Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

«Պենելոպե, օ՜, Պենելոպե…». երբ սպասումը դառնում է ճակատագիր, իսկ հավատարմությունը՝ ընտրություն

10:30, 21 նոյեմբերի

Կան կանայք, որոնց պատմությունները ժամանակը չի կարողանում հնացնել։ Նրանք ապրում ենդարերի միջով՝ փոխելով անունները, հագուստներն ու միջավայրը, բայց պահպանելով իրենց հոգունույն անբացատրելի ուժը։ Այդպիսին է Պենելոպեն՝ Հոմերոսի «Ոդիսականից» մեզ հասած կինը, որին Սիմոն Աբգարյանը նոր շունչ ու նոր իրականություն է հաղորդել Սոս Սարգսյանի անվանՀամազգային պետական թատրոնի «Պենելոպե, օ՜, Պենելոպե…» ներկայացման մեջ։

Unknown-1.jpg (42 KB)

Այս պատմության կենտրոնում Դինահն է՝ Նարինե Գրիգորյանի մարմնավորմամբ։ Քսան տարի նասպասում է պատերազմ մեկնած ամուսնուն՝ Էլիասին։ Բայց նրա սպասումը լոկ սիրած տղամարդուվերադարձի ակնկալիք չէ։ Դա գիտակցված ընտրություն է, սեփական սկզբունքներին, արմատներին, ընտանիքին և ինքն իրեն հավատարիմ մնալու որոշում։ Դինահը չի ցանկանում, որ իրփոխարեն որոշեն՝ ինչպես ապրել, ում սիրել և երբ դադարել սպասել։ Նրա լռության մեջ ավելի շատուժ կա, քան շատերի բարձրաձայն խոստովանություններում։ Բայց այս պատմությունը միայնԴինահի մասին չէ։ Յուրաքանչյուր հերոս իր ճշմարտությունն ունի, և հենց այդ ճշմարտություններիբախումն է ներկայացմանը հաղորդում դրամատիկ լիցք։ Էլիասը՝ Վարշամ Գևորգյանիմարմնավորմամբ, պատերազմից վերադարձած մարդն է, որի ներսում պատերազմը, կարծես, դեռչի ավարտվել։ Նա որդեգրել է պացիֆիզմի գաղափարները՝ խաղաղության հավատը։ Նրա կերպարըհիշեցնում է, որ պատերազմից տուն վերադառնալը դեռ չի նշանակում վերադառնալ նախկինկյանքին։

Unknown-2-3.jpg (40 KB)

Մարդը կարող է հաղթահարել հեռավորությունը, բայց չկարողանալ հաղթահարել իր ներսումմնացած ավերածությունները։ Էլիասի ճակատագիրը հարց է՝ ինչպե՞ս ապրել պատերազմից հետո,ինչպե՞ս հաշտվել աշխարհի և ինքդ քեզ հետ։ Անթեն՝ Նարեկ Բաղդասարյանի մարմնավորմամբ,Դինահի աշխարհում հայտնված հակառակ բևեռն է։ Նա ցանկանում է ամուսնանալ նրա հետ ևպատրաստ է ամեն ինչի՝ իր նպատակին հասնելու համար։ Անթեն պարզապես մեկ այլ տղամարդչէ, որը փորձում է գրավել կնոջ սիրտը։ Նա մարմնավորում է տիրանալու ցանկությունը,եսասիրությունն ու այն վտանգավոր համոզմունքը, թե մարդու կամքը կարելի է հաղթահարելճնշմամբ։ Նրա և Դինահի հակադրությունը սիրո և իշխանության, ազատ ընտրության ևպարտադրանքի բախում է։ Նուրիցան՝ Ալլա Սահակյանի, Օդեսսան՝ Տաթև Հովակիմյանի, Թեոսը՝Անդրանիկ Միքայելյանի, իսկ Սոֆյան՝ Միլենա Ղազարյանի մարմնավորմամբ, ամբողջացնում ենայս յուրահատուկ աշխարհը։ Նրանց ներկայությունը պատմությունը դուրս է բերում երկու մարդուանձնական դրամայի սահմաններից։ Բեմում ձևավորվում է մի ամբողջ մարդկային միջավայր,որտեղ յուրաքանչյուր կերպար իր ներկայությամբ, իր վերաբերմունքով և իր ճշմարտությամբմասնակցում է գլխավոր հակամարտությանը։

Unknown-3-4.jpg (28 KB)

Unknown-4-4.jpg (49 KB)

Նրանք պարզապես երկրորդական դեմքեր չեն, այլայն աշխարհի մասնիկները, որի ներսում Դինահը պետք է պահպանի իր ընտրության իրավունքը։Հատկանշական է նաև բեմադրության ժամանակային կառուցվածքը։ Ամբողջ գործողությունըծավալվում է մեկ օրվա՝ շաբաթ օրվա ընթացքում։ Սակայն այդ մեկ օրվա մեջ կարծես տեղավորվումեն քսան տարվա սպասում, պատերազմի հիշողություններ, սիրո փորձություններ և մարդկայինճակատագրեր։

Հերոսները սպասում են կիրակիին՝ հոգևոր հարության խորհրդանիշին։ Եվ գուցե այդ կիրակին ոչայնքան օրացուցային օր է, որքան նոր կյանքի, ներքին ազատության և վերածննդի հույս։ ՍիմոնԱբգարյանի բեմադրությունն առանձնանում է իր էպիկական շնչով։ Այստեղ ավելորդ շարժումները,զգացմունքների ցուցադրական արտահայտությունները տեղ են զիջում խոսքի ուժին, կերպարներիմոնումենտալությանը և ներքին լարվածությանը։ Երաժշտական միջավայրն էլ՝ «Վանական» ռոքխմբի երաժշտությամբ, ստեղծում է յուրահատուկ հնչերանգ՝ միավորելով առասպելականն ուժամանակակիցը։

Unknown-5-2.jpg (33 KB)

Այս ներկայացման ամենահետաքրքիր կողմերից մեկն այն է, որ հին հունականառասպելը դառնում է զարմանալիորեն արդիական։ Պատերազմը, վերադարձի սպասումը, կորստիվախը, կնոջ ազատ կամքը, մարդու խաղաղ ապրելու իրավունքը վաղուց դադարել են լինել միայնառասպելական թեմաներ։ Դրանք մեր ժամանակի ցավերն ու հարցերն են։ Եվ վերջում մնում է միկարևոր միտք. գուցե հավատարմությունը ոչ թե մեկ ուրիշին անվերջ սպասելն է, այլ սեփականհոգուն չդավաճանելը։ Գուցե իրական վերադարձը ոչ թե տուն հասնելն է, այլ սեփական եսինվերագտնելը։ «Պենելոպե, օ՜, Պենելոպե…» ներկայացումը հենց այդ մասին է։ Մարդու մասին, որըսպասում է, մարդու մասին, որը վերադառնում է, և մարդու մասին, որը փորձում է տիրանալ ուրիշիճակատագրին։ Իսկ բեմից հեռանալուց հետո դեռ երկար հնչում է այդ կանչը՝ Պենելոպե՛, օ՜,Պենելոպե՛… Որովհետև կան սպասումներ, որոնք ավարտվում են վերադարձով, և կանպատմություններ, որոնք երբեք չեն ավարտվում։

Unknown-6-2.jpg (95 KB)


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search