Շքեղության իրերի կոլեկցիոներներին բացառիկ հնարավորություն է ընձեռվել ձեռք բերելու Louis Vuitton-ի էքսկլյուզիվ պայուսակները, որոնք ստեղծվել են մեր ժամանակների ականավոր նկարիչների ու դիզայներների հետ համագործակցությամբ։ Ինչպես գրում է Robb Report-ը, ֆրանսիական նորաձևության տան ավելի քան 100 արտասովոր աքսեսուարներ, այդ թվում՝ Տակասի Մուրակամիի, Յայոյ Կուսամայի և լեգենդար ճարտարապետ Ֆրենկ Գերիի աշխատանքները, վաճառքի կհանվեն Christie's աճուրդի տանը։
Scarcity & Infinity: an Important Collection առցանց աճուրդը կանցկացվի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը։ Հավաքածուում ներառված են Louis Vuitton-ի նշանակալի արվեստային համագործակցությունների շրջանակում ստեղծված հազվագյուտ մոդելներ, որոնցից շատերը վաղուց արդեն ինքնուրույն կոլեկցիոն նմուշներ են դարձել։
Արվեստի ներկայացուցիչների հետ նորաձևության տան համագործակցության պատմությունը սկսվել է 1996 թվականին։ Իր հայտնի մոնոգրամային կտավի հարյուրամյակին ընդառաջ՝ Louis Vuitton-ը հրավիրեց ավանգարդիստ դիզայներների, այդ թվում՝ Մանոլո Բլանիկին, Հելմութ Լանգին և Վիվիեն Վեսթվուդին՝ նորովի մեկնաբանելու բրենդի պաշտամունքային նախշը։ Այդ ժամանակների լյուքս ինդուստրիայի համար նման նախագծերը գրեթե աննախադեպ էին։

1997 թվականին բրենդի կրեատիվ տնօրեն դարձավ Մարկ Ջեյքոբսը, որը նկարիչների հետ համագործակցությունը դարձրեց Louis Vuitton-ի գլխավոր այցեքարտերից մեկը։ 2001 թվականին նա հրավիրեց նյույորքցի նկարիչ և դիզայներ Սթիվեն Սփրաուզին՝ հայտնի կտավը գրաֆիտիներով զարդարելու համար։ Այս ավանդույթը շարունակվում է նաև այսօր՝ ժամանակակից արվեստի առաջատար ներկայացուցիչների հետ համագործակցության շնորհիվ։
Առաջիկա աճուրդի գլխավոր լոտերից մեկը կդառնա ճապոնացի նկարիչ Տակասի Մուրակամիի ստեղծած Artycapucines Crystal Panda քլաչը, որի արժեքը գնահատվում է 20–30 հազար դոլար։ Մոդելը թողարկվել է սահմանափակ քանակով՝ ընդամենը 130 օրինակ ամբողջ աշխարհում, և զարդարված է ձեռքով ամրացված ավելի քան 6 հազար Swarovski բյուրեղներով։

Մուրակամիի մյուս աշխատանքների թվում է կոկորդիլոսի սպիտակ կաշվից պատրաստված փոքրիկ Cerises Mini Capucines պայուսակը՝ ոսկեգույն դետալներով և բալի տեսքով կախազարդով։ Դրա նախնական արժեքը կազմում է 10–15 հազար դոլար։ Մեկ այլ հազվագյուտ նմուշ է վարդագույնի և սպիտակի համադրությամբ Artycapucines Mini Tentacles-ը, որը նույնպես գնահատվում է 10–15 հազար դոլար։
Աճուրդի կհանվի նաև Մուրակամիի յոթերորդ՝ Artycapucines հավաքածուի տասը նմուշ, որոնք ներկայացվել են 2025 թվականին՝ Art Basel Paris ցուցահանդեսում։
Ընտրանիում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում կանադա-ամերիկացի երջանկահիշատակ ճարտարապետ Ֆրենկ Գերիի հետ համատեղ ստեղծված աքսեսուարները։ Դրանց թվում է կոկորդիլոսի սպիտակ կաշվից պատրաստված փոքրիկ Drawn Fish Mini Capucines պայուսակը, որը թողարկվել է ընդամենը 20 օրինակով։ Դրա արժեքը գնահատվում է 10–15 հազար դոլար։
Պակաս արտասովոր չէ նաև արջի տեսքով մետաղական Bear with Us քլաչը, որը ոգեշնչված է Գերիի՝ 2014 թվականի համանուն քանդակով։ Այն ևս նախատեսվում է վաճառել 10–15 հազար դոլարով։

Ճապոնացի նկարչուհի Յայոյ Կուսամայի աշխատանքները ներկայացված են դդմի տեսքով` նրա հազվագյուտ լիմիտավորված պայուսակներից մեկով։ Մոդելը պատրաստված է դեղին և սև մոնոգրամային կաշվից ու լրացված արծաթագույն դետալներով։ Դրա նախնական արժեքը 8–10 հազար դոլար է։
Ինչպես նշել է Christie's-ի պայուսակների և աքսեսուարների բաժնի միջազգային ղեկավար Ռեյչել Կոֆսկի Փարքերը, այս հավաքածուն նվիրված կոլեկցիոների տարիների աշխատանքի արդյունքն է և Louis Vuitton-ի արվեստային կոլաբորացիաների ամենամասշտաբային ընտրանին է, որը երբևէ հանվել է աճուրդի։
«Այսօր, երբ ստեղծագործական տարբեր ուղղությունների միջև սահմաններն ավելի ու ավելի պայմանական են դառնում, այս պայուսակներն ընկալվում են որպես ինքնուրույն կոլեկցիոն ստեղծագործություններ։ Դրանք թույլ են տալիս արվեստը ներմուծել առօրյա կյանք և դառնում են ճաշակի ու անհատականության արտահայտման միջոց», — նշել է աճուրդի տան ներկայացուցիչը։
Հավաքածուի ընտրյալ նմուշներն արդեն կարելի է տեսնել Նյու Յորքի Christie's սրահում. առաջին ցուցադրությունն անցկացվում է նոյեմբերի 7-ից 17-ը, իսկ երկրորդը նախատեսված է դեկտեմբերի 3-ից 9-ը։ Բուն աճուրդը՝ Handbags & Fashion: The New York Edit-ը, կանցկացվի առցանց ձևաչափով՝ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:30, 15 նոյեմբերի
30 հազար դոլար արժողությամբ Louis Vuitton պայուսակներ. աճուրդի կհանվեն Մուրակամիի, Կուսամայի և Ֆրենկ Գերիի ավելի քան 100 հազվագյուտ ստեղծագործությունները12:39, 15 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. փողկապներ, կաշի և նորաձևության կանոններ, որոնք ստեղծված են խախտվելու համար11:36, 15 նոյեմբերի

09:00, 15 նոյեմբերի
Ո՞ր գինին է համապատասխանում ձեր կենդանակերպի նշանին այս հանգստյան օրերին․ Wine Scope19:30, 14 նոյեմբերի
Միլիոնանոց բաճկոնն ու միջին տարիքի ճգնաժամը. ինչու է Nvidia-ի նախկին ղեկավարի ֆիրմային ոճը դարձել ծաղրի առարկա18:25, 14 նոյեմբերի
Երաժշտական իրարանցում Կալիֆոռնիայում. Դուա Լիպան, SZA-ն, Tame Impala-ն և լեգենդար Մադոննան կգլխավորեն «Coachella 2027» փառատոնը17:10, 14 նոյեմբերի
860 դոլարանոց էմոցիոնալ պայուսակ. ճապոնական doublet բրենդը հայտնի էմոջիները վերածել է արտասովոր աքսեսուարի16:36, 14 նոյեմբերի
«Ես կ...տի կտոր եմ». ինչ է կատարվել փակ դռների հետևում Nvidia-ի ղեկավարի պաշտոնավարման վերջին ժամերին15:14, 14 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի. միայն թելերից գործված համարձակ զգեստն ապշեցրել է երկրպագուներին14:16, 14 նոյեմբերի
Բրիթնի Սփիրսը որոշել է նոր կյանք սկսել. երգչուհին անակնկալ է պատրաստում, որի մասին երազում էր ավելի քան 20 տարի13:37, 14 նոյեմբերի
«Ուզում եմ փորձել հայկական բոլոր ուտեստները». հայտնի շեֆ-խոհարար Անդրե Ռաշը ժամանել է Հայաստան12:23, 14 նոյեմբերի
83-ամյա Ռոջեր Ուոթերսը բաժանվում է հինգերորդ կնոջից, ում ժամանակին առաջին հայացքից սիրահարվել էր