Այս շաբաթն էլ լի էր հաճելի նորություններով, անակնկալներով ու հետաքրքիր իրադարձություններով։ Ներկայացնում ենք աստղային շաբաթվա ամենաքննարկված իրադարձություններն ու ուշագրավ հրապարակումները։
Սամվել Թադևոսյանը՝ Ոսկե Գլոբուսի մրցանակակիր
View this post on Instagram
Դերասան Սամվել Թադևոսյանը ստացել է Ոսկե Գլոբուսի Beacon Award մրցանակը։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Տաշքենդում՝ Silk Road Tribute Gala 2026-ի ընթացքում։
Beacon Award-ը շնորհվում է Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանի կինոյի ու հեռուստատեսության ոլորտներում նոր սերնդի տաղանդավոր, խոստումնալից արտիստներին խրախուսելու համար։
Էվելինա Խանոյանի 31-ամյակն ու անակնկալը՝ հյուրերին
View this post on Instagram
Բլոգեր Էվելինա Խանոյանը իրեն բնորոշ յուրահատուկ կերպով է նշել իր ծննդյան 31-ամյակը՝ ոչ միայն անակնկալներ ստանալով, այլև նույնը մատուցելով իր ընկերներին։ Էվելինան ինստագրամյան իր էջում կիսվել է ծննդյան օրվա խնջույքի կադրերով։
Բլոգերը խնջույքի համար ընտրել էր սև փայլուն մինի զգեստ, օղակաձև ականջօղեր ու դասական բարձրակրունկներ։ Նրա կերպարին գլամուրային տեսք էին հաղորդում ծավալուն վարսերը։ Էվելինան նախընտրել է կարմիր դեկորներ, տոնական տորթը ևս եղել է կարմիր գույնի։
Ըստ հրապարակումների, նա նվերների տեսքով անակնկալներ է մատուցել իր հյուրերին, իսկ ամենաանսպասելի պահը եղել է երգչուհի D’Litte-ի մուտքն ու ելույթը հավաքվածների համար։ Բլոգերը հետաքրքիր կադրեր է հրապարակել ինստագրամյան իր էջում։
Սիլվա Հակոբյանի ու դստեր զվարճալի զուգերգը
View this post on Instagram
Սիլվա Հակոբյանն ու նրա ավագ դուստրը՝ Միլան, շուտով նոր զուգերգ կներկայացնեն երաժշտասերներին։ Երգչուհին երգից փոքրիկ հատված է տեղադրել Instagram-ում, որով արդեն հետաքրքրել է հետևորդներին։
Երգը զվարճալի է և նվիրված է ծնողների և երեխաների ամենահաճախակի վեճին, որն առնչվում է տնային հանձնարարությունները կատարելուն։
«Դասերի թեման մեզ մոտ անվերջանալի է»,-գրել է Սիլվան՝ ավելացնելով ժպտացող էմոջի-«Իսկ սա մեր զուգերգից մի հատված է, որի ամբողջական տարբերակը կլսեք շուտով»,-հավելել է երգչուհին։
Սոնա Եսայանի պատասխանը՝ հղիության շրջանում աշխատելու մասին
View this post on Instagram
«Ես լավ եմ, ամեն ինչ լավ է։ Շարունակում եմ աշխատել, դասավանդել ու հաճույք ստանալ իմ գործից»,-ինստագրամյան իր էջում հրապարակած տեսանյութին կից գրել է պարուհի Սոնա Եսայանը, որն այս շրջանում վայելում է հղիությունը։ Սակայն ինչպես պարզ է դառնում Սոնայի հրապարակումներից, նա շարունակում է աշխատել և դասավանդել։
«Խնդրում եմ, իմ ստուդիայում դասավանդելու կամ չդասավանդելու վերաբերյալ ենթադրություններ մի արեք։
Ես լավ եմ, ամեն ինչ լավ է։ Շարունակում եմ աշխատել, դասավանդել ու հաճույք ստանալ իմ գործից։ Մինչ ոմանք պատմություններ են հորինում, թե տանը նստած պարապության եմ մատնվել, իմ առօրյան այս շրջանում սովորականից էլ ծանրաբեռնված է։
Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում, ու դրա մասին տարածված պատկերացումները պարտադիր չէ, որ համապատասխանեն նաև ինձ»,-գրել է պարուհին։
Հռիփսիմե Հակոբյանի ու Մարտին Մկրտչյանի հանգիստը՝ Մալդիվներում
View this post on Instagram
Երգիչներ Հռիփսիմե Հակոբյանն ու Մարտին Մկրտչյանը որդիների հետ հանգստանում են Մալդիվներում։ Հռիփսիմեն հետևորդների հետ կիսվել է մի քանի լուսավոր ու պայծառ կադրերով։
«Մալդիվյան վայբ. ընտանիք»,-հրապարակմանը կից գրել է երգչուհին։
Լուսանկարներում ընտանիքը պատկերված է ավազի ու ծովի ֆոնին, իսկ մեկնաբանությունների բաժնում հետևորդները նշում են, թե որքան գեղեցիկ են նրանք՝ դաշտը ողողելով սրտիկների էմոջիներով։
Զիրոյանի ներկայացնում է հայտնի երգը, որը տարիներ առաջ նվիրել էր Իննա Խոջամիրյանին
View this post on Instagram
Զիրոյանն անհամբերություն ու զարմանք առաջացրեց հերտևորդների շրջանում, երբ հայտարարեց «Իմն ա» երգի ու տեսահոլովակի ամբողջական թողարկման մասին։
Բանը նրանում է, որ Զիրոյանի այս երգը տարիներ առաջ համացանցում տարածվեց Իննա Խոջամիրյանի ծննդյան օրը։ Այդ շրջանում դերասանները միասին էին ու նա այդ երգը կատարել էր հենց Իննայի համար։
«Գիտեք՝ ինչքան եմ ման եկել այս երգը…. Տարեդարձից հետո շատ եմ փնտրել …»,-գրել է մեկնաբաններից մեկը։ Մյուսը հավելել. «Իննայի երգն ա»։
Հետևորդները միաձայն նշում են՝ չեն համբերում, թե երբ է երգը թողարկվելու։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 1 նոյեմբերի
Սամվել Թադևոսյանը հպարտանալու առիթ է տալիս, Սիլվա Հակոբյանի անակնկալը՝ դստեր մասնակցությամբ, Զիրոյանի նոր երգի շուրջ ստեղծված ինտրիգը. Instagram18:30, 1 նոյեմբերի
«Քլեյֆեյս» ֆիլմը․ ի՞նչ կլիներ, եթե կոմիքսը վերածվեր body horror ժանրի ֆիլմի15:35, 1 նոյեմբերի
Հայկական ոճ․ հայկական նորաձևության խառնաշփոթը՝ ֆրանսիական շեշտադրմամբ14:25, 1 նոյեմբերի
Գրքերի ընտրանի՝ սատանային հոգին վաճառածների մասին12:30, 1 նոյեմբերի
NANxME. Նանուլի ոճային անակնկալը՝ երկրպագուներին (VIDEO)10:30, 1 նոյեմբերի

09:00, 1 նոյեմբերի
Հորոսկոպ․ Նոյեմբերի աստղագիտական իրադարձությունները22:09, 31 հոկտեմբերի
Քոլին Ֆարելի 23-ամյա որդին՝ Ջեյմսը, հազվագյուտ կերպով հայտնվել է նոր վավերագրական ֆիլմի թրեյլերում21:30, 31 հոկտեմբերի
Ինչպես են անցնում «Նոր Մեր բակ»-ի նկարահանումները (VIDEO)19:10, 31 հոկտեմբերի

17:30, 31 հոկտեմբերի
Հռիփսիմե Հակոբյանի ու Մարտին Մկրտչյանի ընտանեկան հանգիստը Մալդիվներում (ֆոտո)16:26, 31 հոկտեմբերի
Քորթնի Քարդաշյանի 11-ամյա որդին՝ Ռեյն Դիսիկը, բացահայտել է, որ մայրն ամեն ինչ անում է միայն տեսախցիկների համար