Նարինե Գրիգորյանի հետ զրույցը մի փոքր այլ ճանապարհով է տանում․ ոչ թե դեպի նրա դերերը, բեմական հաջողություններն ու մասնագիտական ձեռքբերումները, այլ դեպի այն Նարինեն, որը հաճախ մնում է տեսանելի կերպարի հետևում։ Մարդը, որը սիրում է, վախենում, երբեմն դժբախտանում, վերանայում անցյալն ու փորձում հասկանալ ինքն իրեն։ Այս զրույցում Նարինեն անկեղծանում է սիրո, ժամանակի, հիշողությունների, մարդկային հարաբերությունների և այն ամենի մասին, ինչն իրական արժեք ունի իր համար։
«Մարդը առաջին հերթին հոգի է». այս միտքը կարծես դառնում է զրույցի ներքին առանցքը։ Գուցե հենց այդ պատճառով էլ Նարինեի պատասխաններում արտաքինն ու նյութականը երկրորդական տեղում են, իսկ առաջին պլանում մարդն է՝ իր զգացմունքներով, ապրումներով ու ներաշխարհով։
Երջանկության մասին խոսելիս նա մեզ հրավիրում է մտածելու ոչ միայն մեծ իրադարձությունների, այլև այն պահերի մասին, որոնցում մարդն իսկապես զգում է կյանքի ամբողջականությունը։ Իսկ վախերի, դժբախտության ու ծերանալու մասին հարցերը բացում են մեկ այլ՝ ավելի խոցելի կողմը։ Չէ՞ որ նույնիսկ ամենաուժեղ մարդկանց մեջ կան մտահոգություններ, որոնց մասին միշտ չէ, որ բարձրաձայնում են։
Սակայն զրույցի ամենաջերմ հատվածներից մեկը սիրո մասին է։ Ի՞նչ է զգում Նարինեն, երբ սիրում է, ո՞վ կամ ի՞նչն է նրա կյանքի գլխավոր սերը, և արդյոք երբևէ արտասանել է «Ես քեզ սիրում եմ»՝ առանց այդ զգացումն իրականում ապրելու։
Նարինեն խոսում է նաև իր անցյալի, ծնողներին ունեցած պարտքի, չասված խոսքերի ու հնարավոր ափսոսանքների մասին։ Իսկ երբ հարցնում ենք, թե ինչպես կցանկանար, որ իրեն հիշեն, պատասխանը հատկապես ուշագրավ է․ որպես թևեր տվող։
Գուցե հենց սա է մարդկային ամենակարևոր հետքը՝ ոչ թե այն, թե ինչ ես արել քեզ համար, այլ այն, թե ինչ ես արթնացրել ուրիշների մեջ։
Այս զրույցում փորձել ենք բացահայտել Նարինե Գրիգորյանին՝ առանց բեմական կերպարների ու ընդունված ձևակերպումների։ Պարզապես կնոջ, արվեստագետի և մարդու, որի համար կյանքում ամեն ինչ սկսվում է հոգուց։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:36, 15 նոյեմբերի

09:00, 15 նոյեմբերի
Ո՞ր գինին է համապատասխանում ձեր կենդանակերպի նշանին այս հանգստյան օրերին․ Wine Scope19:30, 14 նոյեմբերի
Միլիոնանոց բաճկոնն ու միջին տարիքի ճգնաժամը. ինչու է Nvidia-ի նախկին ղեկավարի ֆիրմային ոճը դարձել ծաղրի առարկա18:25, 14 նոյեմբերի
Երաժշտական իրարանցում Կալիֆոռնիայում. Դուա Լիպան, SZA-ն, Tame Impala-ն և լեգենդար Մադոննան կգլխավորեն «Coachella 2027» փառատոնը17:10, 14 նոյեմբերի
860 դոլարանոց էմոցիոնալ պայուսակ. ճապոնական doublet բրենդը հայտնի էմոջիները վերածել է արտասովոր աքսեսուարի16:36, 14 նոյեմբերի
«Ես կ...տի կտոր եմ». ինչ է կատարվել փակ դռների հետևում Nvidia-ի ղեկավարի պաշտոնավարման վերջին ժամերին15:14, 14 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի. միայն թելերից գործված համարձակ զգեստն ապշեցրել է երկրպագուներին14:16, 14 նոյեմբերի
Բրիթնի Սփիրսը որոշել է նոր կյանք սկսել. երգչուհին անակնկալ է պատրաստում, որի մասին երազում էր ավելի քան 20 տարի13:37, 14 նոյեմբերի
«Ուզում եմ փորձել հայկական բոլոր ուտեստները». հայտնի շեֆ-խոհարար Անդրե Ռաշը ժամանել է Հայաստան12:23, 14 նոյեմբերի
83-ամյա Ռոջեր Ուոթերսը բաժանվում է հինգերորդ կնոջից, ում ժամանակին առաջին հայացքից սիրահարվել էր11:53, 14 նոյեմբերի

11:21, 14 նոյեմբերի
Միացված խոսափողը դավաճանեց Ավստրալիայի վարչապետին․ տղամարդկային արժանապատվության մասին նրա զրույցը լսեց ողջ աշխարհը