VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

«Մենք շատ ավելի զգուշավոր ենք դարձել». Քենդալ Ջենները պատմել է, թե ինչու Քարդաշյանների ընտանիքն այլևս տեսախցիկների առաջ չի անկեղծանում

16:10, 30 հոկտեմբերի

Քարդաշյանների ընտանիքը ժամանակին հայտնի էր նրանով, որ գրեթե երբեք չէր թաքցնում իրանձնական կյանքը հեռուստադիտողներից։ Վեճերը, սիրային հարաբերությունները, ընտանեկանսկանդալներն ու անհարմար իրավիճակները հեռուստաշոուի անբաժանելի մասն էին կազմում, իսկտեսախցիկները, կարծես, չէին անջատվում նույնիսկ ամենաանպատեհ պահերին։ Սակայն, ինչպեսխոստովանել է Քենդալ Ջենները, գրեթե երկու տասնամյակ հանրության ուշադրության կենտրոնումլինելու ընթացքում խաղի կանոնները փոխվել են․ այժմ ինքն ու քույրերը շատ ավելի զգուշավոր ենդարձել անձնական կյանքի մանրամասները հրապարակելիս։

Հոկտեմբերի 29-ին հեռարձակված The Kardashians ռեալիթի շոուի նոր դրվագում 30-ամյա մոդելըբացատրել է, որ ընտանիքի՝ անկաշկանդ լինելու վրա ազդել է նաև «չեղարկման մշակույթը»։«Կարող ես վերանայել մեր շոուի հին դրվագները․ ինձ թվում է՝ այն ժամանակ ամեն ինչ շատ ավելիանկաշկանդ էր»,-նշել է նա։

Քենդալի խոսքով՝ տարիների ընթացքում հնչած քննադատություններն ու հանրության մշտականուշադրությունը ստիպել են իրեն, Քիմին, Քորթնիին, Քլոեին և Քայլիին վերանայել իրենց վարքագիծըտեսախցիկների առաջ։

«Մենք տարիներ շարունակ եղել ենք սևեռուն ուշադրության և իրականությանըչհամապատասխանող մեկնաբանությունների թիրախում։ Բնական է, որ ես ու քույրերս ավելի փակենք դարձել։ Իրավիճակը միանշանակ ավելի է վատացել»,- խոստովանել է մոդելը։ Միևնույնժամանակ նա հավելել է, որ գուցե մշտական ուշադրության պայմաններում գոյատևելուամենաանվտանգ միջոցը հնարավորինս քիչ անհանգստանալն է ուրիշների կարծիքի համար։

Այս եզրակացության Քենդալը հանգել է Սքոթ Դիսիկի հետ զրույցի ընթացքում, երբ նրանք վերհիշելեն Keeping Up with the Kardashians հին շոուի ամենաաղմկահարույց դրվագները։ Մասնավորապես,նրանք քննարկել են 2010 թվականի մի դրվագ, որում հարբած Սքոթը գումար էր խցկել մատուցողիբերանը այն բանից հետո, երբ Քրիս Ջենները խնդրել էր նրան դադարեցնել խմելը։

Քենդալն այդ տեսարանը որակել է որպես լեգենդար, թեև շտապել է հստակեցնել, որ դա դրականիմաստով չի ասում։ Ինքը՝ Դիսիկը, ընդունել է, որ իր վարքագիծն անընդունելի էր, և համաձայնել, որայսօր իրեն անհարմար կզգար այդ դրվագը կրկին դիտելիս։

Keeping Up with the Kardashians ընտանեկան ռեալիթի շոուն առաջին անգամ եթեր է հեռարձակվել 2007 թվականին և շարունակվել 20 եթերաշրջան՝ ավարտվելով 2021-ին։ Արդեն 2022 թվականինընտանիքը մեկնարկել է նոր նախագիծ՝ The Kardashians-ը, սակայն, դատելով Քենդալի խոսքերից, դրանում նախկին ինքնաբուխությունն ու անկաշկանդությունն այլևս այնքան էլ նկատելի չեն։

Միևնույն ժամանակ, Քրիս Ջեններն ի սկզբանե հեռուստատեսային հանրաճանաչությունըդիտարկել է որպես ընտանեկան բիզնեսը զարգացնելու հնարավորություն։ Vogue Arabia-ին տվածհարցազրույցում նա պատմել է, որ հույս ուներ շոուի շնորհիվ լրացուցիչ ճանաչում ապահովելԿալաբասասում գտնվող իրենց խանութների համար և նախագիծը դիտարկում էր որպեսարդյունավետ մարքեթինգային գործիք։

Այժմ, տարիներ անց, հանրային ուշադրությունը ընտանիքի համար դարձել է ոչ միայնհանրաճանաչության և եկամտի աղբյուր, այլև մշտական զգուշավորության պատճառ։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search