Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն զավեշտալի սկանդալի կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ կլիմայի փոփոխության հարցերով նախարար Քրիս Բոուենի հետ նրա զրույցը ֆիքսել է միացված խոսափողը։ Քաղաքական գործիչները, չկասկածելով անգամ, որ իրենց լսում և նկարահանում են, կատակներ են փոխանակել այն մասին, թե ինչու չարժե բջջային հեռախոսը կրել տաբատի գրպանում։
Անհարմար միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ Թուրքիայում ընթացող COP31 կլիմայական համաժողովի ժամանակ։ 63-ամյա Ալբանեզեն Բոուենի հետ զրուցելիս է եղել հանդիպումների միջև ընկած ընդմիջմանը և նախ գործընկերոջը նախազգուշացրել է հեռախոսը պիջակի արտաքին կրծքագրպանում պահելու վտանգի մասին։
«Դա կարող է ազդել սրտիդ ռիթմի վրա»,- նշել է վարչապետը՝ նկատի ունենալով սրտի վրա սարքի հնարավոր ազդեցությունը։
«Ես հիմա նույնպես աշխատում եմ ավելի զգույշ լինել՝ դադարել եմ այն դնել տաբատիս գրպանը»,- պատասխանել է Բոուենը։
«Քո... առնանդամի՞ պատճառով»,- ճշտել է Ալբանեզեն՝ չկռահելով, որ խոսակցությունը ձայնագրվում է։
«Այո, առնանդամիս։ Դա, թերևս, սրտից էլ կարևոր է»,- արձագանքել է նախարարը, ինչից հետո երկու քաղաքական գործիչներն էլ ծիծաղել են։
Ավելի ուշ վարչապետի ներկայացուցիչը պարզաբանել է, որ պաշտոնական հանդիպումների միջև եղած դադարի ժամանակ քաղաքական գործիչներն ուղղակի կատակում էին։
Զրույցն ուշադրություն է գրավել նաև այն պատճառով, որ տղամարդու վերարտադրողական ֆունկցիայի վրա բջջային հեռախոսների հնարավոր ազդեցության հարցն իրականում ակտիվորեն ուսումնասիրվում է գիտնականների կողմից։ 2022 թվականին Environmental Research ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ բջջային սարքերի էլեկտրամագնիսական ճառագայթումը կարող է կապված լինել սերմնահեղուկի որակի անկման և սերմնաբջիջների շարժունակության վատթարացման հետ։
Այնուամենայնիվ, մինչ օրս համոզիչ ապացույցներ չկան այն մասին, որ աճուկի հատվածում հեռախոս կրելն էրեկտիլ դիսֆունկցիա է առաջացնում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:21, 14 նոյեմբերի
Միացված խոսափողը դավաճանեց Ավստրալիայի վարչապետին․ տղամարդկային արժանապատվության մասին նրա զրույցը լսեց ողջ աշխարհը10:30, 14 նոյեմբերի
Քիմը խնայում է միայն ադվենտ օրացույցների վրա. ի՞նչ շռայլ նվերներով է Քարդաշյանը երես տալիս «All’s Fair»-ի իր խաղընկերներին09:00, 14 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 13 նոյեմբերի
Բացարձակ շքեղության անատոմիան. ի՞նչ են պատվիրում աշխարհի միլիարդատերերն ու աստղերը, երբ սովորական բրենդներն այլևս չեն զարմացնում22:21, 13 նոյեմբերի
Արքայական գաղտնիք և 430 հազար դոլար արժողությամբ մարգարիտ. ընտանեկան առեղծված թաքցնող վզնոցի պատմությունը21:30, 13 նոյեմբերի
165 հազար դոլարանոց գանգաձև ժամացույց՝ պտտվող ծաղիկներով. Տակասի Մուրակամին մուտք է գործել բարձր ժամագործական նորաձևության աշխարհ20:16, 13 նոյեմբերի
Միլիարդատերերն ուզում են խաբել մահվանը. 15 հազար դոլար մեկ ներարկման համար, անձնական բժիշկներ և առողջությունը կառավարող ԱԲ19:29, 13 նոյեմբերի
«Նույնիսկ միլիարդատերերն են ենթարկվում դրան». փորձագետը նշել է այն էմոցիան, որը գաղտնի կառավարում է ամենահաջողակ մարդկանց կյանքը16:34, 13 նոյեմբերի
2 մլն դոլար մեկ սերիայի համար. բացահայտվել են Ստալոնեի, Զենդայայի և այլ հոլիվուդյան աստղերի չափազանց բարձր աշխատավարձերը16:16, 13 նոյեմբերի
Տարեվերջյան ցուրտ երեկոները ջերմացնելու լավագույն միջոցը. 2026-ի ամենասպասված 10 կինոպրեմիերաները, որոնք չի կարելի բաց թողնել15:40, 13 նոյեմբերի
Կարմիր գորգից մինչև Chanel-ի փակ ընթրիք. ինչպե՞ս են Ռոբերտ Դե Նիրոն ու նրա երիտասարդ ընտրյալը վայելում Նյու Յորքի աստղային գիշերները15:20, 13 նոյեմբերի
«Ես պարտավոր չեմ փոխել իմ համոզմունքները». Առնոլդ Շվարցենեգերը բացատրել է, թե ինչու է դեռևս մնում հանրապետական