Ռեալիթի շոուների աստղ Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը՝ NBA-ի 47-ամյա նախկին բասկետբոլիստ Լամար Օդոմը, պարծեցել է OnlyFans հարթակում ունեցած տպավորիչ եկամուտներով։ Կայքում գրանցվելուց հետո ընդամենը ութ օրում մարզիկին հաջողվել է ավելի քան 50 հազար դոլար վաստակել։
Ինչպես հայտնում է TMZ-ն, Օդոմն այդ գումարն աշխատել է իր էջը գործարկելուց հաշված օրեր անց։ Բացառիկ լուսանկարների և տեսանյութերի ամսական բաժանորդագրության համար NBA-ի նախկին խաղացողը 14,99 դոլար է պահանջում։
Հարթակին միանալու մասին Օդոմը հայտարարել էր հոկտեմբերի վերջին՝ ընդգծելով, որ մտադիր չէ իրեն սահմանափակել բովանդակության ընտրության հարցում։ Նրա խոսքով՝ երկրպագուներին անսպասելի անակնկալներ են սպասվում. նրանք կկարողանան տեսնել իր անհատականության այն կողմը, որը նախկինում մնացել է կադրից դուրս։
«Մարդիկ լսում են OnlyFans անունն ու միանգամից նույն բանի մասին մտածում։ Բայց ես չեմ պատրաստվում նախապես պատմել, թե ինչ եք տեսնելու, և ինչ՝ ոչ։ Ես բավականին բուռն կյանք եմ ապրել, բայց դեռ մի քանի անակնկալ ունեմ պահած», — TMZ-ին տված հարցազրույցում ասել է մարզիկը։
Բաժանորդներին ուղղված իր խոսքում Օդոմը նաև գրել է. «Դուք ինձ տեսել եք բասկետբոլի խաղահրապարակում, տեսել եք հեռուստաէկրաններին։ Հիմա ծանոթացեք իրական Լամարի հետ։ Մի փոքր ավելի անձնական, մի փոքր ավելի անկաշկանդ. սա իմ այն կողմն է, որին դեռ ծանոթ չեք»։
Daily Mail-ի հետ զրույցում նախկին բասկետբոլիստն այս հարթակում իր նորամուտն անվանել է կարիերայի նոր էջ։
«Ես արդեն պատմություն եմ կերտել բասկետբոլի խաղահրապարակում, իսկ հիմա բոլորովին այլ պատմություն եմ կերտում՝ դառնալով OnlyFans-ին միացած NBA-ի առաջին խաղացողը։ Ինչո՞ւ։ Որովհետև երբեք չեմ վախեցել ռիսկի դիմել և շարժվել իմ ուզածով։ Ես շատ բանի միջով եմ անցել, և աշխարհը դեռ չի տեսել իմ էության մյուս կողմը», — պատմել է Օդոմը։
Նա հավելել է, որ ցանկանում է երկրպագուների հետ շփվել բոլորովին նոր մակարդակի վրա՝ առանց ֆիլտրերի ու սահմանափակումների։ Միևնույն ժամանակ, մարզիկը չի շտապում բացահայտել սպասվող բովանդակության բոլոր մանրամասները՝ առաջարկելով բաժանորդներին անձամբ պարզել, թե ինչ է իրենց սպասվում։
Էջի գործարկման մասին Օդոմը հայտնել է նաև Instagram-ում՝ հրապարակելով լողավազանում մերկ իրանով արված լուսանկար, որին կցել է իր OnlyFans-ի էջի հղումը։
Հարթակին է միացել նաև մարզիկի ներկայիս սիրելին՝ Ռեյչել Բրեդլին, որը Կալիֆոռնիայում անշարժ գույքի գործակալ է աշխատում։ Զույգն իր հարաբերությունների մասին պաշտոնապես առաջին անգամ հայտնել էր ապրիլին՝ Instagram-ում։
Հիշեցնենք, որ Լամար Օդոմն ու Քլոե Քարդաշյանն ամուսնացել էին 2009 թվականին՝ ծանոթությունից ընդամենը մեկ ամիս անց։ 2013 թվականին հեռուստաաստղը ամուսնալուծության դիմում էր ներկայացրել։
2015 թվականին Նևադա նահանգի հասարակաց տներից մեկում նախկին բասկետբոլիստը թմրանյութերի գերդոզավորման հետևանքով հայտնվել էր մահվան շեմին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը