Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Ֆլորենս Փյուն պատասխանել է քննադատներին․ դերասանուհին բացահայտել է նիհարելու և արտաքինի փոփոխության իրական պատճառները

15:26, 19 նոյեմբերի

«Օփենհայմեր» և «Դյունա» ֆիլմերի աստղ Ֆլորենս Փյուն դեմ է արտահայտվել իր արտաքինի վերաբերյալ տարածվող ենթադրություններին։ 30-ամյա դերասանուհին հերքել է Ozempic դեղամիջոցի օգտագործման և պլաստիկ վիրահատությունների մասին լուրերը, ինչպես նաև խոստովանել է, որ սոցիալական ցանցերում իր դեմքի և կազմվածքի մշտական քննարկումները լուրջ սթրեսի աղբյուր են դարձել իր համար։

Դերասանուհու արձագանքի առիթ են դարձել նոյեմբերի 15-ին Լոս Անջելեսում կայացած Governors Awards մրցանակաբաշխությունից նրա լուսանկարները։ Կարմիր գորգին Փյուի հայտնվելուց հետո օգտատերերը սկսել են համեմատել նրա ներկայիս լուսանկարներն ավելի վաղ արված կադրերի հետ և ենթադրել, որ նա դիմել է կոսմետիկ միջամտությունների։

фп.jpg (131 KB)

Մասնավորապես, դերասանուհուն վերագրել են ֆիլլերների ներարկումներ, դեմքի լիպոսակցիա, Բիշայի ճարպային գնդիկների հեռացում, կոպերի, կզակի և քթի շտկում, ինչպես նաև Ozempic-ի օգնությամբ նիհարելու փորձ։

Չորեքշաբթի՝ նոյեմբերի 18-ին, Փյուն Instagram-ի իր էջում ծավալուն գրառում է հրապարակել՝ չթաքցնելով իր վրդովմունքը։

«Ես արթնանում եմ, և հազարավոր մարդիկ քննարկում են ինձ ու իմ մարմինը այնպես, որ դա պարզապես անհնար է ընկալել։ Այժմ սոցիալական ցանցերում մարդիկ տարված են պլաստիկ վիրահատությունների և Ozempic-ի օգտագործումից հետո արտաքինի փոփոխությունների մասին խոսակցություններով։ Նրանք բառացիորեն փորձում են մաս առ մաս վերլուծել՝ որն է ճշմարտություն է, իսկ որը՝ հորինվածք»,-գրել է դերասանուհին։

Նա ընդգծել է, որ երբեք չի օգտագործել Ozempic և դեմքի պլաստիկ վիրահատություններ չի կատարել։

фп1.jpg (34 KB)

«Ես երբեք չեմ օգտագործել Ozempic։ Ես ԵՐԲԵՔ դեմքի պլաստիկ վիրահատություն չեմ արել։ Եվ նույնիսկ չհամարձակվեք պնդել, թե քիթս բնական չէ։ Ես միշտ այս գեղեցիկ քիթն եմ ունեցել։ Նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ նորածին էի»,-վրդովված հայտարարել է Փյուն։

Դերասանուհին նաև հիշեցրել է, որ կարիերայի հենց սկզբից բախվել է իր կազմվածքի քննադատությանն ու մարմնի արտաքին տեսքի համար նվաստացնող մեկնաբանություններին։ Նրա խոսքով՝ իրեն պարբերաբար գրում են, թե չափազանց գեր է, խորհուրդ տալիս նիհարել, վազքի դուրս գալ կամ սկսել քաշի նվազեցման համար նախատեսված դեղամիջոցներ ընդունել։

Միևնույն ժամանակ Փյուն իր արտաքինի փոփոխությունները բացատրել է ոչ թե կոսմետիկ միջամտություններով, այլ սեփական առողջության նկատմամբ վերաբերմունքի փոփոխությամբ։ 30-ամյակից հետո նա որոշել է վերանայել իր սովորությունները, փոխել վերաբերմունքն ալկոհոլի նկատմամբ և իր առջև մարզական նպատակ դնել՝ սովորել ձգումներ կատարել պտտաձողից։

фп2.jpg (71 KB)

«Կարիերայիս ընթացքում առաջին անգամ հնարավորություն ունեցա լիարժեք հանգստանալու, բավականաչափ քնելու, արթնանալու, մարզվելու և կանոնավոր սնվելու։ Ես ինքս ցանկացա ավելի շատ շարժվել և դադարել իմ մարմինն ընկալել որպես մի բան, որն ինքնըստինքյան պետք է լինի։ Գիտե՞ք՝ այս ամբողջ ընթացքում որքան եմ նիհարել։ Ընդամենը երկու ֆունտ՝ մոտ 900 գրամ»,-պատմել է դերասանուհին։

Փյուի խոսքով՝ իր համար շատ ավելի կարևոր է եղել մկանային զանգվածի ավելացումը։ Անձնական մարզիչ Մեթ Բիվենի հետ մարզումների շնորհիվ նա այժմ կարողանում է վեց անգամ ձգվել պտտաձողից և բարձրացնել 110 կիլոգրամ ծանրություն։

«Ես այնքան շատ եմ աշխատել, որպեսզի կարգի բերեմ և՛ միտքս, և՛ մարմինս։ Չեմ ուզում իմ ներսում բացասական մտքերի համար տեղ թողնել։ Ես պարզապես հոգ եմ տանում իմ մասին, և վերջ»,-ընդգծել է աստղը։

Առանձին անդրադառնալով թեմային՝ դերասանուհին պատմել է, որ նախկինում ևս բախվել է իր արտաքինի մասին կեղծ տեղեկությունների տարածմանը։ Նրա խոսքով՝ այս տարի ինքը դատական հայց է ներկայացրել մի քանի լրատվամիջոցի դեմ, որոնք հրապարակել էին արհեստական բանականության միջոցով ստեղծված պատկերներ, որոնցում իբր երևում էր, թե ինչպես է ինքը գեղեցկության ներարկումներ կատարում։

Հրապարակումներում պնդվում էր, թե Փյուն իր հետևորդներին գովազդում է բոտոքս և շուրթերի ֆիլլերներ։ Դերասանուհին դա որակել է որպես սուտ տեղեկություն, որը վնասել է իր հեղինակությանը։

Իր գրառման ավարտին նա օգտատերերին կոչ է արել դադարել գնահատականներ տալ ուրիշների արտաքինին և մտածել, թե ինչու են իրենք այդքան հակված քննադատելու շրջապատին։

«Խնդրում եմ՝ ավելի բարի եղեք ձեր և շրջապատի մարդկանց նկատմամբ, երբ քննարկում եք որևէ մեկի արտաքին տեսքը։ Մենք բոլորս իրական մարդիկ ենք, և մեզանից յուրաքանչյուրն ունի իր կյանքը»,-գրել է Փյուն։

Նա նաև հավելել է, որ զայրույթ չի զգում իրեն քննադատողների նկատմամբ։ Դերասանուհուն վրդովեցնում է ոչ թե առանձին մարդկանց վերաբերմունքը, այլ կանանց մարմինների և փոփոխվող գեղեցկության չափանիշների շուրջ մշտական քննարկումների մշակույթը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search