Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Սիրուհու հետ Ջենսեն Հուանգի աղմկահարույց լուսանկարից հետո Շանհայի ռեստորանում ասեղ գցելու տեղ չկա. այցելուները «որսի են դուրս եկել» միլիարդատիրոջ սեղանի համար

20:23, 18 նոյեմբերի

Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգի և չինացի գործարար Էլիս Հուանգի համատեղ ընթրիքի լուսանկարն անսպասելիորեն Շանհայի ռեստորաններից մեկը վերածել է ֆոտոսեսիաների հայտնի վայրի։ Այժմ այցելուները պահանջում են ամրագրել գետին նայող նույն առանձնասենյակը, պատվիրել նույն ուտեստներն ու լուսանկարվել ճիշտ նույն դիրքից։

Խոսքը Հուանպու գետի ափին գտնվող Pujiang Huaiyan ռեստորանի մասին է։ Հուանգի և Էլիսի լուսանկարը սոցցանցերում տարածվելուց անմիջապես հետո հաստատության բոլոր տեղերն առաջիկա մի քանի օրվա համար սպառվել են։ Աղմկահարույց կադրը կրկնել ցանկացողները նույնիսկ սկսել են ելքեր փնտրել՝ զբաղեցնելու հենց այն սեղանը, որի շուրջ նստած է եղել զույգը։

«Ջենսեն Հուանգի նման» ընթրելու առաջարկը տարածվել է չինական WeChat սոցցանցում։ Օգտատերերին առաջարկում էին այցելել ռեստորան և վերարտադրել միլիարդատիրոջ լուսանկարը՝ ընդհուպ մինչև ինտերիերի մանրուքները, նկարահանման դիտանկյունն ու ճաշացանկը։

Ըստ Complex պարբերականի՝ նոյեմբերի 10-ին EBC News-ի լրագրողն այցելել է Pujiang Huaiyan և պարզել, որ այդ երեկոյան ընթրիքի և հաջորդ օրվա ճաշի բոլոր տեղերն արդեն ամրագրված են։ Dianping հարթակում օգտատերերը նաև հետաքրքրվում էին՝ արդյոք հնարավոր է պատվիրել այն առանձնասենյակը, որտեղ ընթրել է Հուանգը, ինչպես նաև «Լաո Հուանգ» («Ծերուկ Հուանգ») անվամբ հատուկ սեթը։

Հուայյան խոհանոցի վրա մասնագիտացած ռեստորանը տարբեր ճաշատեսակներ է առաջարկում, այդ թվում՝ սիչուանյան կծու հավ։ Մեկ անձի համար ընթրիքն արժե մոտ 288–500 յուան (շուրջ 40–70 դոլար)։

Հատկանշական է, որ այդ ուտեստն արդեն իսկ ներառված էր Nvidia-ի ամենամյա կորպորատիվ ընթրիքի ճաշացանկում, որն անցկացվել էր հենց այս ռեստորանում 2026 թվականի հունվարին։ Այն ժամանակ հյուրերին մատուցել էին նաև յանչժոուական աղ դրած սագ, մարինացված կանաչիով ու բամբուկի ընձյուղներով շոգեխաշած դեղին ձուկ, ինչպես նաև սև տրյուֆելով շոգեխաշած խոզի միս։

Այժմ այցելուներին հետաքրքրում է ոչ այնքան բուն խոհանոցը, որքան որոշ ժամանակով միլիարդատիրոջ կյանքով ապրելու հնարավորությունը՝ գետի նույն տեսարանը, նույն սեղանն ու նույն ուտեստները. միայն թե այս անգամ ամեն մարդ ինքն է ընտրում ընթրիքի իր ուղեկցին։

Ջենսեն Հուանգի անձնական կյանքի շուրջ սկանդալը հասունացավ 2026 թվականի հոկտեմբերի վերջին, երբ մամուլում հրապարակումներ հայտնվեցին սինգապուրյան Megaspeed տեխնոլոգիական ընկերության նախկին ղեկավար Էլիս Հուանգի հետ նրա մտերիմ հարաբերությունների մասին։ Նոյեմբերի 8-ին Հուանգը Nvidia-ի աշխատակիցների առջև խոստովանեց, որ դավաճանել է կնոջը, և ներողություն խնդրեց ընտանիքից, իսկ արդեն նոյեմբերի 12-ին լքեց ընկերության ղեկավարի պաշտոնը։

Ընդ որում, այս պատմությունը ստացել է ոչ միայն անձնական, այլև քաղաքական հնչեղություն. ամերիկացի պաշտոնյաները կասկածում են, որ Էլիս Հուանգը կապեր ունի չինական հետախուզության հետ։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search