Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան

19:23, 21 նոյեմբերի

Հնդկաստանում հայտնի բլոգեր Նեհա Բիշթի հարազատները դաժան ծեծի են ենթարկել 28-ամյա մի տղամարդու, ինչի հետևանքով վերջինս մահացել է։ Տղամարդը Չենայից Դելի էր հասել՝ հանդիպելու աղջկան, որին, ըստ իրավապահների, անպատասխան սիրահարված էր, և պահանջել էր ամուսնանալ իր հետ։

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին՝ Դելիի արևելյան Մադհու Վիհար թաղամասում։ Ոստիկանության տվյալներով՝ Չենայի ՏՏ ընկերություններից մեկում աշխատող Աբհինավը ներխուժել է Բիշթի տուն և փորձել համոզել նրան ամուսնանալ իր հետ։ Բլոգերն այդ պահին տանն է եղել։ Տղամարդը, որը, ենթադրաբար, ալկոհոլի ազդեցության տակ է եղել, իրեն ագրեսիվ է պահել ու սպառնացել խափանել աղջկա առաջիկա հարսանիքը։

Աղջկա հարազատներն ու մի քանի հարևաններ հարձակվել են անկոչ հյուրի վրա։ Ծեծի հետևանքով նա ծանր ներքին և արտաքին վնասվածքներ է ստացել, մասնավորապես՝ վնասվել են մեջքն ու աջ ոտքը։ Տուժածին նախ տեղափոխել են Լալ Բահադուր Շաստրիի անվան հիվանդանոց, սակայն ծանր վիճակի պատճառով շուտով տեղափոխել են մեկ այլ բուժհաստատություն։ Հարձակումից մեկ շաբաթ անց՝ նոյեմբերի 14-ին, նա մահացել է։

Քննիչները պարզել են, որ Աբհինավը երկար ժամանակ հետևել է Նեհայի սոցցանցերի էջերին և, ըստ ոստիկանության վարկածի, միակողմանի զգացմունքներ է տածել նրա հանդեպ։ Իմանալով, որ աղջիկը նշանվել է և դեկտեմբերին պատրաստվում է ամուսնանալ, նա Չենայից մեկնել է Դելի։ Իրավապահները նշում են, որ Նեհան անձամբ ծանոթ չի եղել նրան։

Սա բլոգերին մոտենալու տղամարդու առաջին փորձը չէր։ Քննության տվյալներով՝ մի քանի ամիս առաջ նա արդեն այցելել էր նրանց տուն՝ ներկայանալով որպես աղջկա եղբոր ընկեր։ Այդ ժամանակ Աբհինավը սեր էր խոստովանել Նեհային ու խնդրել չամուսնանալ ուրիշի հետ։ Հարազատների միջամտությունից հետո նա ներողություն էր խնդրել և խոստացել այլևս չանհանգստացնել աղջկան, ուստի ոստիկանություն չէին դիմել։

Տղամարդու մահից հետո իրավապահները Հնդկաստանի օրենսդրությամբ քրեական գործ են հարուցել անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով։ Ձերբակալվել են բլոգերի 64-ամյա հայրը՝ Վիրենդեր Բիշթը, և տան 34-ամյա բնակիչներից մեկը։ Ոստիկանությունն այժմ ուսումնասիրում է տեսախցիկների ձայնագրությունները՝ պարզելու համար, թե արդյոք միջադեպին մասնակցել են նաև աղջկա եղբայրն ու մյուս հարևանները։

YouTube-ում միլիոնավոր, իսկ Instagram-ում հարյուրհազարավոր հետևորդներ ունեցող Նեհա Բիշթն ավելի վաղ տեսանյութեր էր հրապարակել իր նշանադրության և հարսանիքի նախապատրաստությունների մասին։ Իր հայտարարության մեջ նա ընդգծել է, որ տղամարդն ապօրինի է ներխուժել տուն ու սպառնացել իր ընտանիքին՝ հավելելով, որ մտահոգված է իր և հարազատների անվտանգությամբ։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search