Կինոյի պատմության ամենաճանաչելի ռեկվիզիտներից մեկն աճուրդում ռեկորդային գնով է վաճառվել։ Դարթ Վեյդերի լուսային թուրը, որով նա մարտնչում էր Լյուկ Սքայուոքերի դեմ «Աստղային պատերազմներ․ Էպիզոդ V․ Կայսրությունը հասցնում է պատասխան հարված» ֆիլմի հանրահայտ տեսարանում, վաճառվել է 4,875 միլիոն դոլարով։
Հենց այս թրով էր Վեյդերը կռվում Ամպերի քաղաքի լեգենդար մենամարտում, երբ Լյուկին բացահայտեց նրա ծագման ցնցող ճշմարտությունը՝ արտասանելով պաշտամունքային դարձած խոսքերը․ «Ես քո հայրն եմ»։
Աճուրդը կայացել է նոյեմբերի 12-ին՝ Heritage Auctions-ի կազմակերպած Ultimate Star Wars միջոցառման շրջանակներում։ Այս լոտն օգտագործվել է նաև «Աստղային պատերազմներ․ Էպիզոդ VI․ Ջեդայի վերադարձը» ֆիլմում։ Աճուրդի տան տվյալներով՝ այս գործարքը համաշխարհային ռեկորդ է սահմանել «Աստղային պատերազմների» տիեզերքի՝ էկրաններին հայտնված ռեկվիզիտների արժեքի պատմության մեջ։
Նախորդ ռեկորդը պատկանում էր Լյուկ Սքայուոքերի լուսային թրին ու «Կայսրությունը հասցնում է պատասխան հարված» ֆիլմում օգտագործված նրա կտրված ձեռքի մակետին։ Հուլիսին այդ հավաքածուն վաճառվել էր 3,75 միլիոն դոլարով։ Փաստորեն, զենքը, որով Վեյդերը կտրել էր Լյուկի ձեռքը, այժմ շատ ավելի թանկ գնահատվեց։
Աճուրդի էին հանվել նաև Ջորջ Լուկասի տիեզերքի այլ առարկաներ։ Ընդհանուր առմամբ, ներկայացված էր 27 լուսային թուր, որոնց թվում՝ Յուեն Մաքգրեգորի մարմնավորած Օբի-Վան Քենոբիի և Հեյդեն Քրիստենսենի խաղացած Էնաքին Սքայուոքերի զենքերը։ Մյուս լոտերի շարքում էին նաև Բոբա Ֆեթի բլասթերն ու օրիգինալ եռերգությունում օգտագործված Յոդա տիկնիկի ձեռքը։
Heritage Auctions-ում Վեյդերի թուրն իսկական «սրբություն» են անվանել կոլեկցիոներների համար։ Աճուրդի տան ներկայացուցիչների խոսքով՝ դա նկարահանման հրապարակից բերված բնօրինակ ռեկվիզիտ է՝ հենց այն, որը հայտնվել է ողջ կինոֆրանշիզայի ամենանշանավոր տեսարաններից մեկում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:14, 16 նոյեմբերի
«Ես քո հայրն եմ» տեսարանից Դարթ Վեյդերի լուսային թուրը վաճառվել է 4,9 մլն դոլարով13:28, 16 նոյեմբերի
Մեգան Ֆոքսը՝ «առնետ», Անջելինա Ջոլին՝ «գորտ». TikTok-ում տարօրինակ թրենդ է տարածվում12:40, 16 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը կերպարանափոխվել է Louis Vuitton-ի բուժքրոջ12:22, 16 նոյեմբերի
Ջեֆ Բեզոսի սիրելի նախագծի արժեքը գերազանցել է 1 մլրդ ֆունտ ստեռլինգը. «Մատանիների տիրակալը» դարձել է պատմության մեջ ամենաթանկարժեք սերիալը11:38, 16 նոյեմբերի
«Ես պաշտում եմ նրան». Դոնալդ Թրամփի թոռնուհին պատմել է մոր նոր զուգընկերոջ՝ Թայգեր Վուդսի հետ իր հարաբերությունների մասին11:17, 16 նոյեմբերի
«Այլասերվածներն՝ ամբաստանյալի աթոռին». OnlyFans-ի աստղը դատավարություն է կազմակերպել իրեն ձանձրացնող երկրպագուների նկատմամբ10:30, 16 նոյեմբերի
«Չափազանց անճար է դավաճանելու համար»․ Nvidia-ի նախկին ղեկավարի շուրջ ծագած սկանդալի ֆոնին Ցուկերբերգին անվանել են «վերջին հավատարիմ միլիարդատեր»09:00, 16 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:21, 15 նոյեմբերի
Made by Armenians. հինգ իր, որոնք ստեղծել և ամբողջ աշխարհում հայտնի են դարձրել հայերը16:21, 15 նոյեմբերի
Երբ ողբերգությունն այլևս փոքր չէ․ մարդու անվերջ վերադարձը դեպի ինքն իրեն14:30, 15 նոյեմբերի
30 հազար դոլար արժողությամբ Louis Vuitton պայուսակներ. աճուրդի կհանվեն Մուրակամիի, Կուսամայի և Ֆրենկ Գերիի ավելի քան 100 հազվագյուտ ստեղծագործությունները12:39, 15 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. փողկապներ, կաշի և նորաձևության կանոններ, որոնք ստեղծված են խախտվելու համար