Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

«Միշտ ոգևորված եմ՝ բացահայտելու իմ արմատները». Գրիգոր Ջաբոտյանը՝ հայկական նորաձևության և մոդել Արմինե Հարությունյանի հետ համագործակցության մասին

15:30, 18 հոկտեմբերի

Երևանի նորաձևության շաբաթը (Yerevan Fashion Week), որն այս տարի անցկացվեց հոկտեմբերի 8-11-ը, կրկին մեկ հարկի տակ համախմբեց դիզայներների, ստեղծագործողների և նորաձևության ոլորտի մասնագետների՝ թե՛ Հայաստանից, թե՛ աշխարհի տարբեր երկրներից։ «Էրեբունի» թանգարանում կայացած պաշտոնական բացման հյուրերի թվում էր լիբանանահայ հայտնի (haute couture) դիզայներ Գրիգոր Ջաբոտյանը։

Ցուցադրված աշխատանքները դիտելու ընթացքում Ջաբոտյանը զրուցեց NEWS.am STYLE-ի հետ՝ անդրադառնալով Հայաստանում զարգացող նորաձևության ոլորտին, իր հայրենիքի հետ կապին և հայ մոդել Արմինե Հարությունյանի հետ համագործակցությանը։

Քանի որ աշխարհահռչակ դիզայներն այդ օրը բոլորի ուշադրության կենտրոնում էր, մեր զրույցը կարճ տևեց, սակայն Ջաբոտյանը ոգևորված պատմեց պատմական հայրենիքի հետ իր մտերիմ  կապի մասին, որը շարունակում է ձևավորել նրա ստեղծագործական ուղին։

«Կարծում եմ՝ Հայաստանում ձևավորվում է նորաձևության շատ խոստումնալից միջավայր, և ես շատ հպարտ եմ դրանով։ Ինձ համար պատիվ է լինել մեր գեղեցիկ հայրենիքի մի մասը։ Միշտ ոգևորված եմ վերադառնում այստեղ՝ ավելի խորը բացահայտելով իմ արմատներն ու ժառանգությունը և ավելին իմանալով այն մասին, թե որտեղից եմ ես սերում»,-ասաց Ջաբոտյանը՝ խոսելով Հայաստանի նորաձևության ոլորտի մասին։

«Ամեն անգամ, երբ գալիս եմ այստեղ, նոր բան եմ հայտնաբերում։ Տպավորություն է, որ դեռ շատ անելիքներ կան»,-հավելեց նա։

Հայաստանի հետ Ջաբոտյանի կապն արտացոլվում է նաև նրա ստեղծագործական համագործակցություններում։ Դրանցից մեկը հայ մոդել Արմինե Հարությունյանի հետ է, ով մեծ ճանաչում ձեռք բերեց Gucci-ի ցուցադրությանը մասնակցելուց հետո։ Դիզայները նշում է, որ իրեն անմիջապես գրավել են Արմինեի հայկական արտահայտիչ դիմագծերը, և նա դարձել է իր համար ոգեշնչման աղբյուր՝ մուսա։

IMG_6771.jpeg (427 KB)

«Արմինեն իմ մուսան է դարձել առաջին իսկ օրվանից։ Ես նրան հանդիպեցի համացանցում և հիացա նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին գեղեցկությամբ։ Նա բառացիորեն մուսա է»:

Թեև Հայաստանում դիզայները մեկ շաբաթից էլ պակաս մնաց, այցը Ջաբոտյանին հնարավորություն տվեց վերականգնել կապն իր արմատների հետ և ժամանակ անցկացնել ստեղծագործ ոլորտի այլ ներկայացուցիչների հետ։ Նա նշեց, որ իր այցերը հաճախ ծրագրում է երկու հայ ընկերների հետ միասին՝ յուրաքանչյուր այց վերածելով անձնական և մասնագիտական ​​կապերն ամրապնդելու հնարավորության։

«Ես և ընկերներս միասին ենք ծրագրում Հայաստան կատարվող այցերը, վերականգնում կապն արմատների հետ և հանդիպում հայ դիզայներների ու ստեղծագործ մտքերի տեր այլ մարդկանց։ Այս մարդկանց հետ կապ պահպանելն իսկապես ոգեշնչող է։ Իրականում գեղեցիկ մի բան կա նրանում, երբ վերադառնում ես քո ակունքներին։ Մենք հպարտանում ենք մեր այս գեղեցիկ հայրենիքով»,-ասաց Ջաբոտյանը։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search