Այս օրերին համացանցը գրավել է դիմահարդարման մի քնքուշ ու զվարճալի թրենդ՝ Բեմբիի՝ փոքրիկ եղնիկի կերպարը։ Հայտնի ինֆլուենսերներն ու դիմահարդարման սիրահարները քողարկիչի, բրոնզերի և բաց գույնի մատիտի օգնությամբ դեմքերին եղնիկի բնորոշ պուտեր են նկարում՝ ստեղծելով մուլտֆիլմային հերոսին հիշեցնող գեղեցիկ կերպար։
Թրենդն առանձնահատուկ տարածում է գտել մայրիկների ու դուստրերի շրջանում․ նրանք ոչ միայն կրկնում են նույն դիմահարդարումը, այլև միասին նկարահանում զվարճալի տեսանյութեր՝ ցուցադրելով իրենց փոքրիկ «եղնիկային» կերպարանափոխությունը։
Բեմբիի կերպարը հատկապես արդիական է դարձել Հելոուինի շրջանում՝ առաջարկելով տոնական դիմահարդարման ավելի նուրբ, բարի ու հմայիչ այլընտրանք՝ սարսափազդու և արտասովոր կերպարների փոխարեն։ Մի քանի սպիտակ պուտ, շագանակագույն երանգներ ու վարդագույն այտեր․ և ահա պատրաստ է փոքրիկ եղնիկի կերպարը։
Թրենդը չի շրջանցել նաև հայկական շոուբիզնեսն ու սոցիալական ցանցերը։ Հայ հայտնիներից մի քանիսն էլ են միացել այս զվարճալի նախաձեռնությանը։ Իսկ հայկական համացանցում այն առանձնահատուկ երանգ է ստացել «Սարերի եղնիկ» երգի ուղեկցությամբ, որը վերջին շրջանում լայն տարածում գտավ փոքրիկ Դավիթի կատարման շնորհիվ։
View this post on Instagram
Ռուզաննա Մանուչարյանն ու Ջուլի Եղշատյանը միացել են այս գեղեցիկ միտմանը՝ իրենց դուստրերի հետ միասին նկարահանելով տեսանյութեր։
View this post on Instagram
Ինչպե՞ս ստանալ Բեմբիի դիմահարդարումը․ քայլ առ քայլ
Այս կերպարը կրկնելու համար պրոֆեսիոնալ դիմահարդար լինելու կարիք չկա․ անհրաժեշտ են ընդամենը մի քանի հասանելի միջոցներ և մի փոքր երևակայություն։
Քայլ 1․ Պատրաստեք մաշկը։ Մաքրեք դեմքը և խոնավեցրեք այն։ Ցանկության դեպքում օգտագործեք թեթև տոնային միջոց կամ քողարկիչ՝ մաշկի երանգը հավասարեցնելու համար։
Քայլ 2․ Ավելացրեք ջերմ երանգներ։ Բրոնզերի կամ բաց շագանակագույն ստվերաներկի օգնությամբ թեթև ընդգծեք այտոսկրերն ու քթի կողային հատվածները։ Նպատակը դեմքին բնական, արևահարված երանգ հաղորդելն է։
Քայլ 3․ Ընդգծեք աչքերը։ Օգտագործեք շագանակագույն ստվերաներկ և թարթիչաներկ՝ աչքերին ավելի արտահայտիչ տեսք տալու համար։ Կարող եք ավելացնել նաև նուրբ սլաք՝ առանց չափազանց ընդգծված դիմահարդարման։
Քայլ 4․ Ներկեք եղնիկի պուտերը։ Սա կերպարի ամենակարևոր մասն է։ Բաց երանգի քողարկիչի ու վրձնի օգնությամբ նկարեք մանր կետեր՝ այտերին, քունքերին և ցանկության դեպքում՝ ճակատին։ Դրանք դասավորեք տարբեր չափերով, որպեսզի ավելի բնական ու եղնիկի մորթուն նմանվող պատկեր ստանաք։
Քայլ 5․ Ավելացրեք վարդագույն այտեր։ Վարդագույն կամ դեղձագույն կարմրաներկը քսեք այտերի կենտրոնական հատվածին՝ կերպարին ավելի քնքուշ ու մանկական տեսք հաղորդելու համար։
Քայլ 6․ Ամբողջացրեք կերպարը։ Ցանկության դեպքում քթի ծայրը ներկեք շագանակագույնով, իսկ դրա կենտրոնից դեպի վերին շուրթը բարակ գիծ տարեք։ Վերջում ավելացրեք նուրբ փայլ կամ բնական երանգի շրթներկ։ Իսկ եղնիկի ականջներով աքսեսուարը կերպարն ավելի ամբողջական կդարձնի։
Փոքրիկ խորհուրդ․ Եթե դիմահարդարումը պատրաստում եք երեխայի համար, ընտրեք նրա մաշկի համար նախատեսված, անվտանգ և հեշտ լվացվող միջոցներ։ Սովորական գրենական պիտույքների մատիտների փոխարեն օգտագործեք միայն կոսմետիկ արտադրանք։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 27 հոկտեմբերի
Բեմբիի դիմահարդարման թրենդը՝ հայ հայտնիների մատուցմամբ (VIDEO)22:30, 27 հոկտեմբերի
Ժամանակը` տիեզերքի օրենքներով. Van Cleef & Arpels-ը ներկայացնում է շարժվող արևով և լուսնով ժամացույց21:30, 27 հոկտեմբերի
Ջեյ-Զին՝ Super Bowl LXI-ի ընդմիջման շոուի գլխավոր կատարող20:30, 27 հոկտեմբերի
Ի հակառակ Նոլանի, Իլոն Մասկը թողարկել է իր «պատմականորեն ճշգրիտ» արհեստական բանականությանբ ստեղծված «Ոդիսականը», սակայն քննադատության է արժանացել19:05, 27 հոկտեմբերի
Նիդեռլանդները կրկին հրաժարվում է «Եվրատեսիլից»՝ Իսրայելի մասնակցության պատճառով16:30, 27 հոկտեմբերի
Գարիկ Մարտիրոսյանի կինը ընտանեկան լուսանկար է հրապարակել որդու 17-ամյակի առթիվ15:05, 27 հոկտեմբերի
Լամին Յամալի և Ինես Գարսիայի ներդաշնակ կերպարները՝ «Ոսկե գնդակ 2026»-ի կարմիր գորգին14:31, 27 հոկտեմբերի
Ջո Մանգանիելոն ստացել է Գլենդել քաղաքի բանալին և իր գրառումը նվիրել է իր հայկական ժառանգությանը13:19, 27 հոկտեմբերի
Նախկին «Միսս Շվեյցարիա»-ն Դոնալդ Թրամփին մեղադրել է բռնաբարության մեջ12:31, 27 հոկտեմբերի
59-ամյա Նիկոլ Քիդմանը՝ Vogue Australia-ի համարձակ ֆոտոշարքում11:47, 27 հոկտեմբերի
90 տարեկանում մահացել է «Աստղային ճանապարհ» սերիալի աստղ Վալտեր Քյոնիգը, որը մարմնավորել էր Պավել Չեխովի դերը11:20, 27 հոկտեմբերի
Նատալի Փորթմանը առաջին անգամ խոսել է երրորդ երեխայի մասին