Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Կապիտան Ամերիկան մնացել է առանց զույգի․ Էնթոնի Մաքին հայտարարել է, որ կանանց այլևս չեն գրավում հասուն տղամարդիկ

11:18, 19 նոյեմբերի

Marvel-ի ֆիլմերում Կապիտան Ամերիկայի դերը մարմնավորած 48-ամյա Էնթոնի Մաքին խոստովանել է, որ իր համար հեշտ չէ նոր ծանոթություններ հաստատելն ու հարաբերություններ կառուցելը։ Դերասանի կարծիքով՝ կանայք նախընտրում են երիտասարդ տղամարդկանց, ուստի տարիքի հետ զուգընկեր գտնելն ավելի ու ավելի է դժվարանում։

Իր անձնական կյանքի մասին Մաքին պատմել է Watch What Happens Live with Andy Cohen հաղորդման եթերում, որին մասնակցել է «12 12 12» ֆիլմի իր գործընկեր Ջեյմի Դորնանի հետ։ Երբ հաղորդավար Էնդի Քոհենը դերասանին հարցրել է՝ արդյոք նա մտադիր է կրկին ամուսնանալ, Մաքին անսպասելիորեն պատասխանել է. «Ես արդեն երիտասարդ տղամարդ չեմ, և ինձ թվում է՝ կանանց նման տղամարդիկ այլևս չեն գրավում»։

Քոհենն ու Դորնանն անմիջապես փորձել են հակադարձել նրա խոսքերին։

«Դա ճիշտ չէ՛»,– առարկել է հաղորդավարը։

Իսկ Դորնանը հումորով հիշեցրել է, որ Մաքին Marvel-ի ֆիլմերում նկարահանվելու շնորհիվ զգալի կարողություն է կուտակել։ Քոհենն էլ հավելել է, որ դերասանը ոչ միայն հաջողակ է, այլև հիանալի ֆիզիկական վիճակում է։

Այնուամենայնիվ, Մաքին մնացել է իր կարծիքին։

«Հասուն տարիքում ամեն ինչ բարդ է։ Կանանց դուր չեն գալիս ավելի մեծ տարիքի տղամարդիկ։ Նրանց երիտասարդ, եռանդով լի տղաներ են պետք»,– նշել է դերասանը։

Սա առաջին դեպքը չէ, երբ դերասանը խոսում է անձնական կյանքում հանդիպող դժվարությունների մասին։ 2025 թվականի փետրվարին People ամսագրին տված հարցազրույցում նա պատմել էր, որ դժվարությամբ է վստահում նոր մարդկանց և բացվում հավանական զուգընկերոջ առջև։ Մաքին նաև խոստովանել էր, որ չի օգտվում ծանոթությունների Tinder և Raya հավելվածներից՝ դա բացատրելով իր տարիքով։

Դերասանն ամուսնացած է եղել իր դպրոցական սիրելիի՝ Շելեթա Չապիտալի հետ։ Նրանց ամուսնությունը եղել է 2014-ից 2018 թվականներին։ Նախկին ամուսիններն ունեն չորս որդի, որոնց փորձում են հեռու պահել մամուլի ուշադրությունից։ Ամուսնալուծությունից հետո Մաքին գրեթե չի խոսում իր անձնական կյանքի մասին։

2025 թվականի օգոստոսին դերասանին նկատել էին Լոնդոնի Նոթինգ Հիլ թաղամասում՝ անհայտ շիկահեր կնոջը համբուրելիս։ Սակայն դրանից հետո նրանց միասին այլևս չեն տեսել։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search