Կինոմոսկվայում երեկ կայացել է «Հարսնացուն Ամերիկայից կամ Նոր տարվա կինո 2» ֆիլմի պրեմիերան։
Ֆիլմն ամանորյա նոր կատակերգություն է, որը խոստանում է ոչ միայն ծիծաղ ու տոնական տրամադրություն, այլև սիրո, ընկերության ու մարդկային արժեքների մասին հուզիչ պատմություն։
Ռեժիսոր Ելենա Արշակյանի ֆիլմի առանցքում այս անգամ Սևակի սիրո պատմությունն է։ Տարիներ առաջ տեղի ունեցած պատահական հանդիպումը նրա համար վերածվել է մի երազանքի, որի իրականացումը գրեթե անհնար է։ Բայց Սևակը չի դադարում հավատալ, որ մի օր կգտնի իր սիրելիին։ Եվ հենց այստեղ էլ սկսվում է ամանորյա հրաշքը, որը հիշեցնում է՝ իսկական սերը սահմաններ չի ճանաչում, իսկ երազանքներն իրականանում են, երբ չենք դադարում հավատալ դրանց։
Ֆիլմում խաղում են Մկրտիչ Արզումանյանը, Անի Երանյանը, Վարուժան Մարգարյանը, Արմինե Պողոսյանը և այլոք։ Սիրված ու արդեն ծանոթ դերասաններին երկրորդ ֆիլմում նոր հանդիպումներ ու նոր փորձություններ են սպասվում։ Եվ եթե էկրանին հերոսները երբեմն դժվարությամբ են ընդհանուր լեզու գտնում, ապա կադրից դուրս ամեն ինչ այլ է եղել՝ լի ծիծաղով, զավեշտալի իրավիճակներով ու միասին աշխատելու ուրախությամբ։ «Կերպարիս ուղերձը, ըստ իս, դա այն է, որ կարծում եմ՝ այն մարդիկ, ովքեր որ էս ֆիլմը դիտեն, դուրս կգան, դուրս կգան սիրո հանդեպ փոքր-ինչ էլ ավելի մեծ հավատով, որ իրոք սեր կա, ու շատ լավ, շատ մեծ սեր կա էս կյանքում, ու պետք է հավատալ դրան»,–ասում է գլխավոր հերոսի՝ Սևակի կերպարը մարմնավորող Վարուժան Մարգարյանը։
Ռեժիսոր Ելենա Արշակյանն ընդգծում է՝ ֆիլմի միջոցով արտահայտում է իր մտքերը, բողոքը, տեսլականը։ Այս ֆիլմի ուղերձն, ասում է, պարզ ու հասկանալի է․ «Իմ ֆիլմի ուղերձը էս անգամ շատ պարզ, շատ հասկանալի, ու ամենակարևորը, որ հանդիսատեսը, ես հասկացա, որ դահլիճից դուրս էր գալիս լռության մեջ և մտքերով։ Մենք չպետք ա մոռանանք՝ մենք ով ենք։ Ու ամենակարևորը, որ մենք, հիշելով մեր անցյալը, պետք է նոր կարողանանք առաջ շարժվել»։
Սցենարիստ Անահիտ Մխիթարյանն ասում է՝ չենք կարող կատարյալ երջանիկ լինել, քանի դեռ մեր ամենակարևոր երազանքները չեն իրագործվել. «Մենք չենք կարող երջանիկ լինել, քանի դեռ ամենակարևոր երազանքը որևէ մեկիս չի կատարվել։ Ու դա իսկապես պաթոս չի, դա էդպես ա։ Մենք չենք կարող մեր տան մեջ, մեր փողոցում երջանիկ լինել։ Ու ուզեցինք հիմա էլ ասել հիշելու, չմոռանալու ու շնորհակալ լինելու մասին»։
Ֆիլմի ավարտին հանդիսատեսը կինոդահլիճից դուրս էր գալիս տարբեր զգացողություններով։ Ամանորյա կատակերգությունը կարողացել էր ոչ միայն ծիծաղեցնել, այլև հուզել, արթնացնել հիշողություններ, որոնց մասին երբեմն դժվար է խոսել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը12:46, 6 նոյեմբերի
Մադոննայի դուստրը մերկացել է նոր սինգլի համար. Լուրդես Լեոնը մասնակցել է սադրիչ ֆոտոսեսիայի12:16, 6 նոյեմբերի
Ստալոնեն բացահայտել է, թե ինչպես է ավարտվել Շվարցենեգերի հետ իր երկարատև թշնամությունը. նրա մուտքը քաղաքականություն որոշեց ամեն ինչ