Դոնալդ Թրամփի օգնական Նատալի Հարփը սոցցանցերում հայտնվել է ծաղրի կիզակետում այն բանից հետո, երբ նախագահի ասիական շրջագայության ընթացքում նրան նկատել են հսկայական սև պայուսակով։ Օգտատերերը սկսել են կռահել, թե ինչ կարող է լինել ներսում, իսկ ոմանք էլ աքսեսուարը հեգնանքով կնքել են «պապիկի տակդիրների պայուսակ» անվամբ։
Նոյեմբերի 16-ին Թրամփը լայնածավալ ասիական շրջագայության շրջանակում մեկնել է Ֆիլիպիններ։ Այնուհետև ԱՄՆ նախագահն ուղևորվելու է Չինաստան, որտեղ նախատեսված են միջուկային թեմայով եռակողմ բանակցություններ ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Նախագահական Air Force One օդանավ բարձրանալիս ծավալուն պայուսակով Հարփի հայտնվելն անմիջապես գրավել է սոցցանցերի օգտատերերի ուշադրությունը։
«Առաջին տիկին Նատալի Հարփն այսօր իր հետևից հսկայական պայուսակ է քարշ տալիս», — գրել է X-ի օգտատերերից մեկը։
«Նատալի Հարփն այսօր պապիկի տակդիրների հսկայական պայուսակն է տանում», — կատակել է մեկ ուրիշը։
«Չմոռանաք նաև Նատալիի մասին՝ Թրամփի տակդիրների հսկայական պայուսակով», — հավելել է մեկ այլ մեկնաբան։
Որոշ օգտատերեր ենթադրել են, որ Հարփն իր հետ տանում է նախագահին անհրաժեշտ ամեն ինչ, մյուսներն էլ կատակել են, թե պարունակությունը կբավականացնի տակդիրը մի քանի անգամ փոխելու համար։ Այդուհանդերձ, գտնվել են նաև այնպիսիք, ովքեր ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, թե որքան նկատելի դերակատարում ունի օգնականը Թրամփի կողքին։
Ինչպես նշում է RadarOnline-ը, սա առաջին դեպքը չէ, երբ Հարփին լուսանկարում են նման տպավորիչ պայուսակով։ Նախկին կադրերը ևս համացանցային մեմերի առիթ էին դարձել. օգտատերերը նույնիսկ կատակում էին, թե այդ պայուսակում կարելի է հարսանեկան զգեստ տեղավորել։
Որոշ մեկնաբաններ աքսեսուարի հայտնվելը կապել են ԱՄՆ նախագահի առողջական վիճակին առնչվող հարցերի հետ։ Վերջին շրջանում համացանցում ակտիվորեն քննարկվում են նրա խոսելաոճը, քայլվածքն ու ձեռքերի կապտուկները։ Չնայած ինքը՝ Թրամփը, և Սպիտակ տան ներկայացուցիչները պարզաբանումներ են ներկայացրել անհանգստության առանձին առիթների վերաբերյալ, համացանցում շահարկումները չեն դադարում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:24, 18 նոյեմբերի
«Թրամփի տակդիրների պայուսակը». նախագահի օգնականը համացանցում ծաղրի է ենթարկվել ասիական շրջագայության ժամանակ կրած հսկայական պայուսակի պատճառով16:01, 18 նոյեմբերի

15:14, 18 նոյեմբերի
Մահճակալի չափ լողացող տուն. բլոգերը կառուցել է աշխարհի ամենափոքր հաուսբոթը, սակայն դրա մեջ անցկացրած երեք օրն իսկական փորձություն է դարձել14:22, 18 նոյեմբերի
«Ես հենարան էի փնտրում և վախենում էի միայնությունից». Ջենիֆեր Լոպեսն անկեղծացել է չորս ամուսնությունների ու սիրային հիասթափությունների մասին13:17, 18 նոյեմբերի
Ջեֆ Բեզոսն անձամբ է ընտրել նոր Ջեյմս Բոնդին. միլիարդատերը խոստովանել է, որ ակտիվորեն ներգրավված է եղել Ռոբերտ Փաթինսոնի քասթինգում12:18, 18 նոյեմբերի
Cartier-ի ինքնակոչ ժառանգորդուհուն վռնդել են Նյու Յորքում կայացած աշխարհիկ միջոցառումից11:20, 18 նոյեմբերի
Էնն Հեթեուեյը երրորդ անգամ մայր է դարձել. 44-ամյա դերասանուհուն նկատել են նորածինը գրկին10:30, 18 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսին ծաղրել են շրթունքների 150 դոլարանոց բալզամի գովազդի համար. ԱԲ-ով ստեղծված հոլովակն անվանել են «ապրանքի ամենաաբսուրդային թողարկումը պատմության մեջ»09:00, 18 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 17 նոյեմբերի
Դևիդ Բեքհեմը 41 միլիոն դոլար է պահանջում «հեղինակությանը հասցված հարվածի» համար. լեգենդար ֆուտբոլիստը պատերազմ է հայտարարել իր օծանելիքը վաճառող ընկերությանը22:22, 17 նոյեմբերի
Պաբլո Էսկոբար՝ նարկոկարտելների աշխարհի միլիարդատերը. ինչպես էր Կոլումբիայի կոկաինային արքան յոթ տարի անընդմեջ հայտնվում Forbes-ի վարկանիշային աղյուսակում21:19, 17 նոյեմբերի
Ժամանակն է, որ Nike-ը բաժանվի Քիմ Քարդաշյանից. Bloomberg-ը մարզական հսկային կոչ է արել խզել Skims-ի հետ գործընկերությունը