Հարսնացուն, ընկերուհու պատմելով, պահանջել է, որ նա հարսանիքից առաջ մոտ 54 կիլոգրամ գիրանա, իսկ մերժումից հետո սպագետտիով լի ափսեն շպրտել է նրա դեմքին։ TikTok-ում հրապարակված պատմությունը բուռն արձագանք է ստացել․ հազարավոր օգտատերեր աջակցել են աղջկան, գրում է NYP-ն։
Ջեքի անունով աղջիկը, որը TikTok-ում հայտնի է @Jackie.o436 օգտանվամբ, պատմել է իր ընկերուհու՝ Նիքիի մասին։ Վերջինս նրան հրավիրել էր ընթրիքի և առաջարկել դեկտեմբերին նախատեսված իր հարսանիքին հարսնաքույր լինել։ Սակայն առաջին հայացքից հաճելի առաջարկին հաջորդել են անսպասելի պահանջներ։
Ջեքիի խոսքով՝ Նիքին նախ հայտարարել է, որ ինքը պետք է շաբաթական երկու անգամ կոսմետոլոգի այցելի՝ ակնեից ազատվելու համար։ Հարսնացուն դա պատճառաբանել է նրանով, որ ցանը փչացնում է լուսանկարները, իսկ ինքը չի պատրաստվում հավելյալ վճարել դրանք մշակելու համար։ Նիքին նաև ասել է, որ այս պայմանը չընդունելու դեպքում Ջեքին չի կարող լինել հարսնաքույրերի շարքում։
Բացի այդ, Ջեքին պետք է ինքնուրույն վճարեր հարսանիքին կրելիք զգեստի համար։
Սակայն ամենաանսպասելի պահանջը քաշին էր վերաբերում․ Նիքին ցանկացել է, որ ընկերուհին մի քանի ամսում մոտ 54 կիլոգրամ գիրանա։ Ջեքիի պատմելով՝ հարսնացուն ուզում էր սեփական հարսանիքին բոլոր կանանցից նիհար երևալ։
«Ես չեմ կարող թույլ տալ, որ իմ յուրահատուկ օրը դու ստվերես ինձ։ Ես ուզում եմ այդ հարսանիքի ամենանիհար «լիրբը» լինել», — ըստ Ջեքիի՝ հայտարարել է Նիքին։
Ընդ որում, Ջեքիի պնդմամբ՝ հարսնացուն կշռում էր ընդամենը մոտ 41 կիլոգրամ։
Երբ Ջեքին առաջարկել է, որ դրա փոխարեն Նիքին ինքը նիհարի, վերջինս արտասվել է և ընկերուհուն մեղադրել հարսանիքը տապալելու փորձի մեջ։ Ըստ The Daily Dot-ի՝ հարսնացուն հյուրերի ցուցակից արդեն հանել էր սեփական քրոջ անունը, քանի որ նա նույնպես հրաժարվել էր կատարել նմանատիպ պահանջը։
Սակայն առաջին հայացքից հաճելի թվացող առաջարկին հաջորդել է ցնցող պահանջների մի ամբողջ ցանկ։
Ջեքիի խոսքով՝ Նիքին նաև խնդրել է բեմ դուրս գալիս կռանալ, որպեսզի ինքն էլ հարսանիքի ամենաբարձրահասակ կինը թվա։
Երբ Ջեքին վրդովվել է ու հրաժարվել ենթարկվել, Նիքին, ըստ նրա պատմածի, սպագետտիով լի ափսեն շպրտել է նրա դեմքին։ Այնուհետև հարսնացուն ընկերուհուն անվանել է անհաջողակ, որը չի կարողացել դասավորել անձնական կյանքը, և մեղադրել նախանձի մեջ։
Չդիմանալով նվաստացումներին՝ Ջեքին լքել է ռեստորանը՝ նախապես վճարելով երկուսի հաշիվը։
«Ես այլևս երբեք ոչ մի հարսանիքի չեմ գնա», — հայտարարել է նա։
Պատմությունը հարուցել է TikTok-ի օգտատերերի վրդովմունքը։ Շատերն աջակցել են Ջեքիին և զարմանք հայտնել հարսնացուի պահվածքի առնչությամբ։
«Կներեք, ի՞նչ է նա արել», — գրել է մեկնաբաններից մեկը։
«Շատ եմ ցավում, որ ստիպված ես եղել անցնել այդ ամենի միջով», — գրել է մեկ ուրիշը։
Երրորդ օգտատերը հարցրել է․ «Աստվա՛ծ իմ, ընդհանրապես որտեղի՞ց են հայտնվում այսպիսի ընկերուհիներ»։
Մեկնաբաններից մեկն էլ հեգնանքով նկատել է․ «Հիմա հասկանում եմ, թե որտեղից է վերցվել «Մոլուցք» ֆիլմի սցենարը»՝ ակնարկելով Քերի Բարքերի 2025 թվականի սարսափ ֆիլմը, որի բացասական հերոսուհու անունը նույնպես Նիքի է։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել