Netflix-ի նոր «The Body» սերիալը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ դեռևս նախքան հարթակի վարկանիշում ամրապնդվելու հնարավորություն ունենալը։ Ավելի քան 118,000 մարդ ստորագրել է խնդրագիր, որով պահանջում են չեղարկել շոուն՝ մեղադրելով դրա ստեղծողներին հայհոյանքի, սատանիզմի տարածման և քրիստոնեական արժեքները վիրավորելու մեջ։
Նոյեմբերի 11-ին պրեմիերան ունեցած ութ մասից բաղկացած դեռահասների դրաման պատմում է կաթոլիկ դպրոցի պարային թիմի մասին։ Այն ստեղծել է Քուին Շեփարդը, որը գրել, խաղացել և ռեժիսորել է սերիալը։
Հելոուինի երեկույթի ժամանակ աղջիկները բեմադրում են սատանայական ծես՝ կեղծելով իրենց դասընկերներից մեկի զոհաբերությունը որպես անմեղ կույս։ Սակայն, դրանից հետո թիմի անդամները սկսում են մարգարեական տեսիլքներ տեսնել, ինչը զանգվածային հիստերիայի ալիք է առաջացնում իրենց քաղաքում։ Հենց այս սյուժեն էր, որը վրդովմունք է առաջացրել որոշ կրոնական խմբերի շրջանում։ CitizenGO հարթակում մեկնարկել է խնդրագիր՝ պահանջելով սերիալի չեղարկումը՝ այն անվանելով «սատանայական ծեսերով հայհոյող, հակաքրիստոնեական նախագիծ»։
«Ծնողները չեն կարող ստուգել իրենց դեռահասների դիտած յուրաքանչյուր սերիալ։ Netflix-ը հույսը դնում է դրա վրա», - նշվում է խնդրագրում։
Նոյեմբերի 19-ին՝ պրեմիերայից մի փոքր ավելի քան մեկ շաբաթ անց, խնդրագիրը հավաքել էր ավելի քան 118,000 ստորագրություն։ Դրա հեղինակները նաև քննադատել են Netflix-ի գովազդային արշավը՝ ընդգծելով հարթակի հրապարակված լուսանկարները, որոնցում սերիալի հերոսները պատկերված են որպես սրբեր։
Չնայած քննադատության ալիքին՝ «Մարմինը» բարձր դիտման ցուցանիշներ է ունեցել։ Variety-ի տվյալներով՝ սերիալը ԱՄՆ-ում առաջին հինգ օրերի ընթացքում հավաքել է 5.1 միլիոն դիտում։ Հրապարակման պահին այն նաև երրորդ տեղն է զբաղեցրել Netflix-ի Կանադայում ամենաշատ դիտվող տասնյակի շարքում։
Սա առաջին սկանդալը չէ, որի բախվում է Netflix-ը
Խնդրագրի հեղինակները նաև մեջբերել են հոսքային հսկայի այլ նախագծեր, որոնք նախկինում վրդովմունք են առաջացրել կրոնական և հասարակական կազմակերպությունների շրջանում։ Մասնավորապես, նրանք հիշատակել են 2019 թվականի բրազիլական «Քրիստոսի առաջին գայթակղությունը» կատակերգությունը, որը քննադատության ենթարկվեց Հիսուսի երգիծական պատկերման համար: Խնդրագրում նաև հիշատակվում է 2020 թվականի ֆրանսիական «Cuties» դրաման, որը մեղադրվում էր 11-ամյա աղջիկներին սեռականացնելու մեջ։
Այնուամենայնիվ, նման բողոքները հազվադեպ են հանգեցնում հարթակներից վիճահարույց բովանդակության հեռացմանը։
2019 թվականին ավելի քան 20,000 մարդ ստորագրել է մի խնդրագիր՝ պահանջելով չեղարկել Good Omens սերիալը՝ պնդելով, որ այն ծաղրում է Աստծուն և նորմալացնում սատանիզմը: Սակայն արշավի կազմակերպիչները սխալ են թույլ տվել. խնդրագիրն ուղարկվել է Netflix-ին, չնայած սերիալը արտադրվել էր Amazon-ի կողմից: Հետագայում սերիալը երկարաձգվել է երկրորդ և երրորդ եթերաշրջաններով: 2021 թվականին Netflix-ի մոտ 100 աշխատակից բողոքի ցույց են անցկացրել ընկերության Լոս Անջելեսի գլխավոր գրասենյակի դիմաց: Նրանք դեմ էին Դեյվ Շապելի «The Closer» կատակերգական հատուկ թողարկմանը՝ կատակերգուին մեղադրելով տրանսֆոբիայի մեջ: Չնայած բողոքի ցույցերին՝ Netflix-ը չի հեռացրել շոուն իր կատալոգից։ «Սաութ Փարք» մուլտսերիալը նույնպես բազմաթիվ վեճերի առարկա է դարձել՝ բազմիցս քննադատության արժանանալով քրիստոնյաների, մուսուլմանների, մորմոնների և Դոնալդ Թրամփի վարչակազմի անդամների կողմից։ Այնուամենայնիվ, շոուն շարունակում է հեռարձակվել՝ ներկայումս ունենալով 29 եթերաշրջան։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:28, 20 նոյեմբերի
Ավելի քան 118,000 մարդ պահանջում է չեղարկել Netflix-ի նոր սերիալը՝ «սատանիզմի» և «քրիստոնյաներին վիրավորելու» պատճառով12:38, 20 նոյեմբերի
Մելանիա Թրամփը փայլել է իր նոր Amazon նախագծի պրեմիերային առանց ամուսնու. Դոնալդը վերադարձել է Չինաստանից, բայց չի աջակցել Առաջին տիկնոջը12:18, 20 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը բացահայտել է իր կատարյալ մարմնի գաղտնիքը 57 տարեկանում. Ինչից է հրաժարվել աստղը իր կազմվածքի համար11:30, 20 նոյեմբերի
«Անկախություն». 1920-ականների սիրային եռանկյունի՝ Թելման Խաչատրյանի, Միլենա Ղազարյանի ու Հրանտ Հովսեփյանի գլխավոր դերակատարմամբ (ֆոտո/վիդեո)11:15, 20 նոյեմբերի
«Գեր, փքված և զզվելի». Մեգին Քելլին խիստ քննադատել է Լեոնարդո Դի Կապրիոյին ծննդյան օրվանից հետո10:30, 20 նոյեմբերի
Հինգ տարի սեքսից զուրկ լինելուց հետո Քլոե Քարդաշյանը որոշել է, որ «դեմիսեքսուալ» է09:00, 20 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 19 նոյեմբերի
Birkin-ը՝ GTA 6-ի աշխարհից․ Hermès-ի խորհրդանշական պայուսակը պատվել է Vice City-ի ոճով փայլող բյուրեղներով22:19, 19 նոյեմբերի
Աթեիստ, որը հանդիպել է Հռոմի պապին, փանկ-ռոքի երկրպագու և ծանոթությունների հավելվածի ստեղծող․ արհեստական բանականության աշխարհի յոթ արտասովոր միլիարդատերերը21:34, 19 նոյեմբերի
WSJ․ Ի պաշտպանություն կաշվե բաճկոններ կրող միջին տարիքի տղամարդկանց20:20, 19 նոյեմբերի
600 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ «արժանապատիվ կյանքի» համար․ ռուսաստանցի օլիգարխի նախկին կինը ամուսնալուծությունից հետո ռեկորդային գումար է պահանջում19:35, 19 նոյեմբերի
Նյու Յորքի Հինգերորդ պողոտան կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ առևտրային փողոցը