Նյու Յորքի Հինգերորդ պողոտան կրկին գլխավորել է աշխարհի ամենաթանկ առևտրային փողոցների վարկանիշը՝ առաջ անցնելով Լոնդոնի Նյու Բոնդ սթրիթից և Միլանի Վիա Մոնտենապոլեոնեից։ Վերջին մեկ տարվա ընթացքում Մանհեթենի այս հեղինակավոր հատվածում առևտրային տարածքների վարձակալության արժեքն աճել է միանգամից 35 տոկոսով՝ տարեկան միջինը հասնելով 2700 դոլարի՝ մեկ քառակուսի ֆուտի դիմաց։
Այս տվյալները ներկայացրել է միջազգային խորհրդատվական Cushman & Wakefield ընկերությունը՝ Main Streets Across the World 2026 ամենամյա հետազոտության շրջանակում, որն ընդգրկում է աշխարհի 147 առաջատար առևտրային փողոցները։
Հինգերորդ պողոտան վարկանիշի երրորդ հորիզոնականից բարձրացել է առաջինը՝ 2023 թվականից ի վեր առաջին անգամ վերականգնելով առաջատարի դիրքը։
Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի առաջին տեղը զբաղեցրած Լոնդոնի Նյու Բոնդ սթրիթում տարեկան վարձակալության արժեքը կազմում է 2230 դոլար՝ մեկ քառակուսի ֆուտի դիմաց, իսկ Միլանի Վիա Մոնտենապոլեոնեում՝ 2160 դոլար։ Ընդ որում, վերջին մեկ տարվա ընթացքում երկու փողոցներում էլ վարձակալության գները գրեթե չեն փոխվել։
Խոսքը Հինգերորդ պողոտայի մոտ կես մղոն երկարությամբ հատվածի մասին է, որը ձգվում է 49-րդ փողոցում գտնվող Saks Fifth Avenue հանրախանութից մինչև Կենտրոնական զբոսայգու հարավարևելյան հատվածը՝ 60-րդ փողոցի մոտ։ Այստեղ են գտնվում աշխարհի առաջատար ապրանքանիշերի բուտիկները, ոսկերչական խանութներն ու հայտնի հանրախանութները, այդ թվում՝ Tiffany & Co.-ն և Bergdorf Goodman-ը։ Հեղինակավոր դիրքի և զբոսաշրջիկների հսկայական հոսքի շնորհիվ Մանհեթենի այս հատվածը շարունակում է մնալ միջազգային ընկերությունների համար ամենացանկալի վայրերից մեկը։
Հինգերորդ պողոտայի վերադարձը վարկանիշի առաջին հորիզոնական մեծածավալ ներդրումների և լավագույն առևտրային տարածքների համար աճող մրցակցության արդյունք է։ Վերջին երկու տարիների ընթացքում շքեղ ապրանքանիշերի խմբերը այս փողոցի անշարժ գույքում ներդրել են գրեթե 4 միլիարդ դոլար։ Մասնավորապես, Prada-ն ավելի քան 800 միլիոն դոլարով ձեռք է բերել իր խանութները տեղակայող շենքերը, իսկ ֆրանսիական Kering հոլդինգը սեփական անշարժ գույքի ձեռքբերման համար ծախսել է գրեթե 1 միլիարդ դոլար։ Rolex-ն էլ այստեղ կառուցում է 30-հարկանի առաջատար խանութ, որի արժեքը կազմում է շուրջ 250 միլիոն դոլար։
Հեղինակավոր առևտրային տարածքների նկատմամբ պահանջարկը շարունակում է աճել, իսկ ազատ տարածքների թիվը՝ նվազել։ Cushman & Wakefield-ի տվյալներով՝ 2026 թվականի երրորդ եռամսյակում Հինգերորդ պողոտայի վերին հատվածում վարձակալության համար հասանելի տարածքների մասնաբաժինը նվազել է մինչև 13 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 4,4 տոկոսային կետով։
Միևնույն ժամանակ փոխվում է նաև առաջատար խանութների հայեցակարգը։ Այժմ դրանք ծառայում են ոչ միայն որպես վաճառքի կետեր, այլև որպես ապրանքանիշին ծանոթանալու, ժամանցի և գնորդների հետ անմիջական շփման հարթակներ։ Դրա օրինակներից մեկը Հինգերորդ պողոտայում բացված Meta խանութն է, որտեղ այցելուները կարող են փորձարկել վիրտուալ իրականության սարքերն ու խելացի ակնոցները, երաժշտություն լսել և սուրճ խմել։
Փոխվում է նաև փողոցի ստորին հատվածի տեսքը, որտեղ նախկինում գերակշռում էին հուշանվերների կրպակներն ու մատչելի ապրանքների խանութները։ Դրանց աստիճանաբար փոխարինում են սպորտային հագուստի, կոշիկի և վերնահագուստի ապրանքանիշերը, որոնք հիմնականում ուղղված են երիտասարդ սպառողներին։
Այնուամենայնիվ, աշխարհի առաջատար առևտրային թաղամասերը շարունակում են գրավել միջազգային ապրանքանիշերին։ Մեկ տարվա ընթացքում աշխարհի 30 ամենահեղինակավոր առևտրային փողոցներում կնքվել է խանութների վարձակալության և բացման 153 գործարք՝ ընդհանուր առմամբ ավելի քան 815 հազար քառակուսի ֆուտ մակերեսով տարածքների համար։ Նոր տարածքների շուրջ 90 տոկոսը զբաղեցրել են միջազգային ընկերությունները, իսկ վարձակալված տարածքների 57 տոկոսը բաժին է հասել նորաձևության ապրանքանիշերին։
Հատկապես աշխույժ է Հինգերորդ պողոտայում Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ։ Դեկտեմբերին այստեղ ամեն օր անցնող հետիոտների թիվը կարող է հասնել 1,5 միլիոնի։ Շքեղ ապրանքանիշերի համար սա պարզապես հեղինակավոր հասցե չէ, այլ հնարավորություն՝ հայտնվելու աշխարհի տարբեր երկրներից ժամանած գնորդների ուշադրության կենտրոնում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:35, 19 նոյեմբերի
Նյու Յորքի Հինգերորդ պողոտան կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ առևտրային փողոցը18:00, 19 նոյեմբերի

16:30, 19 նոյեմբերի
Dior-ը, Omega-ն և Aston Martin-ը պայքարում են նոր գործակալ 007-ի կողքին հայտնվելու համար15:26, 19 նոյեմբերի
Ֆլորենս Փյուն պատասխանել է քննադատներին․ դերասանուհին բացահայտել է նիհարելու և արտաքինի փոփոխության իրական պատճառները14:33, 19 նոյեմբերի
«Նա հիշաչար է». Քրիստինա Ռիչին պատմել է, թե ինչու է Շերը դադարել շփվել իր հետ14:14, 19 նոյեմբերի
Սարդ-մարդը կմարմնավորի ChatGPT-ի ստեղծողին․ Սեմ Ալթմանը խոստովանել է, որ իր կյանքն առանց այդ էլ չափազանց տարօրինակ է13:06, 19 նոյեմբերի
Բրիտանական կառավարությունը ծաղրել է նոր Ջեյմս Բոնդին12:31, 19 նոյեմբերի
«Հանգստացիր կամ հեռացիր բեմից». Մրայա Քերին քննադատության է արժանացել Բրազիլիայում ունեցած տարօրինակ ելույթից հետո12:15, 19 նոյեմբերի
Սկանդալ «Միսս Տիեզերք» մրցույթում․ մասնակիցները սայթաքել են, կազմակերպիչները փորձում են արդարանալ11:44, 19 նոյեմբերի
«Տղամարդկանց կարելի է նույնիսկ 80 տարեկանում, իսկ կանանց՝ 40-ից հետո ո՞չ». 52 տարեկանում երրորդ երեխային սպասող Հիլարի Սուոնքը վրդովվել է երկակի չափանիշներից11:18, 19 նոյեմբերի
Կապիտան Ամերիկան մնացել է առանց զույգի․ Էնթոնի Մաքին հայտարարել է, որ կանանց այլևս չեն գրավում հասուն տղամարդիկ10:30, 19 նոյեմբերի
«Իրական կանանց փոխարեն՝ կեղծ կանայք». Իլոն Մասկի նախկին սիրելին հրապարակայնորեն քննադատել է միլիարդատիրոջը