբունի» թանգարանում կայացած պաշտոնական բացման հյուրերի թվում էր լիբանանահայ հայտմի (haute couture) դիզայներ Գրիգոր Ջաբոտյանը։
Ցուցադրված աշխատանքները դիտելու ընթացքում Ջաբոտյանը զրուցեց NEWS.am STYLE-ի հետ՝ անդրադառնալով Հայաստանում զարգացող նորաձևության ոլորտին, իր հայրենիքի հետ կապին և հայ մոդել Արմինե Հարությունյանի հետ համագործակցությանը։
Քանի որ աշխարհահռչակ դիզայներն այդ օրը բոլորի ուշադրության կենտրոնում էր, մեր զրույցը կարճ տևեց, սակայն Ջաբոտյանը ոգևորված պատմեց պատմական հայրենիքի հետ իր մտերիմ կապի մասին, որը շարունակում է ձևավորել նրա ստեղծագործական ուղին։
«Կարծում եմ՝ Հայաստանում ձևավորվում է նորաձևության շատ խոստումնալից միջավայր, և ես շատ հպարտ եմ դրանով։ Ինձ համար պատիվ է լինել մեր գեղեցիկ հայրենիքի մի մասը։ Միշտ ոգևորված եմ վերադառնում այստեղ՝ ավելի խորը բացահայտելով իմ արմատներն ու ժառանգությունը և ավելին իմանալով այն մասին, թե որտեղից եմ ես սերում»,-ասաց Ջաբոտյանը՝ խոսելով Հայաստանի նորաձևության ոլորտի մասին։
«Ամեն անգամ, երբ գալիս եմ այստեղ, նոր բան եմ հայտնաբերում։ Տպավորություն է, որ դեռ շատ անելիքներ կան»,-հավելեց նա։
Հայաստանի հետ Ջաբոտյանի կապն արտացոլվում է նաև նրա ստեղծագործական համագործակցություններում։ Դրանցից մեկը հայ մոդել Արմինե Հարությունյանի հետ է, ով մեծ ճանաչում ձեռք բերեց Gucci-ի ցուցադրությանը մասնակցելուց հետո։ Դիզայները նշում է, որ իրեն անմիջապես գրավել են Արմինեի հայկական արտահայտիչ դիմագծերը, և նա դարձել է իր համար ոգեշնչման աղբյուր՝ մուսա։

«Արմինեն իմ մուսան է դարձել առաջին իսկ օրվանից։ Ես նրան հանդիպեցի համացանցում և հիացա նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին գեղեցկությամբ։ Նա բառացիորեն մուսա է»:
Թեև Հայաստանում դիզայները մեկ շաբաթից էլ պակաս մնաց, այցը Ջաբոտյանին հնարավորություն տվեց վերականգնել կապն իր արմատների հետ և ժամանակ անցկացնել ստեղծագործ ոլորտի այլ ներկայացուցիչների հետ։ Նա նշեց, որ իր այցերը հաճախ ծրագրում է երկու հայ ընկերների հետ միասին՝ յուրաքանչյուր այց վերածելով անձնական և մասնագիտական կապերն ամրապնդելու հնարավորության։
«Ես և ընկերներս միասին ենք ծրագրում Հայաստան կատարվող այցերը, վերականգնում կապն արմատների հետ և հանդիպում հայ դիզայներների ու ստեղծագործ մտքերի տեր այլ մարդկանց։ Այս մարդկանց հետ կապ պահպանելն իսկապես ոգեշնչող է։ Իրականում գեղեցիկ մի բան կա նրանում, երբ վերադառնում ես քո ակունքներին։ Մենք հպարտանում ենք մեր այս գեղեցիկ հայրենիքով»,-ասաց Ջաբոտյանը։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:38, 18 հոկտեմբերի

15:30, 18 հոկտեմբերի
«Միշտ ոգևորված եմ՝ բացահայտելու իմ արմատները». Գրիգոր Ջաբոտյանը՝ հայկական նորաձևության և մոդել Արմինե Հարությունյանի հետ համագործակցության մասին14:15, 18 հոկտեմբերի
«Մոսկվայի անամոթը»՝ Մկրտիչ Բալյան. Ինչպես նկուղային արկածախնդիրը հյուրերի նվաստացումը վերածեց թանկարժեք շոուի12:30, 18 հոկտեմբերի
50,000 դոլար արժողությամբ Rolex և շվեյցարական դասականը. Ի՞նչ են կրում Խաչատուր Սուքիասյանը և հայկական քաղաքական էլիտան իրենց դաստակներին10:30, 18 հոկտեմբերի

09:00, 18 հոկտեմբերի
Հորոսկոպ. Պլուտոնը վերջապես դուրս է գալիս հետադարձ շարժումից19:28, 17 հոկտեմբերի
«Երբ նստում ես ինքնաթիռ, այն չի հարցնում՝ տղամարդ ես, թե կին». «Թռչող դաշնակահարուհին»՝ Նարինե Մելքումյան18:18, 17 հոկտեմբերի
Սկանդալ Michelin Guide-ի շուրջ. հայտնի ռեստորանային ուղեցույցը մեղադրվում է ակնարկներ գրելու համար արհեստական բանականություն օգտագործելու մեջ17:32, 17 հոկտեմբերի
Rolex-ը՝ ոսկու փոխարեն. Ինչու են միլիարդատերերը ներդրում կատարում ժամացույցների, ռուբինների և Կլիմտի նկարների մեջ16:04, 17 հոկտեմբերի
«Սարսափելի բան չկա». LVMH-ի ժառանգորդը բացատրում է, թե ինչու շքեղ ապրանքանիշերը չպետք է խուճապի մատնվեն ճգնաժամի պատճառով15:29, 17 հոկտեմբերի
Շերը բացահայտել է իր պաշտամունքային «մերկ» զգեստի գաղտնիքը, որը նա հագել էր 1974 թ-ի Met Gala-ին14:11, 17 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը պատմել է, թե ինչպես է Դենի ԴեՎիտոն կուլ տվել մարիխուանայով բոլոր ծխախոտները, երբ նրանց կանգնեցրել է ոստիկանությունը