Առաջին տիկին Մելանյա Թրամփը զարմանալի մեկնաբանություն է արել Դոնալդ Թրամփի ոսկեզօծ դեկորի նկատմամբ հակման մասին։ Fox News-ի ուղիղ եթերի ժամանակ նա հումորով մերժել է այն ենթադրությունը, որ այս տարի Սպիտակ տան Սուրբ Ծննդյան զարդարանքները կլինեն ավելի շքեղ ոսկեգույն երանգներով։
Հաղորդավարուհի Այնսլի Էրհարդտը նշել է, որ Սպիտակ տան սենյակները գեղեցիկ են զարդարված և հույս է հայտնել, որ Առաջին տիկինը կհրավիրի լրագրողներին տեսնելու տոնական զարդարանքները։
«Հուսով եմ՝ կգաք և կտեսնեք ամեն ինչ», - պատասխանել է Մելանյան։
Հաղորդավար Բրայան Քիլմիդը կատակել է, որ այս տարի զարդարանքում ավելի շատ ոսկեգույն կլինի՝ ակնարկելով Սպիտակ տան ինտերիերում նախագահի կողմից վերջերս նախաձեռնված լայնածավալ փոփոխությունները։
Առաջին տիկնոջ արձագանքը բավականին խոսուն էր։ «Ըհ, ոչ այնքան», - պատասխանել է նա՝ ծիծաղ առաջացնելով ստուդիայում։ Թվացյալ անմեղ դիտողությունը հատկապես հեգնական է հնչել՝ հաշվի առնելով Դոնալդ Թրամփի ոսկեզօծ ինտերիերի նկատմամբ հակումը։ Իր երկրորդ ժամկետի ընթացքում նա զգալիորեն վերափոխել է Օվալաձև աշխատասենյակը՝ ավելացնելով բազմաթիվ ոսկեզօծ տարրեր, դեկորատիվ զարդանախշեր, քերովբեների արձանիկներ և հսկայական ծաղկամաններ: Պատերը զարդարված էին նաև շքեղ շրջանակներով բազմաթիվ դիմանկարներով։
Նույնիսկ նախագահական աշխատասենյակի մուտքի մոտ այժմ կա ոսկե տառերով գրված «Օվալաձև աշխատասենյակ» հուշատախտակ։
Վերջերս Թրամփն ավելի հեռուն է գնացել. նա Օվալաձև աշխատասենյակը և Կաբինետի սենյակը հայտարարել է ազգային հուշարձաններ՝ կանխելու համար, որ ապագա նախագահները փոխեն իրենց ձևավորումը։
Սպիտակ տան նոր կահույքն արդեն դարձել է ծաղրի և քննադատության առարկա: Մեկնաբանելով փոփոխությունները, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման համեմատել է նստավայրի թարմացված ինտերիերը այն տեսակի հաստատության հետ, որը կբացեր Սադամ Հուսեյնը, եթե որոշեր զբաղվել ռեստորանային բիզնեսով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:38, 24 նոյեմբերի
Մելանյա Թրամփը հրապարակավ ծաղրել է ամուսնուն՝ ոսկու հանդեպ նրա կրքի համար11:18, 24 նոյեմբերի
«Միսս Տիեզերք»-ում Իսրայելի ներկայացուցչին մրցույթի ժամանակ սուլոցներով են դիմավորել՝ Երուսաղեմի պատկերի պատճառով10:30, 24 նոյեմբերի
Մելանյա Թրամփը պաշտոնապես սկսել է Սպիտակ տան Սուրբ Ծննդյան տոների շրջանը09:00, 24 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 23 նոյեմբերի
Տոնածառի խաղալիքի համար՝ 69, մեղրի համար՝ 17 ֆունտ․ Մեծ Բրիտանիայի Սուրբ Ծննդյան տոնավաճառը սկանդալի կենտրոնում է հայտնվել22:30, 23 նոյեմբերի
GTA 6-ը կարող է կործանել հարաբերությունները․ տղամարդիկ պատրաստվում են 10 օր անընդմեջ խաղալ, կանայք՝ զայրացած են21:15, 23 նոյեմբերի
«Ես հաստատ սողուն չեմ»․ ամերիկացի քաղաքական գործիչը պատասխանել է տարօրինակ ժեստի պատճառով տարածված խելահեղ դավադրության տեսություններին20:21, 23 նոյեմբերի
Ջեյմս Բոնդի դաստակն առանց ժամացույցի է․ Omega-ի և Jaeger-LeCoultre-ի պայքարը նոր գործակալ 007-ի համար թեժանում է19:18, 23 նոյեմբերի
Նապոլեոնի հիմնադրած ամրոցում հասունացած պանիրը ճանաչվել է աշխարհում լավագույնը․ այն երկու տարի պահվել է նախկին ռազմական ամրոցի նկուղներում18:30, 23 նոյեմբերի
Մի անուն, և ընկերական երեկոն այլևս նույնը չէ․ «Անունը»՝ Մալյանի թատրոնի բեմում16:16, 23 նոյեմբերի
Տղամարդիկ վճարում են GTA 6-ի հերոսուհու AI կրկնօրինակների հետ վիրտուալ ժամադրությունների համար․ ստեղծողները ամսական վաստակում են մինչև 40 հազար դոլար15:45, 23 նոյեմբերի
Արամ Ասատրյանի մասին ֆիլմի նկարահանումները մոտենում են ավարտին․ ֆիլմը կինոթատրոններում կլինի փետրվարի 4-ից (ֆոտո)