OnlyFans-ի 29-ամյա մոդել Ջասմին Թեան համացանցում անպարկեշտ մեկնաբանությունների դեմ պայքարելու անսովոր միջոց է գտել։ Նա վիրտուալ դատական նիստեր է կազմակերպում, որոնց ընթացքում հետևորդները որոշում են՝ արդյոք արգելափակված երկրպագուներն արժանի են երկրորդ շանսի, թե պետք է ընդմիշտ զրկվեն նրա ուղիղ եթերները դիտելու հնարավորությունից։
Լաս Վեգասի բնակչուհին Twitch հարթակում հատուկ եթերներ է անցկացնում՝ «Ապաարգելափակման միջնորդություն» խորագրով։ Դրանց ընթացքում քննարկվում են այն տղամարդկանց բողոքարկումները, որոնց նա արգելափակել է մեկնաբանություններում անվայել պահվածքի և սեռական ոտնձգությունների համար։
Ջասմինի եկամտի հիմնական աղբյուրը շարունակում է մնալ OnlyFans-ը, որտեղ 2020 թվականին գրանցվելուց ի վեր նա վաստակել է ավելի քան 5 միլիոն դոլար։ Սակայն ազատ ժամանակ աղջիկը սիրում է վիդեոխաղեր խաղալ և շփվել Twitch-ի իր լսարանի հետ, որտեղ շուրջ 35 հազար հետևորդ ունի։
«Իմ աշխատանքի մյուս բոլոր հարթակներում, ներառյալ սոցցանցերն ու ժամանցային հոլովակները, ստիպված եմ անընդհատ սեքսուալ բովանդակություն ստեղծել։ Իսկ Twitch-ում ես կարող եմ պարզապես լինել այնպիսին, ինչպիսին կամ»,— պատմել է նա New York Post-ին։
Սակայն հեռու ոչ բոլոր երկրպագուներն են կարողանում չափը պահել։ Օգտատերերից մեկին արգելափակել են իր սեռական օրգանի չափի մասին անպարկեշտ մեկնաբանության, մյուսին՝ Pornhub-ից Ջասմինի տեսանյութերի հղումներն անընդհատ տարածելու համար։ Ոմանք էլ զրկվել են եթերները դիտելու հնարավորությունից՝ նրա կրծքի վերաբերյալ անվերջ մեկնաբանություններ գրելու պատճառով։
«Ես բացարձակապես չեմ հանդուրժում անհարգալից վերաբերմունքը»,— բացատրել է մոդելը։
Երբ արգելափակված տղամարդիկ սկսել են խնդրել, որ իրենց կրկին հասանելիություն տրվի ալիքին, Ջասմինը որոշել է այդ քննարկումները վերածել իսկական շոուի՝ լսարանին տալով երդվյալ ատենակալների դերը։
«Կներեք, չգիտեի, որ այդպես չի կարելի։ Խոստանում եմ՝ այլևս նման բան չեմ անի, խնդրում եմ՝ հանեք արգելափակումից»,— աղաչում էր օգտատերերից մեկը։
Առաջին վիրտուալ դատավարությունը կայացել է ապրիլին։ Ջասմինը զինվել էր կարմիր-դեղին պլաստմասսե խաղալիք մուրճով և քննել շուրջ 50 բողոքարկում։ Եթերին նա ներկայացել էր սպիտակ օձիքով և խորը լանջաբացվածք ունեցող սև տոպով, իսկ դիտողները որոշում էին մեղավոր երկրպագուների ճակատագիրը։
«Իմ լսարանը հաստատ շատ ավելի խիստ է ու անզիջում, քան ես»,— խոստովանել է աղջիկը։
Ընդհանուր առմամբ մոդելն անցկացրել է նման երեք նիստ՝ քննելով մոտ 150 դիմում։ Նրա խոսքով՝ էջի հասանելիությունը վերականգնել հաջողվել է միայն մոտ 24 տղամարդու։
Այժմ Ջասմինն OnlyFans-ում ունի շուրջ 1500 վճարովի բաժանորդ և ևս 170 հազար հետևորդ՝ հարթակի անվճար էջում։ Նա արդեն ծրագրում է անցկացնել հերթական դատական նիստը։
«Ինձ սա իսկապես դուր է գալիս։ Այս ամենն անչափ զվարճալի է»,— եզրափակել է մոդելը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:17, 16 նոյեմբերի
«Այլասերվածներն՝ ամբաստանյալի աթոռին». OnlyFans-ի աստղը դատավարություն է կազմակերպել իրեն ձանձրացնող երկրպագուների նկատմամբ10:30, 16 նոյեմբերի
«Չափազանց անճար է դավաճանելու համար»․ Nvidia-ի նախկին ղեկավարի շուրջ ծագած սկանդալի ֆոնին Ցուկերբերգին անվանել են «վերջին հավատարիմ միլիարդատեր»09:00, 16 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:21, 15 նոյեմբերի
Made by Armenians. հինգ իր, որոնք ստեղծել և ամբողջ աշխարհում հայտնի են դարձրել հայերը16:21, 15 նոյեմբերի
Երբ ողբերգությունն այլևս փոքր չէ․ մարդու անվերջ վերադարձը դեպի ինքն իրեն14:30, 15 նոյեմբերի
30 հազար դոլար արժողությամբ Louis Vuitton պայուսակներ. աճուրդի կհանվեն Մուրակամիի, Կուսամայի և Ֆրենկ Գերիի ավելի քան 100 հազվագյուտ ստեղծագործությունները12:39, 15 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. փողկապներ, կաշի և նորաձևության կանոններ, որոնք ստեղծված են խախտվելու համար11:36, 15 նոյեմբերի

09:00, 15 նոյեմբերի
Ո՞ր գինին է համապատասխանում ձեր կենդանակերպի նշանին այս հանգստյան օրերին․ Wine Scope19:30, 14 նոյեմբերի
Միլիոնանոց բաճկոնն ու միջին տարիքի ճգնաժամը. ինչու է Nvidia-ի նախկին ղեկավարի ֆիրմային ոճը դարձել ծաղրի առարկա18:25, 14 նոյեմբերի
Երաժշտական իրարանցում Կալիֆոռնիայում. Դուա Լիպան, SZA-ն, Tame Impala-ն և լեգենդար Մադոննան կգլխավորեն «Coachella 2027» փառատոնը17:10, 14 նոյեմբերի
860 դոլարանոց էմոցիոնալ պայուսակ. ճապոնական doublet բրենդը հայտնի էմոջիները վերածել է արտասովոր աքսեսուարի