Ամերիկացի նկարչուհի Ակյանե Կրամարիկը, որը հայտնի է Հիսուս Քրիստոսի իր դիմանկարով, որը նա նկարել է ութ տարեկանում, պնդում է, որ մանկության տարիներին անսովոր հոգևոր փորձառություն է ունեցել: Նա ասում է, որ երբ հինգ տարեկան էր, անհետացել է գրեթե յոթ ժամով, մինչ իր ընտանիքը, հարևանները և ոստիկանությունը խուզարկում էին իր թաղամասը։
32-ամյա նկարչուհին այս պատմությունը պատմել է Շոն Հանիթիի «Hang Out with Sean Hannity» փոդքասթում: Ակյանեի խոսքով՝ նա, ասես, միջադեպը տեսած լիներ թռչնի թռիչքի բարձունքից։
Նկարչուհու խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Միսսուրիում։ Նրա ծնողները հետագայում նրան տեղեկացրել են, որ նա անհետ կորել էր մոտավորապես վեցուկեսից յոթ ժամ։
Ակյանեն ինքը պնդում է, որ այս ընթացքում ճանապարհորդություն է ունեցել դեպի մեկ այլ աշխարհ։ Նա ասում է, որ Աստված իրեն ցույց է տվել արտասովոր պատկերներ և գիտելիքներ է փոխանցել, և այդ փորձառությունն ինքնին շատ ավելի երկար է թվացել, քան իրականում անցած ժամանակը։
Այս դրվագը դարձել է նրա մանկության մի քանի հոգևոր փորձառություններից մեկը, որոնց մասին նկարչուհին հետագայում խոսել է։
Ութ տարեկանում Կրամարիկը նկարել է «Խաղաղության իշխանը»/Prince of Peace՝ Հիսուս Քրիստոսի դիմանկարը, որը նրան միջազգային ճանաչում է բերել։ Նրա արտասովոր գեղարվեստական տաղանդը նրան հայտնի է դարձրել՝ որպես հրաշամանուկ։
Ակյանեի խոսքով՝ այդ փորձառությունը ազդել է ոչ միայն իր աշխատանքի, այլև իր ընտանիքի աշխարհայացքի վրա։ Նրա ծնողները իրենց երեխաներին մեծացրել են ոչ կրոնական միջավայրում, բայց դստեր պատմությունը ստիպել է նրանց վերանայել իրենց սեփական համոզմունքները։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 21 հոկտեմբերի
20 տարվա ամուսնությունը սո՞ւտ էր․ Ամուսնու մահից հետո նրա այրին բացահայտել է նրա երկակի կյանքը և որոշել վրեժ լուծել նրա սիրուհուց22:22, 21 հոկտեմբերի
«Աստված ինձ անհավանական բան ցույց տվեց». Մանուկ հասակում Հիսուսին պատկերած նկարչուհին բացահայտում է իր անհետացման առեղծվածը21:21, 21 հոկտեմբերի
Նյու Յորքի ամենամիստիկ թաղամասը․ նախկին մեկուսարաններ և ուրվականներով լի առանձնատներ20:31, 21 հոկտեմբերի
«Նորաձևությունը կարող է լինել Հայաստանը աշխարհին ներկայացնելու միջոց». Ստելլա Մանֆերդինի՝ Harper's Bazaar Italia-ի և ELLE Italia-ի խմբագիր19:28, 21 հոկտեմբերի
«Աշխարհի ամենագեղեցիկ գյուղը» վերածվել է Դիսնեյլենդի. զբոսաշրջիկները պիկնիկ են անում ուրիշների այգիներում և առանց թույլտվության մտնում տներ16:32, 21 հոկտեմբերի
Մերկ կորսետները գրավել են կարմիր գորգը. Աստղերից ով է մերկությունը վերածել արվեստի, և ո՞վ է չափն անցել15:28, 21 հոկտեմբերի
Թագուհի Կամիլան պատերազմ է հայտարարել Նյու Յորքին՝ Վինի-Թուխի պատճառով14:41, 21 հոկտեմբերի
Հարստությունը դարձել է անեծք. Ինչու՞ Ուորեն Բաֆեթի ժառանգները չգիտեն, թե ինչ անել 150 միլիարդ դոլարը14:15, 21 հոկտեմբերի
«Մեգանը խլում է նրանից վերջին հույսը». Արքայազն Հարրին խորապես ազդված է կնոջ՝ Սուրբ Ծնունդը ԱՄՆ-ում անցկացնելու որոշումից13:22, 21 հոկտեմբերի
Միլիարդատեր Սեմ Ալտմանի քույրը մեղադրել է նրան բռնաբարության մեջ. դատարանը մերժել է հայցը12:50, 21 հոկտեմբերի
Քեյթ Միդլթոնը ստվերել է Չարլզ III-ի ընդունելության հյուրերին Elie Saab զգեստով և իր սիրելի թագով12:33, 21 հոկտեմբերի
Դուեյն Ջոնսոնը անճանաչելի է նոր ֆիլմի նկարահանման հրապարակում