Լիլի Ֆիլիպսը մտադիր է հասնել 10 հազար տղամարդու հետ սեռական հարաբերություն ունենալու ցուցանիշին, սակայն այս անգամ պարտադիր չէ, որ նա անձամբ մասնակցի յուրաքանչյուր հանդիպմանը։ OnlyFans-ի աստղը ստեղծել է իր թվային կրկնօրինակը, որը կկարողանա շփվել երկրպագուների հետ և նրանց առաջարկել ինտիմ բնույթի բովանդակություն։ Այսպիսով, բրիտանացի մոդելի հավակնոտ ծրագիրը անսպասելիորեն նոր՝ տեխնոլոգիական շարունակություն է ստացել։
Ինչպես հայտնում է TMZ-ը՝ հղում անելով Page Six-ին, Lily AI անվանումը կրող թվային կրկնօրինակը ստեղծվել է OhChat էրոտիկ բովանդակության արհեստական բանականության հարթակի միջոցով։ Այն պետք է վերարտադրի Ֆիլիպսի արտաքինը և ձայնը, ինչպես նաև օգտատերերին առաջարկի բացահայտ լուսանկարներ ու տեսանյութեր, ձայնային հաղորդագրություններ, նամակագրություն և տեսազանգեր։ Մոդելի վիրտուալ տարբերակից օգտվելու արժեքը 9,99 դոլար է։
Ֆիլիպսը բացատրել է, որ ֆիզիկապես չի կարող ժամանակ տրամադրել իր բոլոր երկրպագուներին, քանի որ օրվա ընթացքում ժամերի քանակը սահմանափակ է։ Նրա խոսքով՝ թվային կրկնօրինակը հնարավորություն է տալիս լսարանին առաջարկել շփման այլ ձևաչափ՝ պայմանով, որ օգտատերերը գիտակցում են՝ շփվում են արհեստական բանականության, այլ ոչ թե անձամբ իր հետ։
Արհեստական բանականությամբ ստեղծված կրկնօրինակը պետք է ընդլայնի երկրպագուների հետ շփման հնարավորությունները և դառնա նրա հավակնոտ ծրագրերի մի մասը։ Սակայն մարտահրավերի իրականացման հստակ մեխանիզմը և այն, թե ինչպես է թվային կրկնօրինակը նպաստելու հայտարարված ցուցանիշին հասնելուն, առայժմ լիովին պարզ չեն։
Ֆիլիպսն ավելի վաղ էլ ուշադրություն էր գրավել իր աղմկահարույց սեռական մարտահրավերներով։ 2024 թվականին նա հայտարարել էր, որ մեկ օրվա ընթացքում սեռական հարաբերություն է ունեցել 101 տղամարդու հետ, իսկ ավելի ուշ խոսել էր մասնակիցների թիվը մինչև 1000 հասցնելու մտադրության մասին։ 2025 թվականին մոդելը նաև հայտարարել էր մեկ շաբաթվա կամ մի քանի օրվա ընթացքում 10 հազար տղամարդու մասնակցությամբ նման միջոցառումների շարք անցկացնելու ծրագրի մասին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 19 նոյեմբերի
Birkin-ը՝ GTA 6-ի աշխարհից․ Hermès-ի խորհրդանշական պայուսակը պատվել է Vice City-ի ոճով փայլող բյուրեղներով22:19, 19 նոյեմբերի
Աթեիստ, որը հանդիպել է Հռոմի պապին, փանկ-ռոքի երկրպագու և ծանոթությունների հավելվածի ստեղծող․ արհեստական բանականության աշխարհի յոթ արտասովոր միլիարդատերերը21:34, 19 նոյեմբերի
WSJ․ Ի պաշտպանություն կաշվե բաճկոններ կրող միջին տարիքի տղամարդկանց20:20, 19 նոյեմբերի
600 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ «արժանապատիվ կյանքի» համար․ ռուսաստանցի օլիգարխի նախկին կինը ամուսնալուծությունից հետո ռեկորդային գումար է պահանջում19:35, 19 նոյեմբերի
Նյու Յորքի Հինգերորդ պողոտան կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ առևտրային փողոցը18:00, 19 նոյեմբերի

16:30, 19 նոյեմբերի
Dior-ը, Omega-ն և Aston Martin-ը պայքարում են նոր գործակալ 007-ի կողքին հայտնվելու համար15:26, 19 նոյեմբերի
Ֆլորենս Փյուն պատասխանել է քննադատներին․ դերասանուհին բացահայտել է նիհարելու և արտաքինի փոփոխության իրական պատճառները14:33, 19 նոյեմբերի
«Նա հիշաչար է». Քրիստինա Ռիչին պատմել է, թե ինչու է Շերը դադարել շփվել իր հետ14:14, 19 նոյեմբերի
Սարդ-մարդը կմարմնավորի ChatGPT-ի ստեղծողին․ Սեմ Ալթմանը խոստովանել է, որ իր կյանքն առանց այդ էլ չափազանց տարօրինակ է13:06, 19 նոյեմբերի
Բրիտանական կառավարությունը ծաղրել է նոր Ջեյմս Բոնդին12:31, 19 նոյեմբերի
«Հանգստացիր կամ հեռացիր բեմից». Մրայա Քերին քննադատության է արժանացել Բրազիլիայում ունեցած տարօրինակ ելույթից հետո