Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

«Նա հետ ուղարկեց իմ պաստան». Ջեյմի Օլիվերը 30 տարի անց հիշել է Ռոբերտ Դե Նիրոյի հետ կապված նվաստացուցիչ դեպքը

13:12, 21 նոյեմբերի

Բրիտանացի հայտնի շեֆ-խոհարար Ջեյմի Օլիվերը բավականին անհարմար իրավիճակում է հայտնվել Գրեմ Նորթոնի շոուի ժամանակ՝ հոլիվուդյան լեգենդ Ռոբերտ Դե Նիրոյի հետ հանդիպելիս։ Հաղորդման եթերում Ջեյմին ստիպված է եղել հիշել մի պատմություն, որը, հավանաբար, կնախընտրեր մոռանալ. շուրջ 30 տարի առաջ դերասանը խոհանոց է հետ ուղարկել նրա պատրաստած պաստան, քանի որ ուտեստը բավականաչափ կծու չի եղել։

51-ամյա Օլիվերն այս պատմությունը պատմել է The Graham Norton Show-ի ուրբաթօրյա թողարկման ժամանակ, որտեղ նրա հետ միասին հյուրընկալվել էին նաև Դե Նիրոն և նրա գործընկեր Բեն Սթիլերը։

Այդ ժամանակ Օլիվերն աշխատում էր Լոնդոնի հայտնի The River Cafe ռեստորանում։ Մի օր այնտեղ է այցելել Դե Նիրոն և պատվիրել արաբիատա պաստա։

«Ես անչափ հուզված էի, երբ Ռոբերտ Դե Նիրոն եկավ ռեստորան։ Նա արաբիատա պաստա պատվիրեց։ Ես ինձ դրա պատրաստման իսկական վարպետ էի համարում, ուստի անմիջապես անցա գործի»,- հիշել է շեֆ-խոհարարը։

Սակայն ուտեստը չի արդարացրել հոլիվուդյան աստղի սպասելիքները։

«Նա հետ ուղարկեց այն։ Պարզվեց, որ պաստան բավականաչափ կծու չէր։ Բայց ես միևնույն է սիրում եմ նրան»,- ժպիտով խոստովանել է Օլիվերը։

Պատմությունն առանձնապես զվարճալի է հնչել այն պատճառով, որ Դե Նիրոն այդ պահին նստած էր խոհարարի կողքին։ Դերասանը հաղորդմանը եկել էր Սթիլերի հետ՝ ներկայացնելու իրենց նոր՝ «Ֆոքերները. Նոր սերունդ» (Focker-in-Law) ֆիլմը։

Իսկ Օլիվերը շոուին հյուրընկալվել էր իր նոր՝ «20 Minute Meals» խոհարարական գրքի մասին պատմելու համար։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search