Ջենիֆեր Լոպեսը քննադատության ալիքի տակ է հայտնվել այն բանից հետո, երբ ներկայացրել է շրթունքների նոր իր 150 դոլարանոց բալզամը։ Ծաղրի առիթ է դարձել գովազդային հոլովակը, որը, ենթադրաբար, ստեղծվել է արհեստական բանականության միջոցով։ Հիասթափված երկրպագուներից մեկը նույնիսկ գրել է երգչուհուն. «Կներես, Ջեյ Լո, բայց սա սարսափելի է»։
Ի սկզբանե 57-ամյա աստղի հիմնադրած JLo Beauty բրենդը Beso Balm բալզամը թողարկել էր 2023 թվականին՝ անհամեմատ ավելի մատչելի՝ 19 դոլար գնով։
View this post on Instagram
Սակայն ավստրիական լյուքս դասի Swarovski բրենդի հետ նոր՝ սահմանափակ քանակությամբ համագործակցության շրջանակում միջոցի արժեքը թռիչքային աճ է գրանցել՝ թանկանալով 689,5 տոկոսով և հասնելով տպավորիչ 150 դոլարի։
«Բովանդակությունը ստեղծվել է ԱԲ-ի միջոցով» նշումով հոլովակում ցուցադրվում է բյուրեղներով զարդարված բալզամը։ Հետնաֆոնին հնչում է Լոպեսի 2002 թվականի Jenny From the Block երգը՝ հետևյալ բառերով. «Ես մնում եմ նույնը, նույնիսկ երբ եկամուտներս աճում են։ Ես իրական եմ, մի՞թե քեզ դեռ չեմ ասել»։
Նորույթը ներկայացված է երեք տարբերակով, որոնցից յուրաքանչյուրը ոգեշնչված է հենց իր՝ Ջենիֆեր Լոպեսի կերպարով։ Crisp Apple-ը («Խրթխրթան խնձոր») խորհրդանշում է պարուհուն. չէ՞ որ հենց պարից է սկսվել նրա ճանապարհը դեպի հաջողություն։ Cocoa Cream-ը («Կակաո-կրեմ») նվիրված է աստղին, որը «սովոր է լինել ուշադրության կենտրոնում», իսկ Cherry Noir-ը («Սև բալ»)՝ «իր ձայնը» փնտրող երգչուհուն։
«Ամբողջ գաղտնիքը դետալների մեջ է։ Եվ, անկեղծ ասած, այստեղ ուղղելու ոչինչ չկա։ Դրանք այնքան պաշտամունքային են, որ գուցե ցանկանաք ձեռք բերել միանգամից բոլոր երեքը», — ասվում է բրենդի ինստագրամյան էջում հրապարակված մեկ այլ գովազդային տեսանյութում։
«Յուրաքանչյուր Beso Bling զարդարված է Swarovski բյուրեղներով, իսկ ներսում ձեզ մի քանի գաղտնի դետալ է սպասում։ Ո՞րը կընտրեք դուք», — խոստանում է ընկերությունը։
Այդուհանդերձ, Լոպեսի 239 միլիոն հետևորդների շրջանում քիչ չէին նրանք, ովքեր չգնահատեցին ո՛չ բուն նորույթը, ո՛չ էլ դրա առաջխաղացման տարբերակը։
Ինչպես հայտնում է The Cut-ը, համացանցի օգտատերերը գովազդային արշավն անտեղի և իրականությունից կտրված են համարել։ Մեկնաբաններից մեկը բալզամների տուփերը համեմատել է «փայլերով պատված՝ մարիխուանայի ողորմելի մանրացուցիչների» հետ։
Մյուսներին էլ վրդովեցրել է անիմացիոն հոլովակի ստեղծման համար գեներատիվ ԱԲ-ի ենթադրյալ կիրառումը։
«Այդքան փող ունեք, բայց չե՞ք կարողացել մի մարդ վարձել, որն անիմացիա կպատրաստեր», — հեգնել է օգտատերերից մեկը։
«Պարզապես տասը րոպե տրամադրեք՝ նորմալ տեսանյութ նկարահանելու համար, և դադարեցրեք այս աբսուրդը», — գրել է մեկ ուրիշը։
Մեկ այլ մեկնաբան էլ ծայրահեղ կտրուկ է արտահայտվել՝ ապրանքի թողարկումն անվանելով «պատմության մեջ ամենաաբսուրդայինը» և հարց բարձրացնելով. «Առհասարակ ո՞վ է պատասխանատու այս ընկերության մարքեթինգի համար», — փոխանցում է The Independent-ը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:20, 18 նոյեմբերի
Էնն Հեթեուեյը երրորդ անգամ մայր է դարձել. 44-ամյա դերասանուհուն նկատել են նորածինը գրկին10:30, 18 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսին ծաղրել են շրթունքների 150 դոլարանոց բալզամի գովազդի համար. ԱԲ-ով ստեղծված հոլովակն անվանել են «ապրանքի ամենաաբսուրդային թողարկումը պատմության մեջ»09:00, 18 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 17 նոյեմբերի
Դևիդ Բեքհեմը 41 միլիոն դոլար է պահանջում «հեղինակությանը հասցված հարվածի» համար. լեգենդար ֆուտբոլիստը պատերազմ է հայտարարել իր օծանելիքը վաճառող ընկերությանը22:22, 17 նոյեմբերի
Պաբլո Էսկոբար՝ նարկոկարտելների աշխարհի միլիարդատերը. ինչպես էր Կոլումբիայի կոկաինային արքան յոթ տարի անընդմեջ հայտնվում Forbes-ի վարկանիշային աղյուսակում21:19, 17 նոյեմբերի
Ժամանակն է, որ Nike-ը բաժանվի Քիմ Քարդաշյանից. Bloomberg-ը մարզական հսկային կոչ է արել խզել Skims-ի հետ գործընկերությունը20:30, 17 նոյեմբերի
Դուբայի լողափերի ուղեցույց․ լուսաբացի քայթսերֆինգից ու Burj Al Arab-ի մայրամուտից մինչև կատարյալ օր մասնավոր կղզում19:26, 17 նոյեմբերի
Պիստակի պաղպաղակից մինչև թանկարժեք մետաքս. 6 բույր, որոնք անմոռանալի կդարձնեն այս ձմեռը17:29, 17 նոյեմբերի
18-րդ անգամ «ՌեԱ» փառատոնն իրականություն դարձավ. հայտնի են մրցանակակիրները16:37, 17 նոյեմբերի
Սթրիփ ակումբներ, Էպշտեյնի կղզին և ընտանեկան սկանդալներ. Սթիվեն Հոքինգի մութ կողմը16:05, 17 նոյեմբերի
Թագուհուն վայել ադամանդ. Միլիարդատեր Մայքլ Ռուբինը իր հարսնացուին նվիրել է աշխարհի ամենահազվագյուտ մատանիներից մեկը15:33, 17 նոյեմբերի
Ավտոբուս՝ մինի զգեստներով աղջիկներով և տասնյակ աստղեր. Լեոնարդո Դի Կապրիոն իր 52-ամյակին շքեղ երեկույթ է կազմակերպել