Հոլլի Բերիի և նրա նախկին ամուսնու՝ Օլիվյե Մարտինեսի միջև դատական վեճը շարունակվում է։ Դատավորը մերժել է դերասանի՝ նախկին կնոջ դեմ պաշտպանական որոշում ստանալու պահանջը, սակայն ուժի մեջ է թողել այն որոշումը, որի համաձայն՝ նրանց 13-ամյա որդին՝ Մասեոն, հիմնականում բնակվելու է հոր հետ։ Բերին առայժմ չի կարողացել վերականգնել նախկին ժամանակացույցը, որի համաձայն՝ ծնողները երեխայի հետ ժամանակն անցկացնում էին հավասարապես։
Ինչպես հայտնում է TMZ-ը, դատարանը չի փոխել խնամակալության գործող կարգը։ Հարցը կրկին կքննարկվի նոյեմբերին, իսկ մինչ այդ զույգի որդին հիմնականում բնակվելու է Մարտինեսի հետ։
Պարբերականի տեղեկություններով՝ Բերին այլևս չի կարողանա որդուն գիշերելու թողնել իր տանը։ Միևնույն ժամանակ, դատարանը սահմանափակումներ չի մտցրել տոնական օրերին մոր հետ տղայի անցկացրած ժամանակի հարցում։ Դերասանուհին շարունակում է պահպանել համատեղ իրավական խնամակալության իրավունքը, ինչը նշանակում է, որ նա իրավունք ունի մասնակցելու որդուն վերաբերող կարևոր որոշումների կայացմանը։
Հակամարտության նոր սրման պատճառ է դարձել սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած միջադեպը։ Մարտինեսը նախկին կնոջը մեղադրել է վեճի ժամանակ որդու պարանոցից բռնելու և նրան խեղդելու փորձի մեջ։ Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տղան վիրտուալ իրականության խաղ էր խաղում։
Բերին հերքել է մեղադրանքները։ Նա հայտարարել է, որ ինքն ու որդին պարզապես կատակել և իրար հետ գոտեմարտել են՝ ընդգծելով, որ տղայի կոկորդից չի բռնել։
Դատական քննության ընթացքում Մասեոն նույնպես ցուցմունք է տվել դռնփակ նիստում։ Բերին դեմ է եղել դրան՝ մտավախություն ունենալով, որ նախկին ամուսինը կարող էր ազդել դեռահասի խոսքերի վրա։ Մարտինեսն իր հերթին պնդել է, որ գործում է որդու անվտանգության շահերից ելնելով։
Նոյեմբերին դատարանը կրկին կանդրադառնա խնամակալության հարցին։ Առայժմ Մասեոն կշարունակի հիմնականում բնակվել հոր հետ, իսկ երեխայի հետագա խնամքի և դաստիարակության կարգի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:18, 30 հոկտեմբերի
10 հազար տղամարդ՝ մեկ օրում․ OnlyFans-ի աստղ Լիլի Ֆիլիպսը ԱԲ-ի օգնությամբ ռեկորդ սահմանելու նոր միջոց է գտել13:11, 30 հոկտեմբերի
Հոլլի Բերին պարտվել է նախկին ամուսնուն՝ որդու խնամակալության համար դատական պայքարում12:30, 30 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը պահոցից հանել է Էլիզաբեթ Թեյլորի՝ 12,7 միլիոն դոլար արժողությամբ զմրուխտե վզնոցը12:05, 30 հոկտեմբերի
Հայկական կինոյի խնդիրը՝ միմյանց չլսելը․ Մխիթար Սերոբյան11:33, 30 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը կվիրահատվի՝ կերակրափողի «շեղումները» հեռացնելու համար10:45, 30 հոկտեմբերի
Սիրո խոստովանություն՝ առանց առիթի. Բրուքլին Բեքհեմի՝ կնոջն ուղղված ջերմ խոսքերը հակասական մեկնաբանություններ են առաջացրել համացանցում10:30, 30 հոկտեմբերի
Քլոե Քարդաշյանը ներկայացրել է տղամարդու մեջ նախընտրած չափանիշները՝ նշելով, որ իր ապագա զուգընկերը պետք է ընդունի պլաստիկ վիրահատությունները09:00, 30 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ00:31, 30 հոկտեմբերի
86 տարեկանում մահացել է «Աստղային ճանապարհ»-ի դերասան սըր Պատրիկ Ստյուարտը23:01, 29 հոկտեմբերի
Քրիստինա Ագիլերան հրապարակել է իր մերկ լուսանկարը լոգարանից22:21, 29 հոկտեմբերի
Դուբայում կբացվի աշխարհում առաջին ոսկե հետիոտնային արահետը21:53, 29 հոկտեմբերի
Ծաղկունք»-ի 10-ամյակը՝ Մոսկվայում․ երկու մեծամասշտաբ համերգային ծրագիր՝ մեկ հարթակում