Հոլիվուդյան դերասանուհի Հիլարի Սուոնքը, որն այժմ՝ 52 տարեկանում, սպասում է իր երրորդ երեխայի ծննդին, հասարակությանը կոչ է արել վերանայել ավելի հասուն տարիքում մայրանալու որոշում կայացրած կանանց նկատմամբ վերաբերմունքը։ «Օսկար»-ի կրկնակի դափնեկրի խոսքով՝ ուշ տարիքում մայրանալն աստիճանաբար դառնում է սովորական երևույթ, և ժամանակն է դադարել զարմանալ նման որոշումներից։
Այս մասին «Մեղուներ» հեռուստասերիալի աստղը պատմել է բրիտանական This Morning հեռուստահաղորդմանը տված հարցազրույցի ընթացքում։
Հաղորդման վարող Քեթ Դիլին, որն այժմ 50 տարեկան է, հիշել է, որ 42 տարեկանում կրտսեր որդու՝ Ջեյմսի ծննդից հետո իրեն անվանել են «տարիքով մայր»։ Նա Սուոնքից հետաքրքրվել է՝ արդյոք դերասանուհին այժմ բախվում է նման վերաբերմունքի։
«Գիտե՞ք, ժամանակն է հարմարվելու նոր նորմերին։ Աշխարհն այնքան է առաջադիմել, մարդիկ շատ ավելի երկար են ապրում, և ավելի ու ավելի շատ կանայք են ցանկանում երեխա ունենալ ավելի հասուն տարիքում։ Սա աստիճանաբար դառնում է միանգամայն սովորական երևույթ»,-հայտարարել է դերասանուհին։
Սուոնքը նաև խոստովանել է, որ այս հղիությունը շատ ավելի հեշտ է տանում, քան նախորդը, երբ սպասում էր երկվորյակների։
«Երկվորյակներով հղիության ընթացքում ես շարունակել եմ աշխատել մինչև հղիության երրորդ եռամսյակի երրորդ շաբաթը։ Դա հեշտ չէր․ օրական 18 ժամ աշխատում էի, և ինձ երկու փոխարինող դերասանուհի էր անհրաժեշտ, քանի որ նրանց թույլ չէր տրվում արտաժամյա աշխատել, մինչդեռ պարզվում է՝ հղի և հասուն տարիքի կնոջը դա թույլատրվում էր»,-հեգնանքով պատմել է Հիլարին։
Միաժամանակ դերասանուհին ընդգծել է, որ իրեն անսահման երջանիկ է զգում, քանի որ կարողացել է համատեղել կարիերան և մայրությունը։
Սուոնքի խոսքով՝ նրա երեքամյա երկվորյակները մեծ անհամբերությամբ են սպասում իրենց կրտսեր եղբոր կամ քրոջ լույս աշխարհ գալուն։ Դերասանուհին պատմել է, որ երեխաներն անընդհատ հարցնում են, թե երբ է ծնվելու փոքրիկը։
Հիշեցնենք, որ Հիլարի Սուոնքն իր երրորդ հղիության մասին հայտարարել է հոկտեմբերի 14-ին։ Նա Instagram-ի իր էջում հրապարակել էր ընտանեկան ինքնատիպ տեսանյութ, որում ինքն ու ամուսինը՝ երկվորյակների հետ, մթության մեջ պարում են՝ մարմնին ամրացված լուսարձակող ձողիկներով։ Տեսանյութի մի դրվագում Սուոնքը ցույց է տալիս արդեն կլորացած փորը, որին նույնպես ամրացված էր փոքրիկ լուսարձակող ձողիկ՝ խորհրդանշելով ապագա փոքրիկին։
Սա առաջին դեպքը չէ, երբ դերասանուհին պատասխանում է նրանց, ովքեր կարծում են, թե նա չափազանց մեծ է ևս մեկ երեխա ունենալու համար։ Ավելի վաղ, Դրյու Բերիմորի հաղորդմանը մասնակցելիս, Սուոնքն ուշադրություն էր հրավիրել տղամարդկանց և կանանց նկատմամբ կիրառվող երկակի չափանիշների վրա։
«Կանայք բախվում են խիստ քննադատության, երբ որոշում են երեխա ունենալ ավելի հասուն տարիքում։ Տղամարդկանց դեպքում նման վերաբերմունքը գրեթե չի դրսևորվում։ Եվ սա բավական ուշագրավ է»,– նշել է դերասանուհին։
Սուոնքը պատմել է նաև մի անծանոթ կնոջ հետ ունեցած զրույցի մասին։ Վերջինս հանդիմանել էր նրան՝ պնդելով, որ դերասանուհին չափազանց մեծ է մայրանալու համար։ Կինը նշել էր, որ Հիլարին կարող է չապրել այնքան, մինչև իր երեխաները մեծանան, և որպես օրինակ բերել էր սեփական հոր մահը, որին կորցրել էր 20 տարեկանից փոքր-ինչ ավելի մեծ տարիքում։
Սակայն Հիլարին խոստովանել է, որ այդ պատմությունն այլ կերպ է ընկալել։
«Ես մտածեցի՝ ավելի լավ է ծնվել և հասցնել ապրել բոլոր այն հրաշալի պահերը մարդու հետ, որը քեզ համար ամենաթանկը կդառնա, նույնիսկ եթե մի օր նա այլևս կողքիդ չլինի, քան ընդհանրապես երբեք նման փորձառություն չունենալ»,-բացատրել է դերասանուհին։
Հիլարի Սուոնքն ու նրա ամուսինը՝ ձեռնարկատեր Ֆիլիպ Շնայդերը, ամուսնացել են 2018 թվականին։ 2023 թվականի ապրիլին զույգը երկվորյակներ է ունեցել՝ Այային և Օմին։ Այժմ ամուսինները պատրաստվում են դիմավորել իրենց երրորդ երեխային, որի ծնունդը սպասվում է Սուրբ Ծննդյան տոներին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:44, 19 նոյեմբերի
«Տղամարդկանց կարելի է նույնիսկ 80 տարեկանում, իսկ կանանց՝ 40-ից հետո ո՞չ». 52 տարեկանում երրորդ երեխային սպասող Հիլարի Սուոնքը վրդովվել է երկակի չափանիշներից11:18, 19 նոյեմբերի
Կապիտան Ամերիկան մնացել է առանց զույգի․ Էնթոնի Մաքին հայտարարել է, որ կանանց այլևս չեն գրավում հասուն տղամարդիկ10:30, 19 նոյեմբերի
«Իրական կանանց փոխարեն՝ կեղծ կանայք». Իլոն Մասկի նախկին սիրելին հրապարակայնորեն քննադատել է միլիարդատիրոջը09:00, 19 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 18 նոյեմբերի
Բեզոսի կինն է որոշել, թե ով է դառնալու նոր Ջեյմս Բոնդը. ինչպես է Լորեն Սանչեսը «առաջ մղել» Ռոբերտ Փաթինսոնի թեկնածությունը22:23, 18 նոյեմբերի
Ամանորը Ralph Lauren-ի ոճով. ինչպես զարդարել տոնածառը «լուռ շքեղության» բոլոր կանոններով21:19, 18 նոյեմբերի
Rolls-Royce-ը նարդին վերածել է 50 հազար դոլարանոց շքեղության առարկայի. բացառիկ հավաքածուի ստեղծման վրա մի ամբողջ տարի է ծախսվել20:23, 18 նոյեմբերի
Սիրուհու հետ Ջենսեն Հուանգի աղմկահարույց լուսանկարից հետո Շանհայի ռեստորանում ասեղ գցելու տեղ չկա. այցելուները «որսի են դուրս եկել» միլիարդատիրոջ սեղանի համար19:50, 18 նոյեմբերի
«Մոնթե». լեգենդը՝ մանրամասներով. Genetic Production-ը նոր կինոնկար է ներկայացրել մարդ-դարաշրջանի մասին19:33, 18 նոյեմբերի
Աբու Դաբին սուպերզբոսանավերի սեփականատերերին գրավում է շքեղ հանգստի առաջարկներով. էմիրությունը մտադիր է էլ ավելի շատ միլիարդատերերի ներգրավել16:24, 18 նոյեմբերի
«Թրամփի տակդիրների պայուսակը». նախագահի օգնականը համացանցում ծաղրի է ենթարկվել ասիական շրջագայության ժամանակ կրած հսկայական պայուսակի պատճառով16:01, 18 նոյեմբերի
