Ամիսներ տևած ինտրիգներից, թեժ քննարկումներից ու ենթադրություններից հետո համաշխարհային երաժշտական ինդուստրիայի ամենասպասված իրադարձություններից մեկի՝ «Coachella 2027» փառատոնի կազմակերպիչները վերջապես բացել են փակագծերը։ Հաջորդ գարնանը՝ ապրիլի 9-11-ը և 16-18-ը, Կալիֆոռնիայի Ինդիո քաղաքի «Empire Polo Club»-ի բեմը կվերածվի իսկական աստղաբույլի. փառատոնի գլխավոր հեդլայներներն են փոփ-դիվա Դուա Լիպան, R&B-ի թագուհի SZA-ն և ավստրալական հանրահայտ «Tame Impala» նախագիծը։
Այս երեք գերաստղերի համար էլ Կալիֆոռնիայի անապատ վերադառնալը խորհրդանշական է, սակայն Դուա Լիպայի դեպքում այն նաև պատմական նշանակություն ունի։ Եթե 2017-ին երգչուհին փառատոնին հայտնվել էր պարզապես որպես Մարտին Գարիքսի հատուկ հյուր, ապա 2027-ին նա կդառնա պատմության մեջ առաջին բրիտանացի սոլո արտիստուհին, ով կգլխավորի «Coachella»-ն։ Ինչ վերաբերում է SZA-ին, ով դեռ այս տարվա փառատոնին փայլել էր Ջասթին Բիբերի ելույթի ժամանակ, ապա նա օրեր առաջ արդեն իսկ ակնարկել էր իր մասնակցության մասին՝ Ինստագրամում հրապարակելով խոսուն «SZAChella» գրառումն ու ազդարարելով գալիք ալբոմի և շրջագայության մեկնարկը։ Իսկ ահա «Tame Impala»-ն գլխավոր բեմ կվերադառնա 2019 թվականի իր հաղթական ելույթից ութ տարի անց։
Սակայն փառատոնի գլխավոր անակնկալներից մեկը սպասվում է պարային տաղավարում, որտեղ որպես հեդլայներ հանդես է գալու փոփ-երաժշտության կենդանի լեգենդ Մադոննան։ Սա խորհրդանշական վերադարձ է 21 տարի անց. առաջին անգամ երգչուհին այս նույն հարթակը պայթեցրել էր դեռևս 2005-ին՝ իր լեգենդար «Confessions on a Dance Floor» ալբոմի թողարկման շրջանում։ Այս տարի թողարկելով սկավառակի երկրորդ մասը՝ «Confessions II»-ը, որն անմիջապես գրավեց ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթների առաջին հորիզոնականները, աստղը պատրաստ է կրկնել պատմությունը (ի դեպ, ավելի վաղ հերքվել էին լուրերը, թե նա ելույթ է ունենալու բրիտանական «Glastonbury»-ում)։
«Coachella 2027»-ի երաժշտական ներկապնակն աչքի է ընկնում աննախադեպ բազմազանությամբ։ Բեմ դուրս կգան այնպիսի սիրված արտիստներ, ինչպիսիք են Զառա Լարսոնը, Ռոբինը, Ֆիբի Բրիջերսը, Դեդի Յանկին և «Weezer» ռոք խումբը։ Միջազգային կոլորիտը կապահովեն իտալական «Måneskin»-ը, հարավկորեական K-pop աստղ Ջիսուն և «NCT» խումբը, ինչպես նաև Բեքի Ջին, Ադելան և «Drain Gang»-ը։ Բրիտանական երաժշտական «պատվիրակությունը»՝ Դուա Լիպայի գլխավորությամբ, կհամալրեն Ջորջա Սմիթը, լեգենդար «Underworld»-ը, Shygirl-ը, EsDeeKid-ը և «Lambrini Girls»-ը, իսկ երիտասարդ ու խոստումնալից արտիստների շարքում կփայլեն Underscores-ը, ռեփեր Nettspend-ը, «After» դուետը և Թիֆանի Դեյը։
Հիշեցնենք, որ այս տարվա փառատոնը գլխավորում էին Ջասթին Բիբերը, Քերոլ Ջին և Սաբրինա Քարփենթերը, որոնցից վերջինիս շոուն երաժշտական քննադատները որակել էին որպես «անթերի կատարմամբ և համարձակ տեսլականով գլխապտույտ ներկայացում»։
«Coachella 2027»-ի տոմսերի վաճառքը կմեկնարկի նոյեմբերի 13-ին, իսկ նրանք, ովքեր չեն կարողանա անձամբ ներկա գտնվել Կալիֆոռնիայում, արդեն 15-րդ տարին անընդմեջ հնարավորություն կունենան երկու ուիքենդների ելույթներին ուղիղ հեռարձակմամբ հետևել YouTube-ի միջոցով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:25, 14 նոյեմբերի
Երաժշտական իրարանցում Կալիֆոռնիայում. Դուա Լիպան, SZA-ն, Tame Impala-ն և լեգենդար Մադոննան կգլխավորեն «Coachella 2027» փառատոնը17:10, 14 նոյեմբերի
860 դոլարանոց էմոցիոնալ պայուսակ. ճապոնական doublet բրենդը հայտնի էմոջիները վերածել է արտասովոր աքսեսուարի16:36, 14 նոյեմբերի
«Ես կ...տի կտոր եմ». ինչ է կատարվել փակ դռների հետևում Nvidia-ի ղեկավարի պաշտոնավարման վերջին ժամերին15:14, 14 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի. միայն թելերից գործված համարձակ զգեստն ապշեցրել է երկրպագուներին14:16, 14 նոյեմբերի
Բրիթնի Սփիրսը որոշել է նոր կյանք սկսել. երգչուհին անակնկալ է պատրաստում, որի մասին երազում էր ավելի քան 20 տարի13:37, 14 նոյեմբերի
«Ուզում եմ փորձել հայկական բոլոր ուտեստները». հայտնի շեֆ-խոհարար Անդրե Ռաշը ժամանել է Հայաստան12:23, 14 նոյեմբերի
83-ամյա Ռոջեր Ուոթերսը բաժանվում է հինգերորդ կնոջից, ում ժամանակին առաջին հայացքից սիրահարվել էր11:53, 14 նոյեմբերի

11:21, 14 նոյեմբերի
Միացված խոսափողը դավաճանեց Ավստրալիայի վարչապետին․ տղամարդկային արժանապատվության մասին նրա զրույցը լսեց ողջ աշխարհը10:30, 14 նոյեմբերի
Քիմը խնայում է միայն ադվենտ օրացույցների վրա. ի՞նչ շռայլ նվերներով է Քարդաշյանը երես տալիս «All’s Fair»-ի իր խաղընկերներին09:00, 14 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 13 նոյեմբերի
Բացարձակ շքեղության անատոմիան. ի՞նչ են պատվիրում աշխարհի միլիարդատերերն ու աստղերը, երբ սովորական բրենդներն այլևս չեն զարմացնում