Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հոլիվուդը կողոպուտների ալիքի մեջ է. հանցագործները ներխուժում են հայտնիների տներ, փորձագետները կոչ են անում նրանց անհետանալ սոցցանցերից  

14:19, 24 նոյեմբերի

Հոլիվուդը հայտնվել է հայտնիների տներ կողոպուտների և զինված ներխուժումների տագնապալի ալիքի կենտրոնում։ Սուրբ Ծննդյան տոների մոտենալուն զուգընթաց հանցագործները ավելի ու ավելի են թիրախավորում դերասանների, երաժիշտների և մարզիկների շքեղ առանձնատները։ Անվտանգության մասնագետները զգուշացնում են, որ հայտնիների հրապարակային պրոֆիլը և սոցիալական ցանցերում իրենց յուրաքանչյուր քայլի մասին հայտնելու սովորությունը կարող է հեշտացնել նրանց աշխատանքը, հաղորդում է Fox News-ը։

Վերջին անհանգստացնող միջադեպերից մեկը թենիսիստուհի Սլոան Սթիվենսի տանը տեղի ունեցած միջադեպն էր Լոս Անջելեսի Շերման Օուքս թաղամասում։ Նոյեմբերի 17-ին երկու դիմակավորված տղամարդիկ ապակե դուռը կոտրելով մտել էին նրա առանձնատուն։ Աղմուկը արթնացրել էր ներսում գտնվող մարդկանց, այդ թվում՝ շներին։ Միջադեպի մասին հաղորդագրության մեջ նաև նշվում էր հրազենի մասին։ Մարզիկն ինքը այդ պահին տան դրսում էր եղել։ Ոստիկանությունը այս միջադեպը կապել է նույն երեկոյան Մալհոլանդ Դրայվում գտնվող առանձնատանը տեղի ունեցած մեկ այլ կողոպուտի փորձի հետ, որը նախկինում պատկանում էր երգչուհի Քեթի Փերիին։ Գարդենայում ավարտված մեքենաների հետապնդումից հետո իրավապահ մարմինները ձերբակալել են երեք կասկածյալի։

Մեկ այլ միջադեպ, որի մասին նախկինում հաղորդել էր Page Six-ը, շատ ավելի դաժան էր։ Երկու զինված հանցագործներ ներխուժել էին Լոս Անջելեսի ազդեցիկ զվարճանքի ոլորտի գործչի տուն, երբ նա ինքնաթիռում էր՝ պատրաստվելով թռչել Արևելյան ափ։ Աղբյուրների համաձայն, հարձակվողները հրազենով հարվածել են նրա կնոջը և ստիպել բացել սեյֆը։ Զույգի երկու փոքր երեխաները կարողացել են փախչել անվտանգ վայր։ Տանտիրոջ ինքնությունը չի հրապարակվել։

Այս զարգացումների ֆոնին անվտանգության մասնագետները կոչ են անում հայտնիներին վերանայել իրենց առցանց վարքագիծը և զերծ մնալ իրական ժամանակում տեղեկատվություն հրապարակելուց։ «Ես միշտ խորհուրդ եմ տալիս իմ հաճախորդներին սահմանափակել իրենց իրական ժամանակում սոցիալական ցանցերում հրապարակումները», - Fox News Digital-ին ասել է Sage Intelligence Group խորհրդատվական ընկերության կառավարիչ տնօրեն և Նյու Յորքի ոստիկանության նախկին սպա՝ 20 տարվա փորձով։

Նա ասել է, որ հայտնիները պետք է հասկանան, որ լուսանկարները, տեսանյութերը և ճանապարհորդական գրառումները հանցագործների կողմից կարող են օգտագործվել վիրտուալ հետախուզության համար՝ կողոպուտից առաջ։

Վայսբերգը կարծում է, որ ստեղծված իրավիճակը պահանջում է հատուկ ուշադրություն, քանի որ հանցագործները կարող են տեղեկատվություն ստանալ պոտենցիալ զոհերի տեղաշարժերի մասին ոչ միայն սոցիալական ցանցերից, այլև բաց լրատվամիջոցներից։ Արհեստական բանականությունը նաև հեշտացնում է հարուստ անշարժ գույքի սեփականատերերի գտնվելու վայրի և նրանց տների դատարկ լինելու ժամկետների մասին տեղեկատվության որոնումը։

Միևնույն ժամանակ, հայտնիները և ոլորտի գործիչներն արդեն սկսում են փոխել իրենց սովորությունները։ Ոմանք սկսել են խուսափել իրենց պայմանագրերի և բազմամիլիոն դոլարանոց գործարքների ֆինանսական մանրամասները առևտրային պարբերականներում հրապարակելուց։ Նախկինում նման անձինք հաճախ հանրային քննարկման առարկա էին, բայց հիմա նրանց հարստության շուրջ հրապարակայնությունը կարող է անցանկալի ուշադրություն գրավել։

Ներկայիս հանցագործությունների ալիքը հիշեցնում է անցյալի աղմկոտ կողոպուտները։ 2025 թվականին գողերը ներխուժել էին Նիկոլ Քիդմանի, Բրեդ Փիթի և ռեփեր Մաքլմորի տներ։ 2024 թվականին կողոպտել էին ամերիկյան ֆուտբոլի աստղեր Թրևիս Քելսին և Պատրիկ Մահոմսին։

2023 թվականին դիմակավորված հանցագործները թալանել էին Բևեռլի Հիլզի «Entourage» սերիալի ստեղծող Դուգ Էլլինի առանձնատունը։ Նա սոցիալական ցանցերում գրել է, որ վերջին վեց շաբաթների ընթացքում ավելի շատ ծանոթների կողոպուտների մասին է իմացել, քան նախորդ 30 տարիների ընթացքում։

Բարերար Ժակլին Ավանի սպանությունը մնում է նման հարձակումների վտանգի հատկապես ողբերգական հիշեցում։ 2021 թվականի դեկտեմբերին 81-ամյա կինը սպանվել էր Բևեռլի Հիլզի իր տանը զինված ներխուժման ժամանակ։ Նա երաժշտական պրոդյուսեր Քլարենս Ավանի կինն էր։ Մասնագետները ընդգծում են, որ թանկարժեք ազդանշանային և անվտանգության համակարգերը միշտ չէ, որ բավարար են պաշտպանվելու այն հանցագործներից, ովքեր նախապես ուսումնասիրում են անշարժ գույքի սեփականատերերի սովորությունները։ Հետևաբար, ռիսկերը նվազեցնելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը մնում է տարրական զգուշությունը՝ թույլ տալով, որ ձեր գտնվելու վայրի, ճանապարհորդության և առօրյա կյանքի մասին ավելի քիչ տեղեկատվություն հրապարակայնորեն հասանելի լինի։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search