Օրեր առաջ Զիրոյանը իսկական ինտրիգ առաջացրեց սոցիալական ցանցերի իր էջերում՝ ներկայացնելով իր՝ «Իմն ա» երգի ու տեսահոլովակի անոնսը։ Դերասանի երկրպագուները, սակայն, բնավ զարմացած չէին այն փաստից, որ նա նոր երգ է ներկայացնելու, քայնի որ նրանք, ովքեր ծանոթ են Զիրոյանի գործունեությանը, տեղյակ են, որ նա ոչ միայն հրաշալի դերասան է, այլև ինքնատիպ ձայով երգիչ։
Քննարկումներն այլ ուղղություն ունեին։ Արդյոք երգն անփոփո՞խ է մնացել և այնտեղ պահպանվա՞ծ է այն հատուկ անունը, որին տարիներ առաջ դերասանը նվիրել էր իր կատարումը։
2020 թ-ին «Իմն ա» երգից մի հատված մեծ տարածում գտավ համացանցում և հուզեց շատերի սրտերը։ «Քո սերը իմն ա, իմ Իննա»՝ Զիրոյանը կատարեց այս խոսքերը Իննա Խոջամիրյանի ծննդյա օրը ու երգը նվիրեց նրան։ Այդ շրջանում դերասանները, որոնք ծանոթացել էին «Երկուսով» սերիալի նկարահանման հրապարակում, հարաբերությունների մեջ էին։
Տարիներ է անցել դերասական զույգի բաժանումից, բայց երբ Զիրոյանը հայտարարեց երգի ամբողջական թողարկման մասին, երկրպագուները սրտի թրթիռով սկսեցին սպասել դրան։ Այսպիսով, երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են, բայց երգում բացակայում է Իննայի անունը, ինչը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել։ Շատերը տխրել են, ոմանք՝ հիասթափվել, և այդ մասին խոսում են տեսահոլովակի ներքո արված մեկնաբանությունները։
«Մեկ ա, մենք բոլորս Իննա ենք լսում ու տենց էլ երգում», «Բայց այս երգը արդեն նվիրել էր ԶիրոյանըԻննային։ Գեղեցիկ չէ նվերը հետ վերցնել, կներեք», «Չեմ ընդունում այս տարբերակը, մենք բոլորս գիտենք՝ ոնց պետք ա լիներ»… այսպիսի բովանդակությամբ մեկնաբանություններով է ուղեկցվում տեսահոլովակը։ Մեկ օգտատեր էլ գրել է. «Ինձ թվում է էս երգը ամենաշատը դժվար է երգել հենցԶիրոյանի համար։ Անիմաստ չէր կարող լինել որոշումը էս երգը նորից երգելու»։
Սակայն այն, որ երգը սիրվել էր ու այսօր էլ սպասված էր հանրության կողմից, անվիճելի փաստ է, որը ապացուցվեց մինչև տեսահոլովակի հրապարակումը արված մեկնաբանություններից։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:30, 2 նոյեմբերի

11:15, 2 նոյեմբերի
Ռեժիսոր Մայքլ Մանը հրաձգարանում պատահաբար կրակել է իր ոտքին10:30, 2 նոյեմբերի
Ինչպե՞ս Մոնթե Մելքոնյանի այրին՝ Սեդա Գասպարյան-Մելքոնյանը, համաձայնեց աջակցել «Մոնթե» ֆիլմի նկարահանումներին10:15, 2 նոյեմբերի
Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները09:00, 2 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 1 նոյեմբերի
Սամվել Թադևոսյանը հպարտանալու առիթ է տալիս, Սիլվա Հակոբյանի անակնկալը՝ դստեր մասնակցությամբ, Զիրոյանի նոր երգի շուրջ ստեղծված ինտրիգը. Instagram18:30, 1 նոյեմբերի
«Քլեյֆեյս» ֆիլմը․ ի՞նչ կլիներ, եթե կոմիքսը վերածվեր body horror ժանրի ֆիլմի15:35, 1 նոյեմբերի
Հայկական ոճ․ հայկական նորաձևության խառնաշփոթը՝ ֆրանսիական շեշտադրմամբ14:25, 1 նոյեմբերի
Գրքերի ընտրանի՝ սատանային հոգին վաճառածների մասին12:30, 1 նոյեմբերի
NANxME. Նանուլի ոճային անակնկալը՝ երկրպագուներին (VIDEO)10:30, 1 նոյեմբերի

09:00, 1 նոյեմբերի
Հորոսկոպ․ Նոյեմբերի աստղագիտական իրադարձությունները