Հոլիվուդյան դերասանուհի Քրիստինա Ռիչին պատմել է, թե ինչու է դադարել շփվել լեգենդար Շերի հետ, որը ժամանակին նրա համար իսկական խորհրդատու և ուսուցիչ էր դարձել։ Պարզվել է, որ տարիներ շարունակ տևած տարաձայնության պատճառը թյուրիմացությունն է եղել, որը տեղի է ունեցել գրեթե 30 տարի առաջ, երբ Ռիչին ընդամենը 19 տարեկան էր։
Դերասանուհին կինոյում իր նորամուտը նշել է 1990 թվականին՝ նկարահանվելով «Ջրահարսները» ֆիլմում, որտեղ մարմնավորել է Շերի հերոսուհու դստերը։ Այդ ժամանակ նա ընդամենը ինը տարեկան էր, իսկ նրա գործընկերուհիներից էր նաև Վայնոնա Ռայդերը։
Ռիչին միշտ ջերմությամբ է հիշել Շերին, որը հոգ էր տանում իր մասին, պաշտպանում էր նրան նկարահանման հրապարակում ծագող տարաձայնություններից և նույնիսկ հրավիրում իր՝ Մալիբուում գտնվող տուն՝ գիշերազգեստներով կազմակերպվող երեկույթների։ 2024 թվականին նկարահանված Child Star վավերագրական ֆիլմում դերասանուհին պատմել է, որ երգչուհին իր հովանավորության տակ է վերցրել իրեն և օգնել կողմնորոշվել կինոարդյունաբերության բարդ աշխարհում։
Սակայն ծանոթությունից մոտ տասը տարի անց նրանց շփումը դադարել է։ Տարիներ անց՝ Watch What Happens Live with Andy Cohen հաղորդմանը մասնակցելու ժամանակ, Ռիչին պարզաբանել է, թե ինչ է տեղի ունեցել։
Երբ հաղորդավար Էնդի Քոենը հարցրել է՝ արդյոք նա կապ է պահպանում երգչուհու հետ, դերասանուհին պատասխանել է.
«Ցավոք, ոչ։ Նա դեռ զայրացած է ինձ վրա։ Նա հիշաչար է»։
Ռիչիի խոսքով՝ ամեն ինչ տեղի է ունեցել, երբ ինքը 19 տարեկան էր։ Ամսագրերից մեկում՝ ենթադրաբար Rolling Stone-ում կամ Premiere-ում, հրապարակվել էր Շերի հարցազրույցը, որտեղ երգչուհին, իբր, ոչ այնքան բարեհաճ է արտահայտվել իր երիտասարդ գործընկերուհու մասին։
Հրապարակումից հետո Շերը դերասանուհուն ձայնային հաղորդագրություն է թողել։ Նա բացատրել է, որ լրագրողները հաճախ առանձնացնում և հրապարակում են ամենատհաճ արտահայտությունները, ապա ներողություն խնդրել տեղի ունեցածի համար։ Սակայն 19-ամյա Քրիստինան նրան հետ չի զանգահարել։
«Եվ, ըստ երևույթին, նա վիրավորվել է հենց նրանից, որ ես չպատասխանեցի իր հաղորդագրությանը։ Ավելի ուշ փորձել եմ կապ հաստատել նրա հետ, բայց պատասխանն ամբողջական լռությունն էր»,-պատմել է դերասանուհին։
Միևնույն ժամանակ Ռիչին ընդգծել է, որ մինչ օրս պաշտում է Շերին և լիովին հասկանում նրա արձագանքը։
«Ես միանգամայն կարող եմ ինձ պատկերացնել Շերի փոխարեն։ Նա կարող էր մտածել. «Աստվա՜ծ իմ, ինձ սխալ են մեջբերել։ Պետք է զանգահարեմ այդ երիտասարդ աղջկան և ամեն ինչ բացատրեմ»։ Իսկ հետո այդ աղջիկն այնքան է լկտիանում, որ նույնիսկ հետ չի զանգում՝ ասելու. «Շե՛ր, ամեն ինչ կարգին է, ես Ձեզ այնքան եմ սիրում»։ Նրա փոխարեն ես նույնպես սարսափելի կզայրանայի։ Ես հասկանում եմ նրան»,-խոստովանել է Քրիստինան։
Զրույցի վերջում դերասանուհին անմիջապես տեսախցիկին նայելով՝ դիմել է երգչուհուն՝ ակնհայտորեն հույս ունենալով հաշտվել նրա հետ.
«Սիրում եմ քեզ, Շե՛ր։ Ես քեզ շատ եմ սիրում»։
Պատմությունը սոցիալական ցանցերում հակասական արձագանքների է արժանացել։ Որոշ օգտատերեր զարմացել են, որ գրեթե 30 տարի տևած տարաձայնության պատճառ կարող էր լինել ընդամենը մեկ անպատասխան ձայնային հաղորդագրությունը։
«Մի րոպե, նրանք վիճե՞լ են միայն այն պատճառով, որ նա գրեթե 30 տարի առաջ ներողություն խնդրելուց հետո հետ չի զանգահարել։ Եթե դա ճիշտ է, ապա սա անհավանական մանրախնդրություն է»,-գրել է մեկնաբաններից մեկը։
Մյուսները նշել են, որ Շերը չպետք է լրագրողների վրա բարդեր սեփական խոսքերի պատասխանատվությունը, իսկ ոմանք երգչուհուն խորհուրդ են տվել վերջապես մոռանալ հին վիրավորանքը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:33, 19 նոյեմբերի
«Նա հիշաչար է». Քրիստինա Ռիչին պատմել է, թե ինչու է Շերը դադարել շփվել իր հետ14:14, 19 նոյեմբերի
Սարդ-մարդը կմարմնավորի ChatGPT-ի ստեղծողին․ Սեմ Ալթմանը խոստովանել է, որ իր կյանքն առանց այդ էլ չափազանց տարօրինակ է13:06, 19 նոյեմբերի
Բրիտանական կառավարությունը ծաղրել է նոր Ջեյմս Բոնդին12:31, 19 նոյեմբերի
«Հանգստացիր կամ հեռացիր բեմից». Մրայա Քերին քննադատության է արժանացել Բրազիլիայում ունեցած տարօրինակ ելույթից հետո12:15, 19 նոյեմբերի
Սկանդալ «Միսս Տիեզերք» մրցույթում․ մասնակիցները սայթաքել են, կազմակերպիչները փորձում են արդարանալ11:44, 19 նոյեմբերի
«Տղամարդկանց կարելի է նույնիսկ 80 տարեկանում, իսկ կանանց՝ 40-ից հետո ո՞չ». 52 տարեկանում երրորդ երեխային սպասող Հիլարի Սուոնքը վրդովվել է երկակի չափանիշներից11:18, 19 նոյեմբերի
Կապիտան Ամերիկան մնացել է առանց զույգի․ Էնթոնի Մաքին հայտարարել է, որ կանանց այլևս չեն գրավում հասուն տղամարդիկ10:30, 19 նոյեմբերի
«Իրական կանանց փոխարեն՝ կեղծ կանայք». Իլոն Մասկի նախկին սիրելին հրապարակայնորեն քննադատել է միլիարդատիրոջը09:00, 19 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 18 նոյեմբերի
Բեզոսի կինն է որոշել, թե ով է դառնալու նոր Ջեյմս Բոնդը. ինչպես է Լորեն Սանչեսը «առաջ մղել» Ռոբերտ Փաթինսոնի թեկնածությունը22:23, 18 նոյեմբերի
Ամանորը Ralph Lauren-ի ոճով. ինչպես զարդարել տոնածառը «լուռ շքեղության» բոլոր կանոններով21:19, 18 նոյեմբերի
Rolls-Royce-ը նարդին վերածել է 50 հազար դոլարանոց շքեղության առարկայի. բացառիկ հավաքածուի ստեղծման վրա մի ամբողջ տարի է ծախսվել