Ծաղիկներ, պաստառներ, դրոշներ, երգ ու պար. այսպիսի տրամադրություն էր տիրում լուսադեմին «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղ մի խումբ երկրպագուներ և ընկերներ եկել էին դիմավորելու «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հաղթողին՝ Հայաստանի ներկայացուցիչ Նարեին։ 13-ամյա երգչուհին հայրենիքին հաղթանակ բերեց իր «Boo» երգով, որում պատմում է իր վախերի մասին։
Նարեի երգն ու բեմադրությունը այնքան ոգեշնչեցին եվրոֆաներին, որ նրանք առատորեն քվեարկեցին գեղեցկադեմ ու տաղանդավոր աղջկա օգտին, ով չնայած երիտասարդ տարիքին՝ իր առաջին հաղթանակը նվիրեց Հայաստանին։
Թեև ուշ ժամ էր, օդանավակայանում տիրում էր բարձր տրամադրություն ու աշխուժություն։ Նարեին դիմավորեցին հենց նրա հաղթական երգի ռիթմերի ներքո։ Մեր պատվիրակը հայրենիք ժամանեց բարձր տրամադրությամբ ու միանգամից հայտնվեց բոլորի ուշադրության կենտրոնում։ Նարեն հասցրեց պատասխանել նաև NEWS.am STYLE-ի հարցերին։ Երգչուհին դեռևս էմոցիաների ներքո է, բայց ասում է՝ ուրախությամբ է վերադարձել Հայաստան, թեև արդեն կարոտում է մրցույթում ձերք բերած ընկերներին։ «Բոլորին շատ էի կարոտել, Հայաստանը շատ էի կարոտել ու անչափ ուրախ եմ, որ ընկերներս եկել են ինձ դիմավորելո»,-ասաց Նարեն։
Երգչուհին իրականացրեց իր մանկության երազանքը՝ ոչ միայն ներկայացրեց Հայաստանը հեղինակավոր մրցույթում, այլև դարձավ դրա հաղթողը։ Նոր երազանքների մասին Նարեն դեռևս չի շտապում խոսել, բայց վստահ է՝ կունենա բարձր նպատակներ, որոնց ևս կհասնի հաջողությամբ։
Ի՞նչ է սպասվում Հայաստանի հաղթանակից հետո։ արդյոք մրցույթը երրորդ անգամ կգա՞ Հայաստան։ Այս և այլ հարցերի պատասխանները, ինչպես նաև պատվիրակության մյուս անդամների տպավորությունները՝ մեր պատրաստած ռեպորտաժում։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 26 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ08:29, 26 հոկտեմբերի

08:05, 26 հոկտեմբերի
Սամվել Թադևոսյանը ստացել է Ոսկե Գլոբուսի Beacon Award մրցանակը20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար