Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

«Աստված ինձ անհավանական բան ցույց տվեց». Մանուկ հասակում Հիսուսին պատկերած նկարչուհին բացահայտում է իր անհետացման առեղծվածը

22:22, 21 հոկտեմբերի

Ամերիկացի նկարչուհի Ակյանե Կրամարիկը, որը հայտնի է Հիսուս Քրիստոսի իր դիմանկարով, որը նա նկարել է ութ տարեկանում, պնդում է, որ մանկության տարիներին անսովոր հոգևոր փորձառություն է ունեցել: Նա ասում է, որ երբ հինգ տարեկան էր, անհետացել է գրեթե յոթ ժամով, մինչ իր ընտանիքը, հարևանները և ոստիկանությունը խուզարկում էին իր թաղամասը։

32-ամյա նկարչուհին այս պատմությունը պատմել է Շոն Հանիթիի «Hang Out with Sean Hannity» փոդքասթում: Ակյանեի խոսքով՝ նա, ասես, միջադեպը տեսած լիներ թռչնի թռիչքի բարձունքից։

Նկարչուհու խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Միսսուրիում։ Նրա ծնողները հետագայում նրան տեղեկացրել են, որ նա անհետ կորել էր մոտավորապես վեցուկեսից յոթ ժամ։

Ակյանեն ինքը պնդում է, որ այս ընթացքում ճանապարհորդություն է ունեցել դեպի մեկ այլ աշխարհ։ Նա ասում է, որ Աստված իրեն ցույց է տվել արտասովոր պատկերներ և գիտելիքներ է փոխանցել, և այդ փորձառությունն ինքնին շատ ավելի երկար է թվացել, քան իրականում անցած ժամանակը։

Այս դրվագը դարձել է նրա մանկության մի քանի հոգևոր փորձառություններից մեկը, որոնց մասին նկարչուհին հետագայում խոսել է։

Ութ տարեկանում Կրամարիկը նկարել է «Խաղաղության իշխանը»/Prince of Peace՝ Հիսուս Քրիստոսի դիմանկարը, որը նրան միջազգային ճանաչում է բերել։ Նրա արտասովոր գեղարվեստական ​​տաղանդը նրան հայտնի է դարձրել՝ որպես հրաշամանուկ։

Ակյանեի խոսքով՝ այդ փորձառությունը ազդել է ոչ միայն իր աշխատանքի, այլև իր ընտանիքի աշխարհայացքի վրա։ Նրա ծնողները իրենց երեխաներին մեծացրել են ոչ կրոնական միջավայրում, բայց դստեր պատմությունը ստիպել է նրանց վերանայել իրենց սեփական համոզմունքները։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search