Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ

21:22, 6 նոյեմբերի

Միլիարդատեր և Brunello Cucinelli նորաձևության տան հիմնադիրը հայտնվել է սկանդալի կենտրոնում. նրան մեղադրում են Շանհայում իր մասին պատմող վավերագրական ֆիլմի պրեմիերայի ժամանակ դերասանուհու կրծքին անպատշաճ կերպով դիպչելու մեջ։ Ինչպես գրում է Daily Mail-ը, միջադեպը, ենթադրաբար, տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին՝ չինացի աստղ Լյու Տաոյի հետ ֆոտոսեսիայի ընթացքում։

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է 73-ամյա դիզայները լուսանկարվում անթև զգեստ կրող 48-ամյա դերասանուհու կողքին։ Սկզբում Կուչինելին մի քանի անգամ բռնում է նրա թևի ներսի հատվածից, ապա իրեն մոտ քաշում, որից հետո ափը դնում է նրա կրծքի կենտրոնական հատվածին։ Միլիարդատիրոջ պահվածքը քննադատության ալիք է բարձրացրել. օգտատերերը նման հպումները համարել են անտեղի և դերասանուհու համար պոտենցիալ տհաճ։

Տեսանյութն արագորեն տարածվել է չինական սոցիալական ցանցերում, այդ թվում՝ Weibo հարթակում, որը հաճախ համեմատում են Twitter-ի հետ։ Օգտատերերը վիճում են՝ արդյոք Կուչինելին անցել է թույլատրելիի սահմանը։ Չինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Լյու Տաոն փորձել է թեքվել մի կողմ՝ կարծես ցանկանալով մեծացնել իր և դիզայների միջև եղած տարածությունը։ Լուսանկարվելիս նա շարունակել է ժպտալ, սակայն հարթակից հեռանալիս լարված տեսք է ունեցել։

Քննադատության է արժանացել նաև նույն միջոցառման ժամանակ միլիարդատիրոջ մասնակցությամբ մեկ այլ դրվագ։ Կուչինելիին մեղադրել են նաև այն բանում, որ նա բռնել է չինացի դերասանուհի Չեն Դուլինի ձեռքը, գրկել նրա գոտկատեղը, իսկ հետո՝ զգեստի փեշն ուղղելու պատրվակով, դիպչել նրան։

Վրդովմունքի նոր ալիքն օգտատերերին ստիպել է հիշել նաև այլ դեպքեր, որոնք հարցեր էին առաջացրել նորաձևության տան ղեկավարի վարքագծի վերաբերյալ։ Սեպտեմբերին նրան քննադատել էին այն բանի համար, որ Հոնկոնգում վավերագրական դրամայի պրեմիերայի ժամանակ նա ձեռքը չափազանց մոտ էր դրել կորեացի դերասանուհի և բրենդի դեսպան Կիմ Յու Ջոնի գոտկատեղին։

Բացի այդ, Կուչինելիին մեղադրել են չին-ամերիկացի ֆրիսթայլիստ Էյլին Գուի նկատմամբ անպատշաճ վարքագիծ դրսևորելու մեջ։ Փետրվարին Միլանի նորաձևության շաբաթվա ընթացքում դիզայները լուսանկարիչների առջև կեցվածք ընդունելիս բռնել էր օլիմպիական չեմպիոնուհու ձեռքը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է նա երկու ձեռքով բռնում մարզուհու ձախ ձեռքն ու բարձրացնում վերև, ինչից հետո վերջինս արագ ազատում է այն։

Անցյալ ամիս հոնկոնգյան Hong Kong 01 պարբերականը դատապարտել էր Կուչինելիի պահվածքը՝ հայտարարելով, որ այն ակնհայտորեն դուրս է սովորական սոցիալական էթիկետի սահմաններից։

Կոշտ գնահատական է տվել նաև չինական պետական The Paper պորտալը։ Խմբագրական հոդվածում պարբերականը նշել է, որ գործնական կապերն ու մշակութային տարբերությունները չեն կարող արդարացում ծառայել սեռական ոտնձգության մեղադրանքների համար։

«Ազդեցիկ գործարարը դերասանուհիների հետ շփման մեջ ակնհայտորեն անցել է թույլատրելիի սահմանը»,— ասվում է հրապարակման մեջ։

«Մշակութային տարբերությունները չի կարելի որպես վահան օգտագործել սեռական ոտնձգության մեղադրանքներից պաշտպանվելու համար։ Որքան էլ բարձր լինի մարդու սոցիալական կարգավիճակը, դա նրան չի ազատում տարրական էթիկական նորմերը պահպանելու պարտավորությունից»,— ընդգծել է պարբերականը։

Հոդվածում նաև նշվել է, որ ներողություն պետք է խնդրեն ոչ թե կանայք, որոնք փորձել են հեռու մնալ միլիարդատիրոջից, այլ նա, ում պահվածքը վրդովմունքի տեղիք է տվել։

«Քաշմիրի արքա» անունով հայտնի Բրունելո Կուչինելին իր կայսրությունը կառուցել է զրոյից։ 1970-ականների վերջին՝ 24 տարեկանում, նա կիսատ է թողել ուսումն ինժեներական ֆակուլտետում և վերցրել 550 դոլար վարկ, որպեսզի 1978 թվականին թողարկի վառ գույներով քաշմիրե սվիտերների իր առաջին հավաքածուն։ Այսօր բրենդի առանձին մոդելներ վաճառվում են 6000 դոլարով։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search