Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Ինչու՞ Թոմ Քրուզը հարվածեց Ջեք Նիկոլսոնին

13:49, 24 հոկտեմբերի

Հոլիվուդյան դերասան Քևին Փոլակը պատմել է «Մի քանի լավ մարդիկ» (1992) պաշտամունքային իրավական դրամայի նկարահանումներից մի անսպասելի դեպքի մասին: Նա հիշել է, թե ինչպես Թոմ Քրուզը դատարանում լարված առճակատումից հետո հարվածել է Ջեք Նիկոլսոնի ուսին: Սակայն առճակատումը դրանով չի ավարտվել. երկու դերասաններն էլ պայթել են ծիծաղից:

Ֆիլմում նկարահանված Փոլակը «Still Here Hollywood» փոդքասթում Սթիվ Կմետկոյի հետ կիսվել է իր հիշողություններով:

Խնդիրը լուծվում է Քրուզի կերպարի՝ ռազմական փաստաբան Դանիել Քաֆիի և Նիկոլսոնի մարմնավորած գնդապետ Նաթան Ջեսափի միջև տեղի ունեցած գագաթնակետային առճակատման շուրջ: Հենց այս տեսարանում է  հայտնի դարձել «Դու չես կարողանում հաղթահարել ճշմարտությունը» արտահայտությունը:

Փոլակի խոսքով՝ նկարահանումների ժամանակ Քրուզը մոտեցել է Նիկոլսոնին՝ պահանջելով պատասխան. «Ես ուզում եմ ճշմարտությունը»: Տեսախցիկը մոտ էր Նիկոլսոնի դեմքին՝ նկարահանելով նրա տեսանկյունից: Դերասանը պետք է դեմքը մոտեցներ օբյեկտիվին, բայց լարված արտահայտության փոխարեն նա հանկարծակի ծիծաղելի ծամածռություն էր արել՝ հիշեցնելով ծաղրածուի:

«Թոմը շարունակում էր խաղալ՝ մնալով իր կերպարի մեջ, և տեսարանը հասցրեց մինչև վերջ, ապա հարվածեց Ջեք Նիկոլսոնի ուսին։ Եվ նրանք երկուսն էլ պայթեցին ծիծաղից», - ասում է Փոլաքը։

Դերասանը շեշտել է, որ այս տեսարանը կատարյալ կերպով արտացոլում է նկարահանման հրապարակում տիրող մթնոլորտը։

Ռեժիսոր Ռոբ Ռեյների՝ 1992 թվականի ֆիլմը պատմում է երկու ծովային հետևակի մասին, որոնք մեղադրվում են Գուանտանամոյի ծոցում իրենց զինակից ընկերոջ սպանության մեջ։ Դատախազ Քաֆին փորձում է պարզել, թե արդյոք մեղադրյալները գործել են իրենց վերադասների հրամաններով, որոնք հրամայել են այսպես կոչված «Կարմիր կոդ»՝ դաժան պատիժ ստորաբաժանման ներսում։

Ֆիլմում նկարահանվել են նաև Դեմի Մուրը, Քևին Բեյքոնը, Քիֆեր Սազերլենդը և Ջ.Թ. Ուոլշը։ Ֆիլմը ստացել է չորս Օսկարի անվանակարգ, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» և «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգերում՝ Նիկոլսոնի դերի համար։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search