VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

72-ամյա ամերիկուհին թոշակն ապահովելու անսովոր միջոց է գտել․ նա ամուսնու հետ մեծահասակների համար նախատեսված բովանդակություն է նկարահանում

20:44, 29 հոկտեմբերի

Ութ ծոռ, 40 տարվա ամուսնական կյանք և թոշակի անցնելու միանգամայն անսովոր ծրագիր․ 72-ամյա Դի Դի Ուայթը (DD White) որոշել է ամուսնու հետ միասին գումար վաստակել մեծահասակների համար նախատեսված բովանդակություն ստեղծելով։ Այն, ինչ սկզբում զույգի համար պարզապես զբաղմունք էր, ժամանակի ընթացքում վերածվել է եկամտի լիարժեք աղբյուրի։ Այժմ կինն ունի իր էջը OnlyFans հարթակում, իսկ Instagram-ում նրա հետևորդների թիվը մոտենում է 35 հազարի։ Այս մասին հայտնում է TMZ-ն։

Մինչև թոշակի անցնելը Ուայթը արտադրական ընկերության համահիմնադիրներից էր։ Աշխատանքային կարիերան ավարտելուց հետո նա ամուսնու հետ վերադարձել է անձնական կյանքում փորձարկումներին, որոնցով զույգը հետաքրքրված էր դեռ հարաբերությունների սկզբում։ Ըստ TMZ-ի՝ ամուսինները զբաղվել են զույգերի փոխանակմամբ, սակայն երեխաներին մեծացնելու և ընտանիքին աջակցելու տարիներին դադար էին վերցրել։ Նրանք վերադարձել են այդ կենսակերպին, երբ երեխաներն ու թոռները մեծացել են։

Սկզբում Դի Դին և նրա ամուսինը բացահայտ բնույթի տեսանյութեր էին նկարահանում սեփական հաճույքի համար և հրապարակում մասնագիտացված հարթակներում։ Սակայն ժամանակի ընթացքում այդ բովանդակությունը գրավել է լսարանի ուշադրությունը․ տղամարդիկ սկսել են Դի Դիի հետ անձնական հանդիպումներ խնդրել։ Այդ ժամանակ ամուսինները որոշել են ընդլայնել իրենց նախագիծը և գործարկել սեփական կայքն ու էջը OnlyFans-ում։

Այժմ կինը նկարահանումները դիտարկում է որպես ծերության տարիներին ֆինանսական կայունություն ապահովելու միջոց։ TMZ-ի տվյալներով՝ նա նաև ստացել է AVN Awards մրցանակի չորս անվանակարգում առաջադրվելու հնարավորություն։ Այդ մրցանակը հաճախ անվանում են մեծահասակների ժամանցի ոլորտի գլխավոր մրցանակներից մեկը։

Դի Դի Ուայթի պատմությունը ցույց է տալիս, որ թոշակի և տարիքի մասին պատկերացումները փոխվում են։ Կարիերան ավարտելուց հետո ակտիվ կյանքից ամբողջությամբ հեռանալու փոխարեն՝ նա գտել է մի զբաղմունք, որը եկամուտ է ապահովում և հնարավորություն տալիս շարունակելու աշխատել ամուսնու հետ։ Եվ, դատելով նրա աճող լսարանից, այս ձևաչափը պահանջարկ ունի։

Լուսանկարը՝ DD Whitexx / Instagram

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search