Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Ջեֆ Բեզոսն անձամբ է ընտրել նոր Ջեյմս Բոնդին. միլիարդատերը խոստովանել է, որ ակտիվորեն ներգրավված է եղել Ռոբերտ Փաթինսոնի քասթինգում

13:17, 18 նոյեմբերի

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը պատմել է, որ անմիջական մասնակցություն է ունեցել Ջեյմս Բոնդի դերակատարի ընտրության գործընթացին։ Միլիարդատիրոջ խոսքով՝ պաշտամունքային դերի հավակնորդների շարքում Ռոբերտ Փաթինսոնն անմիջապես աչքի է ընկել յուրահատուկ մի բանով, թեև ի սկզբանե ո՛չ ինքը, ո՛չ էլ նոր ֆիլմի ռեժիսոր Դենի Վիլնյովը դերասանին որպես ֆավորիտ չէին դիտարկում։

Բեզոսը խոստովանել է, որ ուշադրությամբ հետևել է լսումների մի քանի փուլերին և անձամբ մասնակցել վերջնական ընտրությանը։ Այս մասին Amazon-ի գործադիր նախագահը պատմել է Semafor Silicon Valley & The World միջոցառման ժամանակ։

«Սկզբում թեկնածուների մեծ խումբ կար, հետո ցուցակը կրճատեցինք՝ թողնելով հինգ եզրափակիչ մասնակիցների։ Նրանց համար հին ու բարի ավանդույթի համաձայն իսկական կինոփորձեր անցկացվեցին։ Հինգ հավակնորդներից յուրաքանչյուրը խաղաց երեք տարբեր տեսարանում։ Ուրբաթ օրը մենք հավաքվեցինք, որպեսզի մի քանի ժամ տրամադրենք բոլոր փորձերի դիտմանն ու արդյունքների քննարկմանը», — կիսվել է Բեզոսը։

Նրա խոսքով՝ սկզբնապես և՛ ինքը, և՛ «Դյունա» ֆիլմի ռեժիսոր Դենի Վիլնյովը հակված էին այդ դերի համար ընտրել քիչ հայտնի դերասանի, սակայն էկրանային փորձերը փոխել են նրանց կարծիքը։

«Բայց կինոփորձերի ժամանակ միանգամայն ակնհայտ դարձավ, որ հենց նա է Ջեյմս Բոնդը», — հայտարարել է միլիարդատերը՝ հավելելով, որ Փաթինսոնի մեջ «յուրահատուկ մի բան» է զգացել։

Անցյալ տարի Amazon-ը ավելի քան 1 միլիարդ դոլար է վճարել՝ Ջեյմս Բոնդի մասին ֆրանշիզայի ստեղծագործական վերահսկողությունը ստանալու համար։ Ֆիլմաշարի երկարամյա իրավատերերի հետ կնքված գործարքը երկրպագուների շրջանում հակասական արձագանք էր հարուցել. նրանք մտավախություն ունեին, որ տեխնոլոգիական հսկայի միջամտությունը կփոխի հանրահայտ կինոէպոպեայի սովորական դարձած հայեցակարգը։

Դեռևս 2022 թվականին Amazon-ը 8,5 միլիարդ դոլարով ձեռք էր բերել MGM կինոստուդիան։ Այդ ժամանակվանից ի վեր Բոնդի երկրպագուներն ու կինոքննադատները քննարկում են, թե ինչպիսին է լինելու ֆրանշիզայի ապագան ընկերության ղեկավարման ներքո։ Մասնավորապես, կինոարդյունաբերության շրջանակներում ենթադրություններ էին հնչում, որ Amazon-ը կարող է Marvel-ի օրինակով այն վերածել մասշտաբային կինոտիեզերքի՝ բազմաթիվ ճյուղավորումներով և սփին-օֆֆերով։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search