Երկարատև բանակցություններից հետո Հայաստան է գալիս աշխարհահռչակ TOM FORD բրենդը։ Ապրանքանիշի խանութ-սրահը կբացվի Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող ԱՕԿՍ-ի պատմամշակութային շենքում։
Ամերիկացի դիզայներ Թոմ Ֆորդի կողմից 2005 թվականին հիմնադրված բրենդն ընդգրկում է մի շարք ուղղություններ՝ նորաձևություն, աքսեսուարներ, օծանելիք և կոսմետիկա։
Հայաստանում TOM FORD-ի ֆրանչայզինգի իրավունքները տնօրինում է Z&A-ը։ Ընկերությունների խումբն արդեն 20 տարի է՝ Հայաստանում, Վրաստանում և Հունգարիայում պաշտոնապես ներկայացնում է միջազգային առաջատար բրենդներ։ Z&A-ի պորտֆոլիոն ներառում է ZEGNA, Burberry, Polo Ralph Lauren, Emporio Armani, HUGO, BOSS, Sandro, Maje և միջազգային ճանաչում ունեցող այլ բրենդներ։
TOM FORD-ի մուտքը հայկական շուկա համընկնում է Z&A-ի զարգացման նոր փուլի հետ։ Ընկերությունը վերջերս ներկայացրել է իր թարմացված վիզուալ ինքնությունը՝ ազդարարելով զարգացման նոր շրջափուլի մեկնարկը ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում, Հունգարիայում և Միացյալ Նահանգներում։
Հայաստանում գործունեության շարունակական զարգացմանը զուգահեռ՝ Z&A-ն ամրապնդում է նաև իր միջազգային ներկայությունը։ Ընկերությունը պատրաստվում է Նյու Յորքի Սոհո թաղամասում բացել իր սեփական՝ HAYELI նորաձևության բրենդի խանութ-սրահը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:17, 22 հոկտեմբերի
Dolce & Gabbana-ն և Mytheresa-ն շքեղ հավաքածու են ներկայացրել 2026 թվականի Սուրբ Ծննդյան համար18:00, 22 հոկտեմբերի
Հայաստան է գալիս աշխարհահռչակ TOM FORD բրենդը16:27, 22 հոկտեմբերի
Birkin-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է. Hermès-ի պաշտամունքային պայուսակը կորցնում է ժողովրդականությունը և արագորեն արժեզրկվում15:40, 22 հոկտեմբերի
«Նա ավելի վտանգավոր է դառնում». Հոգեբանը պնդել է, որ Թրամփը հոգեմետության նշաններ է ցուցաբերում15:18, 22 հոկտեմբերի
Թագուհի Կամիլան հենց սկզբից չի վստահել Մեգան Մարքլին և կարծում էր, որ նա «զոմբիացրել» է արքայազն Հարրիին14:32, 22 հոկտեմբերի
«Փողը կդառնա անկարևոր». Իլոն Մասկը կանխատեսել է ապագան առանց արժույթի և նշել, թե ինչ կպատահի իր միլիարդների հետ14:09, 22 հոկտեմբերի
Մարկ Ցուկերբերգը սպառնացել է լքել Կալիֆոռնիան և վաճառել իր 110 միլիոն դոլարանոց առանձնատունը՝ միլիարդատերերի հարկի պատճառով13:19, 22 հոկտեմբերի
Քայլի Ջենների 50 միլիոն դոլարանոց Fantasy Bra-ն կվաճառվի. Ո՞վ կարող է ունենալ ամենաթանկ Fantasy Bra-ն12:35, 22 հոկտեմբերի
Սիդնի Սուինին լուսանկարվել է Սուրբ Ծննդյան ֆիլմերից ոգեշնչված բացահայտ ներքնազգեստով12:16, 22 հոկտեմբերի
Ֆրանսիացի թալանողները զղջում են iPhone-ի գողության համար. Apple-ը արգելափակել է սարքերը և հետևում է դրանց11:54, 22 հոկտեմբերի
Ինֆլուենսեր և տեսախաղերի ստեղծող Մանուել Օտտոն մահացել է՝ ինքնահրկիզվելով ուղիղ հեռարձակման ժամանակ11:40, 22 հոկտեմբերի
Ֆրանսիացի ուսանողուհին ծաղրել է ջարդերից տուժած գործարարներին, սակայն նրա շքեղ ապրելակերպը սկանդալ է առաջացրել