Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Բեզոսի կինն է որոշել, թե ով է դառնալու նոր Ջեյմս Բոնդը. ինչպես է Լորեն Սանչեսը «առաջ մղել» Ռոբերտ Փաթինսոնի թեկնածությունը

23:01, 18 նոյեմբերի

Համաշխարհային կինեմատոգրաֆի ամենաբաղձալի դերերից մեկը Ռոբերտ Փաթինսոնին բաժին է հասել ոչ միայն դերասանական տաղանդի շնորհիվ։ Ինչպես պնդում է Daily Mirror-ը, Ջեյմս Բոնդի դերում նրան հաստատելու հարցում մեծ դերակատարում է ունեցել միլիարդատեր Ջեֆ Բեզոսի կինը՝ Լորեն Սանչես Բեզոսը, որը վաղուց է համակրում բրիտանացի դերասանին և ակտիվորեն առաջ է մղել նրա թեկնածությունը։

Պարբերականի տեղեկություններով՝ 56-ամյա Լորենը տարիներ շարունակ եղել է «Մթնշաղի» աստղի երկրպագուն և օգնել է նրան մուտք գործել աշխարհի ամենաազդեցիկ զույգերից մեկի մտերիմ շրջապատ։ Մասնավորապես, 2023 թվականի դեկտեմբերին Փաթինսոնն իր սիրելիի՝ Սյուքի Ուոթերհաուսի հետ ներկա է եղել Բեզոսի և Սանչեսի նշանադրության առթիվ Լոս Անջելեսում կազմակերպված շքեղ երեկույթին։ Այդ ժամանակվանից ի վեր երկու զույգերը մտերմացել են։

Ըստ Mirror-ի աղբյուրի՝ 007 գործակալի դերի համար Փաթինսոնն ի սկզբանե նույնիսկ չէր էլ դիտարկվում գլխավոր հավակնորդների շարքում։ Սակայն, պարբերականի վարկածով, հենց Սանչեսի համառությունն է օգնել դերասանին շրջանցել մի քանի ֆավորիտների և ի վերջո ստանալ բաղձալի առաջարկը։

«Ռոբերտի անունը քննարկումների ժամանակ ամենից հաճախ հնչողներից չէր։ Կային այլ դերասաններ, որոնք, կարծես, շատ ավելի մոտ էին դերը ստանալուն։ Բայց հետո հանկարծ ամեն ինչ փոխվեց, և գլխավոր թեկնածուն դարձավ հենց նա։ Որոշ շրջանակներում նրա օգտին Լորենի ցուցաբերած համառությունը ոչ ոքի համար գաղտնիք չէր։ Միլիարդները Ջեֆինն են, բայց հենց Լորենը գիտի՝ ինչպես նրա լեզուն գտնել», — պատմել է պարբերականի զրուցակիցը։

Աղբյուրի խոսքով՝ Սանչեսը Հոլիվուդում ազդեցիկ դեմք է դարձել, և նրա կարծիքի հետ հաշվի են նստում։ Եթե նա ինչ-որ բանով տարվում է, շրջապատում դա անմիջապես նկատում են, իսկ Փաթինսոնի հարցում նա առանձնապես հետևողական է գտնվել։

Հետնապահից՝ գլխավոր հավակնորդ

Դեռ բոլորովին վերջերս Բոնդի դերի ամենահավանական թեկնածուների շարքում տալիս էին Աարոն Թեյլոր-Ջոնսոնի և այլ հայտնի դերասանների անունները։ Սակայն հոկտեմբերի վերջին եզրափակիչ անցածների ցուցակը կրճատվեց՝ սահմանափակվելով չորս անունով՝ Ռոբերտ Փաթինսոն, Ջոշ Օ'Քոնոր, Քալում Թըրներ և Ջեք Լոուդեն։

Թեկնածուները տարբեր օրերի կինոփորձեր են անցել տեսախցիկների և մի քանի ռեժիսորների առջև։ Ըստ Mirror-ի՝ որոշումը բավական արագ է կայացվել, սակայն հաղթողի անունը գաղտնի է պահվել։ Ինքը՝ Փաթինսոնը, դերում հաստատվելու մասին իմացել է միայն կիրակի օրը՝ լուրի հանրայնացումից ընդամենը մեկ օր առաջ։

Պարբերականը նաև հայտնում է, որ դերասանին միայն կինոփորձերին մասնակցելու համար կարող էին մոտ 1 միլիոն դոլար վճարել։ Իսկ Բոնդի դերի համար նախատեսված ընդհանուր հոնորարն ու ֆինանսական փաթեթը, կինոոլորտի աղբյուրների գնահատմամբ, կարող են կազմել 58-ից 75 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Ընդ որում, նախագծի ղեկավարներին, ինչպես պնդում են, չի կանգնեցրել անգամ այն հանգամանքը, որ Փաթինսոնին ստիպված են լինելու ավելի բարձր վարձատրություն առաջարկել, քան մյուս հավակնորդներին։

Երբ Հոլիվուդում հարցերը լուծում են ընտանեկան կապերը

Եթե հավատանք Mirror-ի աղբյուրներին, ապա քասթինգի վրա Լորեն Սանչեսի ազդեցությունը պայմանավորված է ոչ միայն նրա անձնական համակրանքով։ Նրա ամուսինը՝ Ջեֆ Բեզոսը, ղեկավարում է Amazon-ը, որի կազմում գործող MGM ստուդիան այժմ վերահսկում է Ջեյմս Բոնդի մասին ֆրանշիզայի ստեղծագործական զարգացումը։ Այսպիսով, հանրահայտ լրտեսական կերպարի ապագային վերաբերող որոշումների կենտրոնում է հայտնվել միլիարդատիրոջ ժամանցային կայսրությունը։

«Լորենը պտտվում է մի աշխարհում, որտեղ ընթրիքի սեղանի շուրջ ծավալված անկաշկանդ զրույցը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ։ Նրան պարտադիր չէ կինոստուդիայում պաշտոնական դիրք զբաղեցնել՝ իրադարձությունների վրա ազդելու համար։ Նրա կապերն իրենք իրենց մասին խոսում են», — նշել է պարբերականի զրուցակիցը։

Mirror-ի տվյալներով՝ Սանչեսը հիացմունքով է ընդունել երկուշաբթի օրը հրապարակված լուրն այն մասին, որ ընտրությունը կանգ է առել Փաթինսոնի վրա։ Ռեժիսոր Դենի Վիլնյովն անձամբ է հայտնել դերասանին, որ նրան բաժին է հասել իր կյանքի գլխավոր դերը։ Ավելի վաղ նրանք արդեն համագործակցել էին «Դյունա» ֆիլմի երրորդ մասի շրջանակում։

Փաթինսոնն այս ընտրությունն անվանել է «իրականացած երազանք»։ Առաջին անգամ 007 գործակալի կերպարով նրան ներկայացրել են սմոքինգով, ատրճանակը ձեռքին և դեմքի բնորոշ լուրջ արտահայտությամբ։

Սպասվում է, որ նոր ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն 2027 թվականին, իսկ պրեմիերան նախատեսված է 2028-ին։ Հստակ ժամկետներ դեռևս չեն նշվում։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search